Կուպերտինո (անգլ.՝ Cupertino, [ˌkuːpərˈtiːnoʊ]), քաղաք Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում։ Գտնվում է Սան Խոսեից մոտավորապես 20կմ և Սան Ֆրանցիսկոյից 75կմ հեռավորության վրա։ Բնակչության թիվը կազմում է 61 հազար մարդ (2019)[3]։ Կուպերտինոն Սիլիկոնյան հովտի քաղաքներից մեկն է։

Բնակավայր
Կուպերտինո
անգլ.՝ Cupertino
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1955 թ.
Մակերես29,29847 կմ², 29,155977 կմ²
ԲԾՄ236 ֆուտ
Բնակչություն60 381 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8
Հեռախոսային կոդ408
Փոստային դասիչ95014 և 95015[2]
Պաշտոնական կայքcupertino.org(անգլ.)
Կուպերտինո (քաղաք, ԱՄՆ) (ԱՄՆ)##
Կուպերտինո (քաղաք, ԱՄՆ) (ԱՄՆ)

Աշխարհագրություն խմբագրել

Կուպերտինոն հյուսիսից սահմանակից է Սանիվեյլին, հյուսիս-արևելքից՝ Սանտա Կլարային, արևելքից և հարավ-արևելքից՝ Սան Խոսեին, հարավից՝ Սարատոգային, իսկ հարավ-արևմուտքից՝ Սանտա Կրուզ ժայռերին։ Կուպերտինոն ավելի մոտ է ժայռերին, քան Սան Ֆրանցիսկոյի ծովախորշին, որի երկայնքով հիմնականում կենտրոնացած են Սիլիկոնյան հովտի բիզնեսի սիրտը կազմող տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակները։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմականորեն Կուպերտինոն (Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունի հետ) եղել է Չինաստանից արտագաղթողների կենտրոն։ Ներկայումս ևս ասիական ծագում ունեցող բնակիչների մասնաբաժինը գերազանցում է 60%-ը։

Կրթություն խմբագրել

Կուպերտինոյում են գտնվում մի շարք խոշոր ՏՏ ընկերությունների գլխամասային գրասենյակները, այդ թվում՝ «Apple» և «Symantec» և այլն։ Այստեղ են գտնվում նաև Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի լավագույն դպրոցները (օրինակ՝ Monta Vista, Lynbrook, Homestead и Cupertino High)։ Առաջին երկուսը Կալիֆոռնիայի լավագույն դպրոցներից են ընդհանրապես։ Այս հանգամանքը գրավում է բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք փորձում են լավագույն կրթություն տալ իրենց երեխաներին։

Կուպերտինոյում է գտնվում նաև Դե Անզի քոլեջը, որը պատրաստում է մոտ 22 000 ուսանողի, ինչպես նաև կորպորատիվ վերապատրաստման կենտրոն է Apple-ի աշխատակիցների համար։

Տեղանուն խմբագրել

Կուպերտինոն անվանվել է Արոյո Սան Խոսե դե Կուպերտինո վտակի, ներկայումս՝ Սթիվենս Քրիք գետերի պատվին։ Գետի նախկին անվանումը տրվել է իսպանացի հետախույզ Խուան Բաուտիստա դե Անսի կողմից՝ ի պատիվ Սուրբ Ջուզեպպե Կուպերտիանացու։ Սուրբն իր անունը ստացել է Իտալիայի Ապուլիա շրջանի Կուպերտինո քաղաքից։ 20-րդ դարի սկզբին Կուպերտինոն փոխարինել է նախկին անվանումը՝ Վեսթ Սայդ։

Տնտեսություն խմբագրել

2010 թվականի տվյալներով՝ Կուպերտինոյում ամենամեծ գործատուներն են[4]

# Գործատու Աշխատակիցների թիվը
1 «Apple» 34300 (տարածաշրջանում)
2 «Օրաքլ» 8000(տարածաշրջանում)
3 «Foothill-De Anza Community College District» 3100
4 «Hewlett-Packard» 3000
5 «Cupertino Union School District» 1679
6 «ArcSight» 512
7 «Fremont Union High School District» 429
8 «Chordiant» 285
9 «The Forum at Rancho San Antonio» 285
10 «Trend Micro» 250

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. https://www.zip-codes.com/city/ca-cupertino.asp#zipcodes
  3. «U.S. Census Bureau». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  4. «City of Cupertino CAFR». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.