Հաբիբուլլա Խան (արաբ․՝ حبيب الله خان‎‎, հունիսի 3, 1872(1872-06-03) կամ 1872[1], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն և Սամարղանդ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1919(1919-02-20)[2][3][4] կամ 1919[1], Աֆղանստան), Աֆղանստանի էմիր 1901 թվականից։

Հաբիբուլլա Խան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1872(1872-06-03) կամ 1872[1]
ԾննդավայրՏաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն կամ Սամարղանդ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 20, 1919(1919-02-20)[2][3][4] կամ 1919[1]
Մահվան վայրԱֆղանստան
ԳերեզմանՔաբուլ
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Աբդուր Ռահման Խան
Զբաղեցրած պաշտոններամիրա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ և Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ
ԵրեխաներԻնայտուլլահ Խան և Ամանուելլահ Խան
 Habibullah Khan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Տաշքենդ քաղաքում։ Եղել է Էմիր Աբդուր-Ռահմանի ընտանիքի ավագ որդին։

Հաբիբուլան աշխարհիկ կառավարիչ էր, փորձում էր արդիականացնել իր երկիրը։ 1904 թվականին Քաբուլ քաղաքում հիմնվել է Ռազմական Ակադեմիան։ Հաբիբուլան մի քանի բարենորոգումներ է անց կացրել և չեղյարկել է մի քանի դաժան քրեական պատիժներով, չնայած նրա գլխավոր խորհրդատուներից մեկը` Աբդուլ-Լատիֆը, դատապարտվել է մահվան 1903 թվականին և սպանվել է քարկոծելով Քաբուլում։

1905 թվականի մարտի 21-ին Հաբիբուլա Խանը Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի հրաժարվել է ներքին քաղաքականության ինքնուրույնությունից, որի փոխարեն պետք է ամեն տարի ստանար 160 հազար ֆունտ գումար։ Փաստացի սա նշանակում էր Մեծ Բրիտանիայի կայսրության պրոտեկտորատ Աֆղանստանի վրա։ «Նոր իրականության» շրջանակներում Հաբիբուլլա Խանը 1905 թվականին բարեկամության համաձայնագիր է կնքել Բրիտանական Հնդկաստանի հետ։ 1907 թվականին նա պաշտոնապես այցելել է Բրիտանական Հնդկաստան։ Կալկաթայում Հաբիբուլլան միացել է «Կոնկորդիա» մասոնական օթյակին (Lodge Concordia), № 3102:

1908 թվականին քաշվել է Քաբուլ-Ջալալաբադ հեռախոսի գիծը։ 1913 թվականին Քաբուլում հիմնվել է կենտրոնական հիվանդանոցը։

Հաբիբուլա Խանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պահպանել է Աֆղանստանի չեզոքությունը, չնայած Օսմանյան կայսրության սուլթանի (որը իրեն կոչել է «Իսլամի հոգևոր կառավարիչ») կողմից ակտիվ ճնշումներին, որը ցանկանում էր Աֆղանստանի աջակցությունը ստանալ։ Օսման-երիտթուրքերրի հանդեպ համակրական վերաբերմունք ուներ «երիտաֆղանցի» կուսակցությունը, որի հետ էմիրն ստիպված էր հաշվի նստել։ Հաբիբուլան նույնիսկ ստիպված էր թույլ տալ, որպեսզի գերմանա-թուրքական զորքերը մտնեին Քաբուլ։ Սակայն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Անգլիային պատերազմ չի հայտարարել։

Հաբիբուլլա Խանը սպանվել է Լագման նահանգ արշավելու ժամանակ, 1919 թվականի փետրվարի 20-ին։ Դրանից առաջ, փետրվարի 2-ին նա պահանջում էր Բրիտանիայից իր երկրի անկախությունը։ Նրա եղբայր Նասրուլլա Խանը մի շաբաթ իշխանությունն իր ձեռքն է վերցրել (փետրվարի 21-28-ը), դրանից հետո բանտարկվել է Հաբիբուլայի երրորդ որդու` Ամանուելլահ-Խանի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Հաբիբուլա խան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Մուհամեդ Ալի, Աֆղանստան (ուղեցույց) — 1967:
  • Ն. Ռևիչ, Դարի երիտասարդություն — 1967:
  • Մ. Ռեյսներ, Աֆղանստան — 1946:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբիբուլլա Խան» հոդվածին։