Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլիպ II (այլ կիրառումներ)

Ֆիլիպ II Օգոստոս (ֆր.՝ Philippe Auguste, օգոստոսի 21, 1165[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 14, 1223[1], Մանտ լա Ժոլի), Ֆրանսիայի թագավոր 1180 թվականից։ Կապետինգների դինաստիայից։

Ֆիլիպ II Օգոստոս
Ծնվել է՝օգոստոսի 21, 1165[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է՝հուլիսի 14, 1223[1] (57 տարեկան)
Վախճանի վայրՄանտ լա Ժոլի
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմԿապետինգներ
գերիշխան
ՀայրԼուի VII[2]
ՄայրԱդել Շամպայնացի[2]
ԵրեխաներԼուի VIII[2], Marie of France, Duchess of Brabant?[2], Ֆիլիպ I Յուրպել և Peter Karlotus?
Հավատքքրիստոնեություն
Առողջական վիճակմիակնություն

Հենվելով մանր և միջին ֆեոդալիզմի, եկեղեցու վրա, դաշնակցելով քաղաքների հետ (դոմենից դուրս գտնվող քաղաքներին լայնորեն շնորհել է քաղաքային ազատություններ)՝ վարել է Ֆրանսիայի միավորման և պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ 1186 թվականին իր դոմենին է միացրել Վերմանդուան, 1189 թ.-ին՝ Բերրիի և Ռեյմսի դքսությունները, 1202-1206 թթ.-ին անգլիացիներից վերանվաճել է Նորմանդիան, Մենը, Անժուն, Տուրենը, Պուատուի մեծ մասը։

1206 թվականի պայմանագրով Անգլիան հրաժարվել է Լուարից հյուսիս ընկած ֆրանսիական հողերից։ Այնուհետև իր դոմենին է միացրել Օվերնի (1213), Արտուայի (1214) կոմսությունները, ապա՝ Լանգեդոկը։ Ֆիլիպ II Օգոստոսն իրականացրել է վարչական և ֆինանսական մի շարք բարենորոգումներ։ 1189-1191 թվականներին խաչակրաց 3-րդ արշավանքի առաջնորդներից էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ II Օգոստոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։