Կունդուզ (/kʊndz/; փուշթու՝ کندز; դարի՝ قندوز original name: کُهَندِژ), քաղաք Աֆղանստանի հյուսիսում. նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 268.893 (ըստ այլ աղբյուրների՝ մոտավորապես 375 հազար[1]).: Այդ ցուցանիշով համարվում է երկրի յոթերորդ և Հյուսիսարևելյան Աֆղանստանի ամենամեծ բնակավայրը[2]։ Ընկած է պատմական Բակտրիայի Թոխարիստան մարզում, Կունդուզ և Խանաբադ գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Ավտոմայրուղիներով կապված է Քաբուլի, Մազարի Շարիֆի, Բադախշանի, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի հետ։ Ունի ոչ մեծ օդանավակայան, որն օգտագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով[3]։

Բնակավայր
Կունդուզ
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
Առաջին հիշատակումմ. թ. ա. 329
ԲԾՄ397 մետր, 402 մետր
Բնակչություն356 536 մարդ (հունվարի 1, 2020)
Ժամային գոտիUTC+4:30
Կունդուզ (Աֆղանստան)##
Կունդուզ (Աֆղանստան)

Անվանումն առաջացել է պարսկերեն کهن دژ, kohan dež — «հին բերդ» բառակապակցությունից[4]։

Պատմություն խմբագրել

Պատմական հին ժամանակներում բնակավայրը կրել է Դրապսակա հունական անվանումը և եղել է Ալեքսանդր Մակեդոնացու՝ Հինդուկուշի լեռներն անցնելուց հետո նվաճած առաջին քաղաքը (մեր թվականությունից առաջ 329 թ.) Arrian =Wyprawa Aleksandra Wielkiego III 29,1: Ստրաբոնը հիշատակում է Դարապսա (Strabon =Geografia XI 11,2) կամ Արապսա (Strabon =Geografia XV 2,10), Պտղոմեոսը՝ Դրեպսա (Ptolemeusz =Geografia VI 12,6), Ամմիանուս Մարցելինուսը՝ Դրեպսա (Ammianus Marcellinus =Dzieje rzymskie XXIII 6,59) անվանաձևով։

2015 թվականի սեպտեմբերի 28-ին թալիբները անակնկալ գրոհով գրավել են քաղաքը[5]։ Ամերիկյան օդուժի աջակցությամբ աֆղանական կառավարական զորքերը ետ են գրավել այն[6]։ Մարտերից մեկի ժամանակ ամերիկացիները սխալմամբ ռմբակոծել են քաղաքի հիվանդանոցը, և դրա հետևանքով 41 քաղաքացիական անձ է զոհվել[7][8]։ 2021 թվականի օգոստոսի 8-ին քաղաքն անցել է թալիբանի տիրապետության ներքո[9][10]։

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Կունդուզի 268.893 բնակիչների (2015 թվականի տվյալներով) մեծ մասը փուշտուներ են; Նրանց հաջորդում են ուզբեկները, տաջիկները, արաբները և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ[11][12]։

Փուշտուները բնակավայրում մեծամասնություն են կազմել քսաներորդ դարի սկզբներին երկրի կառավարության միջամտությամբ այստեղ իրականացված փուշտունացման արդյունքում[11][13]։

Կլիմա խմբագրել

Կունդուզին բնորոշ է ցուրտ կիսաչորային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk)՝ շոգ ամառներով ու զով ձմեռներով։ Տեղումներ գլխավորապես լինում են հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Ամառները գրեթե միշտ անձրևազուրկ են։

Կունդուզի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.2
(70.2)
25.0
(77)
32.8
(91)
38.9
(102)
42.2
(108)
46.2
(115.2)
45.3
(113.5)
44.2
(111.6)
39.2
(102.6)
39.4
(102.9)
28.4
(83.1)
21.6
(70.9)
46.2
(115.2)
Միջին բարձր °C (°F) 6.3
(43.3)
9.5
(49.1)
15.8
(60.4)
23.0
(73.4)
29.8
(85.6)
37.3
(99.1)
39.0
(102.2)
36.9
(98.4)
31.8
(89.2)
24.5
(76.1)
16.0
(60.8)
9.7
(49.5)
23.3
(73.93)
Միջին օրական °C (°F) 1.6
(34.9)
4.4
(39.9)
10.4
(50.7)
17.2
(63)
22.9
(73.2)
29.3
(84.7)
31.3
(88.3)
29.2
(84.6)
23.9
(75)
16.9
(62.4)
9.5
(49.1)
4.4
(39.9)
16.75
(62.14)
Միջին ցածր °C (°F) −2.4
(27.7)
0.0
(32)
5.7
(42.3)
11.6
(52.9)
15.7
(60.3)
20.9
(69.6)
23.3
(73.9)
21.5
(70.7)
16.3
(61.3)
10.6
(51.1)
4.1
(39.4)
0.0
(32)
10.61
(51.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −22.7
(−8.9)
−23.1
(−9.6)
−11.8
(10.8)
−2.1
(28.2)
4.2
(39.6)
12.5
(54.5)
15.7
(60.3)
12.6
(54.7)
3.5
(38.3)
−2.0
(28.4)
−9.8
(14.4)
−20
(−4)
−23.1
(−9.6)
Տեղումներ մմ (դյույմ) 44.0
(1.732)
56.5
(2.224)
76.7
(3.02)
54.4
(2.142)
29.8
(1.173)
0.1
(0.004)
1.3
(0.051)
0.3
(0.012)
0.1
(0.004)
7.3
(0.287)
23.7
(0.933)
28.4
(1.118)
322.6
(12.7)
Միջ. անձրևոտ օրեր 5 6 11 10 9 1 1 0 0 3 5 6 57
Միջ. ձնառատ օրեր 5 4 2 0 0 0 0 0 0 0 1 2 14
% խոնավություն 80 75 75 71 54 31 28 29 32 44 63 76 54.8
Միջին ամսական արևային ժամ 114.4 114.6 158.9 201.0 276.5 332.1 340.2 315.5 289.7 221.8 169.3 118.3 2652,3
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Estimated Population of Afghanistan 2021-22» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «State of Afghan Cities report 2015 (Volume-I English)». UN-Habitat (անգլերեն). 2015. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Kunduz Airport». Afghanistan Ministry of Transport and Civil Aviation. 2007 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. Windfuhr, Gernot: The Iranian Languages, Routledge 2009, p.400-418.
  5. https://nos.nl/l/2060147%7Ctitel=Kunduz(չաշխատող հղում) volledig in handen van Taliban|bezochtdatum=2021-08-14|datum=28 september 2015|werk=NOS|taal=}}
  6. https://nos.nl/l/2060205%7Ctitel=Luchtsteun(չաշխատող հղում) VS bij tegenoffensief Kunduz|bezochtdatum=2021-08-14|datum=29 september 2015|werk=NOS|taal=}}
  7. https://www.nrc.nl/nieuws/2015/10/03/medewerkers-artsen-zonder-grenzen-gedood-bij-luchtaanval-kunduz-a1412674%7Ctitel=Medewerkers Artsen zonder Grenzen gedood bij luchtaanval Kunduz|bezochtdatum=2021-08-14|auteur=Casper van der Veen|medeauteurs=Maarten Back|datum=3 oktober 2015|werk=NRC|taal=}}
  8. https://nos.nl/artikel/2074841-azg-dodental-in-ziekenhuis-kunduz-hoger-dan-gedacht%7Ctitel=AzG: dodental in ziekenhuis Kunduz hoger dan gedacht|bezochtdatum=2021-08-14|datum=13 december 2015|werk=NOS|taal=}}
  9. https://www.france24.com/en/asia-pacific/20210808-total-chaos-as-taliban-clash-with-afghan-forces-in-bid-to-take-key-city-of-kunduz%7Ctitel=Taliban seize control of three more Afghan provincial capitals|bezochtdatum=2021-08-14|datum=2021-08-08|werk=France 24|taal=en}}
  10. Cytuj |tytuł = Major coup for Taliban as fighters take Afghan city of Kunduz |czasopismo = The Guardian |data = 2021-08-08 |data dostępu = 2021-08-15 |url = http://www.theguardian.com/world/2021/aug/08/taliban-seize-symbolic-victory-with-capture-of-kunduz |język = en
  11. 11,0 11,1 «Kunduz Province» (PDF). Program for Culture & Conflict Studies. Naval Postgraduate School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  12. «2003 National Geographic Population Map» (PDF). Thomas Gouttierre, Center For Afghanistan Studies, University of Nebraska at Omaha; Matthew S. Baker, Stratfor. National Geographic Society. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  13. «2003 National Geographic Population Map» (PDF). Thomas Gouttierre, Center For Afghanistan Studies, University of Nebraska at Omaha; Matthew S. Baker, Stratfor. National Geographic Society. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Dupree, Nancy Hatch (1977): An Historical Guide to Afghanistan. 1st Edition: 1970. 2nd Edition. Revised and Enlarged. Afghan Tourist Organization.
  • Thomas J. Barfield, The Central Asian Arabs of Afghanistan: Pastoral Nomadism in Transition. 1982.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունդուզ» հոդվածին։