Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ

Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է, որը ստորագրվել է 1996 թ. ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում և ուժի մեջ մտել՝ 1999 թ. հուլիսի 1-ին։ Նշված համաձայնագրով կարգավորվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, բացի ռազմական ոլորտից։

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններ
Եվրոպական Միություն և Հայաստան

Եվրամիություն

Հայաստան

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականի հուլիսին ստորագրված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով։

Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունում առաջնային են գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատումը։ Համաձայնագիրը հիմք է կողմերի քաղաքական երկխոսությունների համար։

Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի /ԳՀՀ հիման վրա քաղաքական համագործակցությունը ներառում է առավել ակտիվ քաղաքական կապերի հաստատումը տնտեսական մերձեցման, ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող անվտանգության և կայունության ամրապնդման միջազգային հարցերով դիրքորոշման մերձեցման նպատակով, համագործակցությունը ժողովրդավարության սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման հարցերով։

Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝

  • Քաղաքական կապերի զարգացման միջոցով ապահովել կողմերի միջև քաղաքականության երկխոսությունը։
  • Աջակցել Հայաստանի ջանքերին՝ ամրապնդելու անցումը շուկայական հարաբերություններին։
  • Նպաստել կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին և այդպիսով խթանել դրանց կայուն տնտեսական զարգացումը
  • Հիմք ապահովել օրենսդրական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար։

• Աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։

Հարկ է նշել, որ ըստ տվյալ համաձայնագրի, կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ բոլոր այն բնագավառներում, որոնք առնչվում են՝

  • Արտահանումների և ներդրումների վրա տարածվող մաքսատուրքերին և գանձումներին։
  • Մաքսային ստուգումների, տարանցման, ապրանքային պահեստների և վերաբեռնումների վերաբերյալ դրույթներին։
  • Վճարման մեթոդներին և այդպիսի վճարումների փոխանցմանը։
  • Ներկրվող ապրանքների վրա ուղղակի կամ անուղղակի հարկերի և այլ որևէ տեսակի ներքին գանձումներին։
  • Ներքին շուկայում ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխաման և օգտագործման վերաբերյալ կանոններին։

Հայ-Եվրոպական փոխհարաբերություններում քաղաքական երկխոսության հաստատումը հիմք կծառայի հետագա օրենսդրական և ենթակառուցվածքային համապատասխանեցմանը։

ԵՄ անդամակցության հեռանկարը խմբագրել

2002 թվականի հունվարի 12-ին Եվրոպական խորհրդարան, որ Հայաստանը կարող է ապագայում մտնել ԵՄ[1]։ 2024 թվականի մարտի 13-ին Եվրոպական խորհուրդը ընդունեց բանաձև, որի մեջ ասվում է. «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»

Բանաձևն ընդունվեց քվեների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ընդ որում ոչ միայն տնտեսական հարցերում, այլև անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտներում։

2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ընդունված բանաձևը. «Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն։ Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»

ՀՀ ԱԺ-ի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ընդունված բանաձևը. «Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար։ Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»

2024 թվականի մարտի 15-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, պատասխանելով հարցին, թե Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի առջև, պատասխանել է. «Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են նման ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։

Ծանոթագրություններ խմբագրել

Armenia's Receding European Ambitions

↑ Armenia and the EU, European commission, <https://ec.europa.eu/external_relations/armenia/intro/>.

↑ Europeanization through socialization? The EU's interaction with civil society organizations in Armenia.

↑ Second round of talks on Armenia-EU Common Aviation Area deal to be held in June, Libertas-en, <http://www.libertas-institut.com/de/PDF/Armenia%20ante%20portas.pdf>

↑ Armenia. European External Action Service. Дата обращения: 26 января 2013.

↑ EU Commissioner: EU, Ukraine May Sign Association Agreement Next Year. PR Newswire (30 ноября 2012). Дата обращения: 31 января 2013.

↑ EU centre opens door, EU centre, <http://eucentre.am/eu-centre-opens-door/ Արխիվացված 2013-07-31 Wayback Machine>.

↑ Armenia to join Russia trade bloc, surprises EU, <http://euobserver.com/foreign/121304>.

↑ Russian presidential adviser: multiple inaccuracies in Armenia-EU deal text, 10 October 2013, <http://www.panarmenian.net/eng/news/171080/>

↑ President Sargsyan says Armenia to continue cooperation with EU, 2 October 2013, <http://armenianow.com/news/48880/armenia_president_serzh_sargsyan_strasbourg_pace_speech Արխիվացված 2015-06-07 Wayback Machine>

EU Not Interested in Armenia Deal Ahead of Summit, Asbarez (9 October 2013)

↑ Vilnius Summit: No Agreement initialing due to Armenia's new international commitments(29 ноября 2013). Дата обращения: 1 декабря 2013.

↑ Սարգիս Հարությունյան. ԵՄ-ն և Հայաստանն աշխատում են "իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ" (арм.). Radio Free Europe/Radio Liberty (13 декабря 2013). Дата обращения: 7 января 2014.

↑ EU, Armenia may sign modified association agreement, says Polish envoy (13 декабря 2013). Дата обращения: 7 января 2014.

↑ EU Commissioner Opens Door To Armenian Association Agreement. Radio Free Europe/Radio Liberty (20 января 2015). Дата обращения: 9 февраля 2015.

↑ EU and Armenia to start negotiations for a new agreement. European External Action Service (7 декабря 2015). Дата обращения: 3 января 2016.

↑ Russia starts delivering $1 billion arms package to Azerbaijan, June 18, 2013, <https://www.reuters.com/article/2013/06/18/us-russia-azerbaijan-arms-idUSBRE95H0KM20130618>.

Azerbaijan hikes military spending to $3.7B as tensions persist with neighboring Armenia, January 16, 2013, <http://www.foxnews.com/world/2013/01/16/azerbaijan-hikes-military-spending-to-37b-as-tensions-persist-with-neighboring/>.

↑ Azeri-Russian Arms Trade $4 Billion Amid Tension With Armenia, August 13, 2013, <https://www.bloomberg.com/news/2013-08-13/azeri-russian-arms-trade-4-billion-amid-tension-with-armenia.html>.

↑ Armenia profile, 20 December 2018, <https://www.bbc.co.uk/news/world-europe-17398605>.

↑ Azerbaijan profile, 12 April 2018, <https://www.bbc.co.uk/news/world-europe-17043424>.

↑ Armenia president and European Commission official discuss EU-Armenia talks (3 февраля 2017).

↑ EU, Armenia Finalize New Deal on Closer Ties (28 февраля 2017).

↑ Joint Proposal for a COUNCIL DECISION on the signing, on behalf of the European Union, and provisional application of the Comprehensive and Enhanced Partnership Agreement between the European Union and the European Atomic Energy Community and their Member States, of the one part, and the Republic of Armenia, of the other part.European Commission (25 сентября 2017). — «In certain areas, the Agreement is also designed to bring Armenian law gradually closer to the EU acquis. However, it does not go as far as to establish an association between the EU and Armenia.». Дата обращения: 16 октября 2017.

↑ Polish Envoy Expects New EU-Armenia Deal With 'Fingers Crossed' (5 июля 2017). Дата обращения: 6 июля 2017.

↑ Agreement details. Council of the European Union. Дата обращения: 13 января 2015.

↑ Armenia claims to be a bridge between EAEU and EU, says PM. Armen Press (4 апреля 2017).

↑ Can Armenia's Ruling Party Win 'Stable' Parliamentary Majority?, RFERL, 2017-04-03, <https://www.rferl.org/a/armenia-parliamentary-elections-analysis/28404483.html>.

↑ EU looks forward to working with the democratically elected Armenian Parliament, 4 April 2017, <http://www.mediamax.am/en/news/foreignpolicy/22935/>

↑ EU looks forward to working with the democratically elected Armenian Parliament, Armen Press, 12 April 2017, <https://armenpress.am/eng/news/886549/armenia%E2%80%99s-fm-attends-eastern-partnership-and-visegrad-four-foreign-ministers%E2%80%99-meeting.html>

↑ Sargsyan: Armenia ready to expand partnership with European Union, ARKA News, 30 May 2017, <http://arka.am/en/news/politics/sargsyan_armenia_ready_to_expand_partnership_with_european_union_/>

↑ Armenia's Parliament Speaker hosts EP Foreign Affairs Committee's delegation, Armen Press, 4 April 2017, <https://armenpress.am/eng/news/892290/armenia%E2%80%99s-parliament-speaker-hosts-ep-foreign-affairs-committee%E2%80%99s-delegation.html>

↑ Discussion about Armenia's EAEU membership erupts. European Forum(21 августа 2017).

↑ Gotev. EU applauds peaceful ousting of Armenia's Sargsyan (25 апреля 2018)։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Hans-Juergen Zahorka, How Armenia Could Approach the European Union (PDF)