Դավիթ և Հովնաթան խմբագրել

Դավիթը (Եբրայերեն՝ דָּוִ(י)ד Dāwīḏ կամ David) և Հովնաթանը (Եբրայերեն՝ יְהֹונָתָן Yəhōnāṯān կամ Yehonatan) Իսրայելի Թագավորության հերոսական կերպարներից էին, որոնց ուխտը[1] գրանցվել է մեծ մասամբ Հին Կտակարանի Սամվելի Գրքում (Հայերեն տարբերակում՝ Թագավորաց կամ Թագավորություններ Ա)։ Հովնաթանը Իսրայելի Թագավոր, Բենյամին ցեղի Սավուղի Որդին էր, իսկ Դավիթը՝ Յեսսէ Բեթղեհէմացու, և հանդիսանում էր Հովնաթանի հակառակորդը գահառաժանգը լինելու հարցում։ Դավիթն ի վերջո դառնում է թագավոր։

Նրանց փոխհարաբերությունների ավանդական և հիմնական կրոնական մեկնաբանումը պլատոնական սերն է և նույնահասարակության օրինակը։ Միջնադարյան և Վերածննդի որոշ գրական աղբյուրներում ընդգծվում է տղամարդկանց միջև ուժեղ անձնական ընկերությունը, որոնցից ոմանք խոսում են ռոմանտիկ սիրո մասին։ Մեր ժամանակներում որոշ հետազոտողներ, գրողներ, ինչպես նաև ակտիվիստներ ընդգծում են պատմության մեջ այն հատվածները, որոնք իրենք մեկնաբանում են որպես հոմոէրոտիզմի (անպիղծ կամ այլ տեսակի) տարրեր պարունակող։

Դավթի և Հովնաթանի Պատմությունը խմբագրել

Դավթի և Հովնաթանի միջև փոխհարաբերությունները մեծ մասամբ նկարագրված են Հին Կտակարանի Սամվելի Առաջին Գրքում (Հայերեն տարբերակում՝ Թագավորաց կամ Թագավորություններ Ա Գրքում), այնուամենայնիվ որոշ խոսքեր կան նաև Երկրորդ Գրքում (Թագավորաց կամ Թագավորություններ Բ Գիրք)։ Պատմվում է Դավթի՝ իշխանության գալու մասին։

Հին Կտակարանի Թագավորություններ Ա Գրքում ասվում է.

18 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յոﬖաթանը հոգով կապուեց Դաւթին։ 2Յոﬖաթանը նրան իր անձի պէս սիրեց։ Նույն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։ 3Յոﬖաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յոﬖաթանը նրան իր անձի պէս էր սիրում։ 4Յոﬖաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաև իր զինուորական համազգեստը, նույնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։ 5Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, և նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան պատերազﬕկների առաջնորդ կարգեց, և նա ամբողջ ժողովրդի, ինչպէս նաև Սաւուղի ծառաների աչքին հաճելի դարձաւ[2]։

Նույն Գրքում նշվում է նաև.

30Սաւուղը բարկացաւ Յոﬖաթանի վրայ և ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, ﬕթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդուն։ Դա ամօթ ու խայտառակութիւն է քեզ համար և քո մօր սեռական ﬔրկութեան համար։

Սակայն անգլերեն (միջազգային) տարբերակում ասվում է հետևյալը՝ «You son of a perverse, rebellious woman! Do I not know that you have chosen the son of Jesse to your own shame, and to the shame of your mother's nakedness?». «Դո՛ւ, փչացած, ըմբոստ կնոջ որդի։ Ես չգիտե՞մ, որ դու ընտրել ես Յեսսէի որդուն քո իսկ ամոթին, և քո մոր մերկության ամոթին»։

Դավիթը՝ անապատում խմբագրել

Սավուղը Դավթին դարձնում է իր բանակների հրամանատարը և իր դստերը՝ Միքալին, առաջարկում է որպես կին։ Դավիթը հաջողության է հասնում ճակատամարտում, և իր՝ ժողովրդի կողմից սիրված դառնալը, վախեցնում է Սավուղին. «Թագավորությունից ավելի, էլ ի՞նչ կարող է ունենալ»։ Սավուղը Դավթին սպանելու մի քանի անհաջող փորձ է անում։ Իմանալով այս փորձերից մեկի մասին՝ Հովնաթանը Դավթին խորհուրդ է տալիս թաքնվել։

Ծանոթագրություններ խմբագրել