Հակոտնյա, (հին հուն․՝ ἀντίπους), կետ երկրի մակրևույթի[1] վրա տրամագծորեն հակառակ դրան: Օրինակ՝ Հյուսիսային բևեռի հակոտնըՀարավային բևեռն է, Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հակոտնյան գտնվում է Իսպանիայում: Հակոտնյաի կոորդինատները կարելի է հաշվարկել բանաձևով՝

Աշխարհի քարտեզ, որտեղ յուրաքանչյուր կետին նշանակված է հակոտնյան.
,

Որտեղ լայնություն, երկայնություն, նշանը նշանակում է անցում լայնության և երկայնության հակառակ կիսագնդում:

Խաղաղ օվկիանոսում կան Հակոտնյա կղզիներ, իրենց անվանումով նրանք պարտավոր են տեղագրությանը, գրեթե հակառակ Գրինվիչին:

Մոլորակի հակառակ կետերի միջև մակերեսի հեռավորությունը ցանկացած ուղղությամբ մոտավորապես 20 000 կիլոմետր է :

«Հակոտնյա» տերմինը Պլատոնի կողմից կիռարվեց «Տիմեյ» երկխոսության մեջ, բացատրելու «վերին» և «ստորին» հասկացությունների հարաբերականությունը: Այնուհետև այս տերմինը օգտագործվել է Արիստոտելի կողմից (առաջին անգամ «Երկինքի մասին»[2] տրակտատում) և այլ հին հունական և հռոմեացի աշխարհագրագետների, ֆիզիկոսների և փիլիսոփաների կողմից: Այն ժամանակից ի վեր օգտագործվել է ընդհանուր իմաստով`հակառակ տարբերակները ցույց տալու համար:

ԱշխարհագրությունԽմբագրել

Երկրագնդի ցանկացած վայրի հակոտը մի վայր է, որը տրամագծորեն հակառակն է, ուստի մի վայից մյուսը գծված գիծը անցնում է Երկրի կենտրոնով և կազմում է իրական տրամագիծ: Բնականաբար, երկրի շատ մասերի համար անտիպոդները գտնվում են օվկիանոսի մեջ, քանի որ հարավային կիսագնդում երկրի մակերեսը շատ քիչ է, քան հյուսիսում:

Օդային ճանապարհորդություն հակոտնյաների միջևԽմբագրել

Գոյություն չունեն ուղիղ կանոնավոր չվերթներ ցանկացած երկու հակառակ վայրերի միջև, որը իրականացնում են առևտրային ավիաընկերությունները: Բացի այդ գոյություն չունի առևտրային օդանավ, որը կարող է իրականացնել թռիչք հակոտնյաների միջև առանց վառելիքի վերալիցքավորման: Ներկա պահին ռեկորդային երկար թռիչք է իրականացվել Boeing 777-200LR՝ 17 395 կմ (10 809 մղոն):

Հակոտնյաների ցուցակԽմբագրել

Երկրի մակերևույթի գրեթե 71% ծածկված է օվկիանոսով, իսկ մայրցամաքների մեծ մասը գտնվում է Հյուսիսային կիսագնսում, ուստի Երկրագնդի վրայի շատ վայրեր չունեն հակոտնյա, որոնք գտնվում են ցամաքում:

Երկրի մակերևույթի մոտավորապես 15% ունի հակոտնյա ցամաքում: Կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ երկրագնդի 29%-ը ծածկված է հողով: Եթե դրանիծ 15%-ը մակերևույթում ունի հակոտնյա, ապա նրանցից 4%-ը (0,15×29%=4,35%) Երկրի մակերևույթի վրա ունի հակոտնյա, որոնցիծ երկուսն էլ գտնվում են ցամաքի վրա:

Երկու առավել բնակեցված վայրերի հակոտնիները գտնվում են Արևելյան Ասիայում (հիմնականում արևելյան Չինաստանում) և Հարավային Ամերիկայում (հիմնականում Արգենտինայի հյուսիսային վայրում և Չիլիում):

Ավստրալիան՝ ցամաքային ամենա մեծ զանգվածն է, որի հակոտնյան ամբողջությամբ գտնվում է օվկիանոսում: Չնայած նրան, որ Ավստրալիայի և Թասմանիայի որոշ մայրցամաքային վայրեր մոտ են հակոտն լինելու Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի որոշ կղզիների (Բերմուդներ, Ազորյան կղզիներ, Պուերտո Ռիկո): Հակոտնյա ամբողջովին ցամաքային հողատարածքը՝ Բորնեո կղզին է, որի հակոտնյաները գտնվում են Ամազոնի արևադարձային անտառներում:

Խաղաղ օվկիանոսը այնքան մեծ է, որ ինքն իրեն հակոտնյա է երկու վայրում՝ «Սիամի ծովածոց / Պերուի ափ» և «Վիշապի ծովածոց Հյուսիսային Վյեթնամի ափերի մոտ / Չիլիի ափի Արիկա քաղաքի մոտ»:

Չիլիի Առիկա քաղաքի և Չինաստանի Հանյան կղզու միջև հնարավոր է ճանապարհ հարթել, որը ուղիղ գծավ կանցնի Խաղաղ օվկիանոսի միջով՝ չդիպչելով ոչ մի տեղ ցամաքի, որը հավասար է երկրի շրջանագծի կեսին՝ 19 949 կմ:

Խաղաղ օվկիանոսը այնքան մեծ է, որ երկու վայրում ինքն իր համար հակոդնյա է. «Թաիլանդի ծոցի / Պերուի ափ» և «Վիշապի ծովածոցը» Հյուսիսային Վիետնամի / Չիլիի ափը՝ Արիկա քաղաքի մերձակայքում:

Քաղաքներ

Ճշգրիտ կամ գրեթե ճշգրիտ հակոտնյաներ;

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Антиподы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Аристотель. О небе. 308a.20

ԳրականությունԽմբագրել