ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում

Լեսբիների (լեսբուհիների), գեյերի (արվամոլների), բիսեքսուալների (երկսեռականների), տրանսգենդերների (փոխսեռականների) (ԼԳԲՏ) իրավունքները Հայաստանում օրինապես ճանաչված չեն ինչպես իրավական տեսանկյունից, այդպես էլ հասարակության կողմից։

ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում
Զինվորական ծառայությունԳեյերին (արվամոլներին) և լեսբիներին (լեսբուհիներին) արգելված է ծառայել
Ընտանեկան իրավունքներ
Հարաբերությունների
ճանաչում
Չեն գրանցվում և չեն ճանաչվում
ՈրդեգրությունՆույնասեռ զույգերը չեն կարող երեխա որդեգրել

2003 թվականից նույնասեռականությունը Հայաստանի Հանրապետությունում ապաքրեականացված է[1]։ Չնայած այդ փաստի, Հայաստանի ԼԳԲՏ համայնքը չի ընդունվում հասարակության կողմից։

Պատմություն խմբագրել

1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով միասեռականությունը չի պատժվում։ Սակայն 1936 թվականին ՀՀ օրենսգրքում[փա՞ստ] ավելացվում է արվամոլությունը դատապարտող 116-րդ հոդվածը (այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը

2003 թվականի ապրիլի 18-ին, ՀՀ քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը ապաքրեականացվում է։ Եթե նախկինում նույնասեռական սեռական հարաբերության համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։

Նույնասեռական ամուսնությունների ճանաչում խմբագրել

Նույնասեռ ամուսնությունները Հայաստանում պաշտոնապես ճանաչված չեն, և ընտանեկան միությունների այլ ձևեր (ներառյալ դե ֆակտո ամուսնությունը) գործող օրենսդրությամբ նախատեսված չէ ոչ միասեռ, ոչ էլ հակառակ սեռի զույգերի համար։

Զինվորական ծառայություն խմբագրել

2004 թվականին Պաշտպանության նախարարության կանոնակարգը փաստացի արգելեց գեյերին (արվամոլներին) ծառայել բանակում։ Գործնականում գեյերին առանձնացնում են որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց և ուղարկում հոգեբույժի[փա՞ստ]։

Ամփոփիչ աղյուսակ խմբագրել

Նույնասեռական հարաբերությունների ապաքրեականացում   (2003-ից)
Սեռական համաձայնության հավասար տարիք   (2003-ից)
Հակախտրականական օրենքներ աշխատանքի ոլորտում  
Հակախտրականական օրենքներ ապրանքների և ծառայությունների տրամադրման ոլորտում  
Հակախտրականական օրենքները այլ ոլորտներում (ընդգրկելով՝ անուղղակի խտրականություն, ատելության խոսք)  
Նույնասեռական ամուսնություններ  
Նույնասեռական զույգերի ճանաչում  / 
Երեխայի որդեգրում նույնասեռ զույգերի կողմից  
Համատեղ որդեգրություն նույնասեռական զույգերի կողմից  
Պարտադիր զինվորական ծառայություն` զինված ուժերում  
Իրավաբանական սեռը փոխելու իրավունք  
Էքստրակորպորալ բեղմնավորման մատչելիություն լեսբուհիների համար  
Կոմերցիոն սուռոգատությունը արական նույնասեռական զույգերի համար  
ՏՍՏ-ներին թույլատրված է եղել արյան դոնոր  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «State-sponsored Homophobia A world survey of laws prohibiting same sex activity between consenting adults» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել