Չորս շատրվան (իտալ.՝ Quattro Fontane), չորս նախառենեսանսյան շատրվաններից կազմված խումբ, տեղադրված Հռոմում` Չորս շատրվանների (իտալ.՝ Via delle Quattro Fontane) և Կվիրինալե փողոցների հատման վայրում (իտալ.՝ Via del Quirinale)։ Ստեղծվել են Հռոմի պապ Սիքստոս V-ի որոշմամբ և տեղադրված խաչմերուկում 1588-1593 թվականներին։ Շատրվանների արձանները իրենցից ներկայացնում են Տիբեր գետի (Հռոմի խորհրդանիշը), Առնո գետի (Ֆլորենցիայի խորհրդանիշը), ինչպես նաև Դիանա աստվածուհուն (անարատության խորհրդանիշը) և Յունոնա աստվածուհուն (կանացի ուժի խորհրդանիշը)։ Առնո, Տիբեր և Յունոնա շատրվանները ստեղծվել են ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանայի կողմից, իսկ Դիտանայի շատրվանը նախագծվել և կառուցվել է նկարիչ և քանդակագործ Պիետրո դա Կորտոնի կողմից։

Շատրվան
Չորս շատրվան
Quattro Fontane
Հռոմի Չորս շատրվանը
ԵրկիրԻտալիա
ՏեղագրությունԻտալիա Հռոմ, Իտալիա
ՇինարարԴոմենիկո Ֆոնտանա և Պիետրո դա Կորտոնա
ՀիմնադիրՍիքստոս V
Շինարարության սկիզբ1588 թվական
Շինարարության վերջ1593 թվական
Կարգավիճակգործող շատրվան
Քարտեզ
Քարտեզ
Չորս շատրվանը Վիքիպահեստում

Խաչմերուկից բացվում է տեսարան անմիջապես երեք կոթողի վրա՝ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու, Տրինիտա դեի Մոնտի եկեղեցու և Կվիրինալ բլրի։ Շատրվանների հարևանությամբ տեղակայված է նրանից անվանում ստացած քանդակագործ Ֆրանչեսկո Բորոմինիի Սան Կարլո ալլե Կուատրո Ֆոնտանե (իտալ.՝ San Carlo alle Quattro Fontane) ուշբարոկկոյական եկեղեցին։

Չորս շատրվան

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել