Կումայրի (գյուղ, Արցախ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կումայրի (այլ կիրառումներ)

Կումայրի, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 83 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի աջ ափին։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփա- նակերտից` 135 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Կումայրի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես2557,0 կմ²
Բնակչություն70 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Կումայրի (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Կումայրի համայնքի կազմում ընդգրկված է նաև Շիրակ գյուղը, որտեղ բնակվում է 55 մարդ, կա 12 տնտեսություն։

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 2557,0 հա տարածք, որից 2242,6 հա գյուղատնտեսական նշանակության։ Կումայրի համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 2 գործող անհատական ջրհորներ։

ՊատմությունԽմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 91 մարդ է։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1997 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Կումայրի համայնքի մեջ ընդգրկված է Շիրակ գյուղը, որտեղ բնակվում է 55 մարդ, կա 12 տնտեսություն։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 70 մարդ, կա 14 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 52 50 52

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 70 աշակերտներ[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 356 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։