Մազարի Շարիֆ (դարի/փուշթու՝ مزار شریف), քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Բալխի օազիսում։ Բալխ պրովինցիայի վարչական կենտրոնն է, առևտրա-տրանսպորտային կայան Բակտրիական հարթավայրում։ Բնակչությունը՝ 44,5 հազար (1970)։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը հասել է 500.207-ի[1]։ Կան բամբակազտիչ և յուղհան գործարաններ, գորգագործություն, մետաղամշակություն։

Քաղաք
Մազարի Շարիֆ
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
Մակերես83 կմ²
ԲԾՄ380 մետր
Բնակչություն469 247 մարդ (հունվարի 1, 2020)
Ժամային գոտիUTC+4:30
Մազարի Շարիֆ (Աֆղանստան)##
Մազարի Շարիֆ (Աֆղանստան)

Ըստ իսլամական ավանդության Մազարի Շարիֆում Ալի խալիֆայի գերեզմանն է։ 15-րդ դարում այստեղ կառուցվել է դամբարան՝ մազար, որը դարձել է շիաների սրբավայրը (արաբերեն՝ մազարի շարիֆ՝ աստվածային դամբարան, այստեղից էլ՝ քաղաքի անունը)։

1998-2001 թվականներին քաղաքը գտնվել է թալիբների տիրապետության ներքո, ովքեր այստեղ իրենց իշխանությունը հաստատելուց անմիջապես հետո կազմակերպել են ոչ փուշտու բնակչության կոտորածներ, որոնց զոհ է դարձել երկու հազարից ավելի մարդ[2][3]։ 2001 թվականի նոյեմբերի 25-ին էլ Մազարի Շարիֆի մերձակայքում՝ բանտի վերածված Կալայ-Ջանգի բերդում պահվող գերված թալիբների ապստամբությունը ճնշելիս սպանվել է մոտավոապես 700 մարդ[4]։

Քաղաքի տեսարժան վայրերից է Կապույտ մզկիթը՝ տաճարային եզակի մի համալիր, որտեղ, ըստ ավանդության, մի ժամանակ թաղված է եղել շիաների պաշտելի սրբի՝ Ալի մարգարեի աճյունը, սակայն հետագայում առևանգվել ու տարվել է Իրաք։ Որոշ պատմաբանների կարծիքով տաճարի տեղում թաղված է եղել Զրադաշտը։

Բնակչությունը՝ 469 247 մարդ (հունվարի 1, 2020

Կլիմա խմբագրել

Ունի կիսաչոր, ցուրտ, տափաստանային կլիմա (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk)՝ շոգ ամառներով ու ցուրտ ձմեռներով:Տեղումները համեմատաբար սակավ են և լինում են հիմնականում դեկտեմբերի ու ապրիլի միջակայքում։ Ամռանը՝ հունիսից օգոստոս, ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40 °C: Ձմեռները ցուրտ են, ձյունը կարող է տեղալ նոյեմբերից մինչև մարտ[5]։

Մազարի Շարիֆի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.0
(75.2)
28.6
(83.5)
32.4
(90.3)
37.8
(100)
43.0
(109.4)
45.6
(114.1)
48.1
(118.6)
46.0
(114.8)
39.5
(103.1)
37.0
(98.6)
29.8
(85.6)
24.4
(75.9)
48.1
(118.6)
Միջին բարձր °C (°F) 8.0
(46.4)
10.7
(51.3)
16.3
(61.3)
24.3
(75.7)
31.2
(88.2)
37.0
(98.6)
38.9
(102)
36.9
(98.4)
31.9
(89.4)
24.7
(76.5)
16.4
(61.5)
10.8
(51.4)
23.93
(75.06)
Միջին օրական °C (°F) 2.6
(36.7)
5.1
(41.2)
10.8
(51.4)
17.9
(64.2)
24.5
(76.1)
29.9
(85.8)
33.3
(91.9)
29.9
(85.8)
23.9
(75)
16.7
(62.1)
9.1
(48.4)
5.1
(41.2)
17.4
(63.32)
Միջին ցածր °C (°F) −2.1
(28.2)
0.0
(32)
5.1
(41.2)
11.3
(52.3)
16.6
(61.9)
22.5
(72.5)
25.9
(78.6)
23.8
(74.8)
17.1
(62.8)
9.4
(48.9)
3.2
(37.8)
0.0
(32)
11.07
(51.92)
Ռեկորդային ցածր °C (°F) −22.3
(−8.1)
−24.0
(−11.2)
−6.1
(21)
−0.8
(30.6)
1.0
(33.8)
11.4
(52.5)
11.1
(52)
13.7
(56.7)
2.6
(36.7)
4.5
(40.1)
−8.7
(16.3)
−15.5
(4.1)
−24
(−11.2)
Տեղումներ մմ (դյույմ) 28.9
(1.138)
34.8
(1.37)
43.8
(1.724)
28.3
(1.114)
11.2
(0.441)
0.2
(0.008)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.004)
3.9
(0.154)
13.5
(0.531)
21.7
(0.854)
186.4
(7.338)
Միջ. անձրևոտ օրեր 4 7 10 9 4 0 0 0 0 2 4 6 46
Միջ. ձնառատ օրեր 4 3 1 0 0 0 0 0 0 0 0 2 10
% խոնավություն 79 77 72 64 44 27 25 24 28 41 62 75 51.5
Միջին ամսական արևային ժամ 122.2 118.4 158.1 193.8 299.9 352.9 364.4 332.7 298.2 223.2 173.6 125.5 2762,9
աղբյուր: NOAA (1959–1983)[6]

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1979 103 372 մարդ [7]
2020 469 247 մարդ


Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Estimated Population of Afghanistan 2021-22» (PDF). National Statistic and Information Authority (NSIA). 2021 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  2. «Валерий Асриян. Режим талибов — дестабилизирующий фактор мировой политики». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2004 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. William Maley. The Afghanistan Wars. Palgrave Macmillan, New York, 2002. P. 239.
  4. «Мятеж иностранных наемников в крепости под Мазари-Шарифом подавлен. 27.11.2001». palm.newsru.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «First snow of this winter covered North Afghanistan». Mazar-i-Sharif. Ariana News. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  6. «Mazar-i-Sharif Climate Normals 1959-1983». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. First Population Census of Afghanistan (1979)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  •   Mazar-e Sharif travel guide from Wikivoyage
  • «Mezar-i Sharif». Islamic Cultural Heritage Database. Istanbul: Organisation of Islamic Cooperation, Research Centre for Islamic History, Art and Culture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազարի Շարիֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 131