Օրաքլ
«Օրաքլ» (անգլ.՝ Oracle), համակարգչային տեխնոլոգիաների անդրազգային կազմակերպություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդվուդ Շորսում, Կալիֆորնիա։ Կազմակերպությունը գլխավորապես մասնագիտացած է տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների, ինժեներական ամպային տեխնոլոգիաներ, ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակմամբ և մարկեթինգով՝ մասնավորապես տեղեկատվական բազայի կառվարման համակարգերի իր իսկ մշակած բրենդների մարկեթինգով։ 2015 թվականին ծրագրային ապահովման կազմակերպություների շարքում «Օրաքլը» ճանաչվել է որպես երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող կազմակերպությունը՝ Մայքրոսոֆթ ընկերությունից հետ[12]։
Օրաքլ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | հունիսի 14, 1977 |
Հիմնադիր | Լարի Էլիսոն, Բոբ Մայներ և Էդ Օթս |
Վայր | Օստին, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Սաֆրա Ա․ Քաթս |
Արդյունաբերություն | ինֆորմացիոն տեխնոլոգիաների խորհրդատվություն և ծրագրային ապահովման մշակում |
Ընդհանուր ակտիվներ | ▲131 մլրդ $ (մայիսի 31, 2021)[2] |
Հասույթ | ▲50 մլրդ $ (2022)[3] |
Աշխատողների թիվ | ▼132 000 մարդ (մայիսի 31, 2021)[2] |
Դուստր ընկերություններ | Sun Microsystems, Օրաքլ (Միացյալ Թագավորություն), Օրաքլ (Իսրայել), Օրաքլ (Կանադա), Օրաքլ (Հնդկաստան), JD Edwards? և Oracle France? |
Սեփականատեր | Լարի Էլիսոն[4], The Vanguard Group[4] և The Capital Group Companies[4] |
Կայք | oracle.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[5], European Committee for Interoperable Systems?[6], OpenAPI նախաձեռնություն[7], Համացանցի կոնսորցիում[8], CVE Numbering Authorities[9], Business Software Alliance[10] և FairSearch? |
Բորսա | NYSE: ORCL[11] |
![]() |

Ընկերությունը ծրագրում և ստեղծում է գործիքներ տեղեկատվական բազայի մշակման և կապող օղակ հանդիսացող ծրագրային ապահովման համակարգերի համար, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրային ապահովման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և մատակարարման շղթայի կառաարման ծրագրային ապահովման համար։
Գրասենյակներ Խմբագրել
«Օրաքլ» ընկերությունը իր գլխամասային գրասենյակներն ունի Ռեդվուդ քաղաքի Ռեդվուդ Շորզում գտնվող Սան Ֆրանցիսկո թերակղզում, Բելմոնտի հարևանությամբ, Սան Կառլոս օդանավակայանի հարևանությամբ։
«Օրաքլ» գլխամասային գրասենյակի փոխարեն նախկինում Ծովային աշխարհ/Աֆրիկա ԱՄՆ (Marine World/Africa USA) գոտին էր, որը 1986 թվականին Ռոդվուդ Շորզից տեղափոխվեց Վալեյհո, Կալիֆորնիա։ Ի սկզբանե Օրաքլ ընկերությունը վարձակալել էր 2 շենք, կորպորացիայի նախկին գլխամասերից Բելմոնտից այստեղ տեղափոխելով ֆինանսների և ադմինիստրացիայի բաժանմունքները։ Հետագայում Օրաքլ ընկերությունը գնեց շինությունը և կառուցեց 4 հիմնական շենքերը։
«Օրաքլ» ծառուղու շինությունները, որոնց նաև «Զմրուխտե քաղաք» են անվանում[13], հանդիսացել են որպես ֆուտուրիստական գլխամասեր «NorthAm Robotics» ընկերության (գեղարվեստական) համար՝ Ռոբին ՈՒիլիամսի «Երկուհարյուրամյա մարդը» ֆիլմում (1999).[14]
Կամպուսը ծառայել է որպես «Cyberdyne Systems»-ի շտաբ գրասենյակ Տերմինատոր։ Ջենիսիս (2015) գեղարվեստական ֆիլմում։ [15]
-
Օրաքլ ծառուղի՝ Օրաքլ կազմակերպության գլխամասում, Ռեդվուդ Շորզ, Կալիֆորնիա
-
Օրաքլ, Աոյամա կենտրոնի շենքը, Լեքսուս միջազգային պատկերասրահ
-
Օրաքլ գլխամասային գրասենյալ, Օրաքլ պլազայի շենքը՝ ձախ կողմի առաջին պլանում
-
Օրաքլ կոնֆերանսների կենտրոն Օրաքլ ձեռնարկության՝ Ռեդվուդ Շորսում գտնվող գլխամասում, Կալիֆորնիա
-
Շատրվան Օրաքլ լճում, Ռեդվուդ Շորզ
-
Օրաքլ ընկերությունն ունի իր գլխավոր բիզնես կամպուսը Թեմզա վելի փարքում, Բերքշիըրում, Անգլիա
-
Օրաքլ, Մարքհեմ, Օնտարիո
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 Oracle Annual Report 2021 SEC 10-K
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.zonebourse.com/ORACLE-CORPORATION-4892/societe/
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ http://www.ecis.eu/about-ecis/
- ↑ https://www.openapis.org/membership/members
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ https://www.bsa.org/membership
- ↑ https://www.nyse.com/quote/XNYS:ORCL
- ↑ «Global 100 Software Leaders by revenue»։ PriceWaterhouseCoopers։ Վերցված է February 8, 2017
- ↑ Rich Laura (July 23, 2010)։ «When it comes to acquistion [sic] plans, it's Oracle vs Oracle»։ CNNMoney.com։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2010-ին։ Վերցված է March 27, 2011
- ↑ «Trivia for Bicentennial Man»։ Internet Movie Database։ Վերցված է March 27, 2011
- ↑ «Trivia for Terminator Genisys»։ Internet Movie Database։ Վերցված է July 9, 2015
Արտաքին հղումներ Խմբագրել
- Օրաքլ օգտատերերի հայկական խումբ Archived 2018-01-07 at the Wayback Machine.