Կորյուն Նահապետյան (նկարիչ)

խորհրդաին հայ նկարիչ

Կորյուն Գրիգորի Նահապետյան (փաստաթղթերով՝ Նահապետյան Կարյուն Գրիգորի, մարտի 16, 1926(1926-03-16), Հացիկ, Հայաստան - հուլիսի 25, 1999(1999-07-25), Մոսկվա, Ռուսաստան), նոնկոնֆորմիստ նկարիչների շարժման ակտիվ մասնակից և առաջնորդ, «Քսան մոսկովյան նկարիչներ» գեղարվեստական խմբի հիմնադիր և ղեկավար, նկարիչ-կոնստրուկտոր, դիզայներ, գեղանկարիչ, գծանկարիչ, տպատառերի մշակման մասնագետ, գրքերի և ամսագրերի նկարազարդող, սոցիոլոգ, փիլիսոփա, հրապարակախոս և հասարակական գործիչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ։ Նահապետյանի աշխատանքները գտնվում են աշխարհի բազմաթիվ երկրների թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Կորյուն Նահապետյան
Ծնվել էմարտի 16, 1926(1926-03-16)
ԾննդավայրՀացիկ, Հայաստան
Վախճանվել էհուլիսի 25, 1999(1999-07-25) (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն
ՄեկենասներՍերգեյ Լուչիշկին
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
 Koryun Nahapetyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կորյուն Նահապետյանը ծնվել է Լենինականի մերձակայքում գտնվող Հացիկ գյուղում՝ երկաթուղայինի և գյուղացի կնոջ ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին 15 տարեկանից մեծերի հետ աշխատել է կոլտնտեսությունում՝ որպես տրակտորիստ՝ աշխատանքը համատեղելով Լենինականի Սերգեյ Մերկուրովի անվան արվեստի դպրոցում սովորելու հետ, (մինչև 1950 թվականը ուսումնական հաստատությունն կոչվել է «Լենինականի գեղանկարչության 4-ամյա դպրոց»)։ 1944 թվականին 08/07/1932 թվականի ԽՍՀՄ օրենքի («3 հասկերի մասին օրենք») համաձայն ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ 1948 թվականին Նահապետյանը փախել է ճամբարից և երկրում երկար դեգերումներից հետո բնակություն հաստատել Ուզբեկստանում։

Աշխատանքը և ուսում խմբագրել

1948 թվականին կեղծ փաստաթղթերով աշխատանքի է անցել Բուխարայի բամբակի մաքրման գործարանում[1]։ Սկզբում աշխատել է որպես հասարակ բեռնակիր, հետո՝ չորանոցի վարիչ, այնուհետև սղոցարանի վարիչ։ 1950-1952 թվականներին Նահապետյանն աշխատել է Բուխարա քաղաքի Միջնաբերդ Արտ երկրագիտական թանգարանում որպես նկարիչ, թանգարանի կրտսեր գիտաշխատող՝ ժողովրդական ստեղծագործության բաժնում։ Այստեղ նա ծանոթացել է նկարիչ, արևելագետ Գ. Ն. Նիկիտինի հետ, ով Նահապետյանի համար դարձել է հոգևոր ուսուցիչ և արվեստին անձնուրաց նվիրվածության տիպար։

Հետպատերազմյան խառնաշփոթության պայմաններում Նիկիտինն օգնել է իր ուսանողին վերականգնել բնօրինակ փաստաթղթերը և խորհուրդ է տվել նրան գնալ Մոսկվա սովորելու։ 1952 թվականին Մոսկվա տեղափոխվելուց հետո ապագա նկարիչն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է ներկարարի մասնագիտությամբ՝ որպես գեղարվեստական արհեստին ամենամոտ։ Մոսկվա-Դոնբաս երկաթուղու Բիրյուլյովոյի դեպոյում վերականգնել է «Վլադիմիր Լենինի հուղարկավորության գնացք» պատմական ցուցանմուշը։ Ներկայումս ցուցանմուշը գտնվում է Պավելեցկի երկաթուղային կայարանում «Վլադիմիր Լենինի հուղարկավորության գնացք» տաղավար-թանգարանում։

1953-1961 թվականներին Նահապետյանը հասարակ բանվորից դարձել է Լիխաչովի անվան գործարանի մամլիչների արտադրամասի ավագ վարպետ։ Մամլիչների արտադրամասում աշխատելու ժամանակ արտադրական վնասվածքն ապագա նկարչին զրկել է «արվեստագետի աշխատանքային գործիքից»՝ աջ աչքից։ Նկարչի յուրահատկությունը կայանում է նրանում, որ չնայած աշխատանքային վնասվածքին, ունենալով տեսողության մոնոկուլյար տիպ, կարողացել է ստանալ բարձրագույն գեղարվեստական կրթություն և դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ։

1968 թվականին Նահապետյանն ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը, այնուհետև, 1974 թվականին՝ նրան կից ասպիրանտուրան։ 1976 թվականին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը ԽՄԿԿ ՄՔԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի պրոպագանդիստական ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։

1963-1965 թվականներին Նահապետյանն աշխատել է Տեխնիկական գեղագիտության Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտին կից ԺՏՆՑ-ում՝ որպես տրանսպորտային միջոցների գեղարվեստական ձևավորման բաժնի նկարիչ, գյուղատնտեսական տեխնիկայի գեղարվեստական ձևավորման բաժնի ինժեներ, տրանսպորտային միջոցների գեղարվեստական ձևավորման բաժնի ինժեներ։

1965-1970 թվականներին գործունեություն է ծավալել է Առևտրային մեքենաշինության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ Աշխատել է պահեստների և բեռնաթափման սարքավորումների համալիր մեքենայացման և ավտոմատացման բաժնի առաջատար կոնստրուկտոր, տեխնոլոգիաների, նորմալացման և ԳՕՍՏ-ների բաժնի գլխավոր նկարիչ կոնստրուկտոր։

Նագապետյանը անձամբ և ինժեներ մեքենաշինարարների հետ համագործակցությամբ մշակել է առևտրի և հանրային սննդի սարքավորումների և առանձին մեքենաների գեղարվեստական կոնստրուկտորական մի շարք նախագծեր։

Առևտրային մեքենաշինության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում կատարված մշակումների մեծ մասն իրականացվել են սերիական արտադրության մեջ։

Նագապետյանը բազմաթիվ գյուտերի և դիզայներական  նախագծերի հեղինակ և համահեղինակ է, որոնց համար ձեռք են բերվել ԽՍՀՄ հեղինակային վկայականներ և արդյունաբերական նմուշների արտոնագրեր[2][3][4][5][6]։  

1970 թվականին Նահապետյանին հրավիրվել են Երևան, «Նեյտրոն» տեխնոլոգիայի և սարքավորումների փորձարարական նախագծման բյուրո՝ որպես արդյունաբերական գեղագիտության լաբորատորիայի վարիչ, գեղագիտության գծով գլխավոր կոնստրուկտոր։ 1971 թվականին Մոսկվա վերադառնալուց հետո կարճ ժամանակ աշխատել է ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության և կենցաղային տեխնիկայի նախարարության մեքենաշինության Մոսկվայի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես սեկտորի վարիչ, նախագծի գլխավոր կոնստրուկտոր։

1973 թվականին նա կրկին տեղափոխվել է Առևտրային մեքենաշինության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ և նշակվել գեղարվեստական նախագծման բաժնի վարիչի պաշտոնում։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

60-ական թվականների սկզբին ԲՈՒՀ ընդունվելուց առաջ Նահապետյանը աշխատել է որպես նկարիչ ձևավորող ԺՏՆՑ-ի Արտադրական ձևավորման կոմբինատի  գեղարվեստական ձևավորման արտադրամասում։ Նրա աշխատանքը համակարգել է Սերգեյ Լուչիշկինը։

Լուչիշկինի ղեկավարությամբ նա մասնակցել է բազմաթիվ խորհրդային և արտասահմանյան ցուցահանդեսների ձևավորմանը։ Լուչիշկինը հովանավորել է երիտասարդ աշխատակցին, իսկ Նահապետյանը նրան համարել է իր ուսուցիչն ու դաստիարակը։  

Այդժամանակ  ԺՏՆՑ-ի Արտադրական ձևավորման արհեստանոցում որպես նկարիչ պլակատիստ է աշխատել Նահապետյանի վաղեմի ընկեր  Վլադիմիր Նեմուխինը, ով նրան ծանոթացրել  է 1905 թվականի արվեստի ուսումնարանի իր ընկերների և համակուրսեցիների հետ, ապագա նոնկոնֆորմիստ արվեստագետներ՝ Նիկոլայ Վեչտոմովի, Լիդյա Մաստերկովայի, Դմիտրի Պլավինսկու, Լև Կրապիվնիցկու, Օսկար Ռաբինի և Լիանոզովսկու նկարիչների ամբողջ խմբի հետ, որոնց ղեկավարը Օսկար Ռաբինն է եղել։ Դեկորատիվ ձևավորման կոմբինատի հանձնարարությամբ Ռաբինը, Վեչտոմովը և Կրոպիվնիցկին նախագծել  են ԺՏՆՑ տաղավարները։ Լիանոզովյան խումբը և նրա մերձավոր շրջապատը[7] զգալի ազդեցություն են ունեցել Նահապետյանի ստեղծագործական ճակատագրի վրա։ 1974 թվականին Ռաբինը Նահապետյանին հրավիրել է մասնակցելու հայտնի սկանդալային «Բուլդոզերային ցուցահանդեսին» և «Իզմայլովո» անտառապուրակի ցուցահանդեսին[8]։

1976 թվականից Նահապետյանի հիմնական աշխատանքի վայրը եղել է Մոսկվայի գեղանկարիչ գծանկարիչների միացյալ արհմիութենական կոմիտեն, որը տեղակայված է եղել Փոքր Վրացական 28 հասցեում։ Նահապետյանը եղել է Գեղանկարիչ գծանկարիչների Մոսկվայի միացյալ արհմիութենական կոմիտեի գեղանկարչության բաժամունքի առաջին անդամներից, որի կազմավորման մասին որոշումը դեռևս 1975 թվականի վերջին ընդունել է ԽՄԿԿ Մոսկվայի Քաղաքային Կոմիտեի առաջին քարտուղար Վիկտոր Գրիշինը։  

Նագապետյանը նկարազարդել է գրքի արտադրանքը, աշխատել կազմակերպության կանոնադրության վրա, ընտրվել գեղարվեստական խորհրդի և տեղական կոմիտեի անդամ, կազմակերպել ցուցահանդեսային գործընթացներ։

1977 թվականին ստեղծել և ցմահ  ղեկավարել[9] է «20 մոսկովյան նկարիչներ» գեղարվեստական խումբը։ Խումբն իր գործունեությունն իրականացրել է Մոսկվայի գծանկարիչների արհմիության միացյալ կոմիտեի գեղանկարչական բաժամունքի շրջանակներում։ «Արհմիությունների քաղաքային կոմիտեն» (ժողովրդական անվանումը) ըստ էության 1970-ական և 1980-ական թվականներին Մոսկվայում եղել է առաջին յուրահատուկ «ստեղծագործական ազատության կղզին»։ «Քսանյակի»-ի գոյության 10 տարիների ընթացքում խումբը կազմակերպել է 10 ցուցահանդես  և այդ ցուցահանդեսներն այցելել են ավելի քան մեկ միլիոն մոսկվացիներ ու մայրաքաղաքի հյուրեր։ Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1978 թվականին, իսկ վերջինը՝ տասներորդը, 1987 թվականին։

4 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 14-ը, կարճ ժամանակով հավաքվելով Նկարիչների միջազգային ֆեդերացիայի (ՅՈՒՆԵՍԿՕ) հովանու ներքո, Նկարիչների և գծանկարիչների պրոֆեսիոնալ ստեղծագործական միությունը, «Մալայա Գրուզինսկայա 28» ցուցահանդեսի շրջանակներում, «Քսանյակ»-ի նկարիչները հերթական ցուցահանդեսն են անցկացրել «Մանեժ» ցուցասրահում։ Ենթադրվել է, որ ցուցահանդեսն այնուհետ կտեղափոխվի ԱՄՆ Կոնգրես, սակայն ԱՄՆ-ի միջոցառումը մնացել է պլաններում։        

Կյանքի վերջին տարիներին նկարիչը սկսել է աստիճանաբար հեռանալ գեղանկարչությունից և զբաղվել գիտական լրագրությամբ։ Գրել է «Երկրի ներխուժումը արեգակնային համակարգ»[10] գիրքը։ Այս աշխատության մեջ Նահապետյանը ընթերցողին առաջարկում է Երկրի առաջացման նոր հայեցակարգ, որը Ռոսպատենտում գրանցված է որպես «Նոու-հաու»։ Այն արտացոլում է կերպարվեստի ոլորտը, Երկիր-Մարդ-Տիեզերք փոխկապակցման համակարգը և տպատառյին մշակույթը։

Նահապետյանը կարողացել է ժամերով խոսել տպատառյին մշակույթի մասին։ Նա կարծել է, որ կարելի է տեղեկատվություն տեղադրել տառատեսակի մեջ, բուժում գտնել դրանում և ձեռք բերել հայրենասիրության զգացում։ Շարունակելով իր հին հայ անվանակից Կորյունի աշխատանքը՝ նկարիչը երազել է, որ իր ստեղծած 30 տառատեսակները մի օր տեղ կգտնեն աշխարհի բոլոր համակարգիչներում և կկարողանան ցանկացած ազգի համար ապահովել  բարօրության և առաջընթացի կոդավորումը՝ փոխելով տառերի ուրվագիրը։

Մասնակցություն հասարակական-քաղաքական շարժմանը խմբագրել

Նահապետյանը ելույթներ է ունեցել  20-րդ հարյուրամյակի 80-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին Ռուսաստանում ծայր առած մի շարք միտինգներում։ Նահապետյանը ելույթ է ունեցել նաև Լուժնիկիի հանրահայտ հանրահավաքներին նույն տրիբունաներից, որտեղ իրենց ելույթներն են ունեցել Բորիս Ելցինը, Անդրեյ Սախարովը և առաջին ալիքի շատ այլ դեմոկրատներ։

Բայց նկարչի քաղաքական համակրանքները ընդգրկել են ոչ միայն խորապես ազգային շահերը։ Նա ելույթներ է ունեցել և՛ ի պաշտպանություն թուրքական կառավարությանը ընդդիմադիր քրդերի, և՛ ի պաշտպանություն չինացի ուսանողների՝ 1989 թվականին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո։

Նահապետյանին բազմիցս առաջարկել են իր թենածությունը դնել  Գերագույն Խորհրդի ընտրություններում, այնուհետև Պետական դումայում, սակայն նա համառորեն հրաժարվել է։ Լինելով էությամբ առաջնորդ՝ նա վախեցել է կորցնել իր անհատականությունը նորաստեղծ խորհրդարանականների զանգվածի մեջ, բացի այդ նա  արվեստը վեր է դասել քաղաքականությունից։ Նկարիչը միշտ ցանկացել է լինել իրադարձությունների կենտրոնում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենային և որքան էլ դրա հետևանքները վտանգավոր լինեն են եղել իր համար։ Նահապետյանը եղել է 60-ականների սկզբին հզոր տոտալիտար համակարգի ժամանակ գաղտնի պայմաններում Մոսկվայում  կազմակերպված հայկական հայրենակցական միության ակտիվիստների խմբում[11]։ 1980-ականների վերջերին մոսկվահայերը նոր խթան են ստացել ազգային ինքնակազմակերպման համար՝ ղարաբաղյան շարժման և դրա աջակցության հանրահավաքների մեկնարկին զուգահեռ, որոնք անկացվել են Մոսկվայի հայկական գերեզմանատանը[12][13]։

1988 թվականի մարտի 13-ին Նահապետյանը Մ. Շամիրովի և Վ. Օհանջանյանի հետ հանրահավաքների ամենաակտիվ մասնակիցներից ստեղծել է մոսկվահայերի առաջին լուրջ կազմակերպությունը՝ Մոսկվայի «Ղարաբաղ» կոմիտեն[14]։ «Ղարաբաղ» կոմիտեն յուրօրինակ խթան է դարձել մոսկովյան հայկական բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ձևավորման գործընթացները ակտիվացնելու համար, որոնց միավորման հիման վրա 2000 թվականին Արա Աբրահամյանին հաջողվել է ստեղծել մեկ հզոր հասարակական կազմակերպություն՝ «Ռուսաստանի հայերի միությունը»[15]։

1999 թվականի հուլիսի 25-ին Նահապետյանը սպանվել է իր արվեստանոցում ատրճանակի 3 կրակոցից, անձը չպարզված հանցագործի կողմից, ով կատարել է ինչ-որ մեկի հրամանը։ Գնդակներից մեկը ծակել է նկարչի կուրծքը և վնասել նկարչի կտավը, որը գտնվել է նրա հետևում։ Դա «Սևանա լիճ» բնանկարն է եղել[16]։

Լինելով Թուրքիայի դեսպանատան ամենամյա ցույցերի ոգեշնչողը, մինչև կյանքի վերջ ակտիվորեն պայքարել է 1915 թվականին Օսմանյան (Թուրքիա) Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար։

Նրան թաղել են Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Ըստ Ս. Շիրինյանի «Հայերը օտար քաղաքակրթություններ ստեղծող ժողովուրդ են» գրքի՝ 2014 թվականին Նահապետյանը ընդգրկվել է համաշխարհային պատմության 1000 հանրահայտ հայերի թվում։  

Ցուցահանդեսային գործունեություն խմբագրել

Նկարչի ավանգարդ ստեղծագործությունների հրապարակային ցուցադրության առաջին փորձը տեղի է ունեցել 1974 թվականի սեպտեմբերի 15-ին, Բելյաևոյում։ Այդ ցուցահանդեսը հետագայում կոչվել է «Բուլդոզերային  ցուցահանդես», այն բանից հետո, երբ Նիկիտա Խրուշչովը ցրել է Մանեժում 1962 թվականին կազմակերպված ցուցահանդեսը, դարձել է Մոսկվայի գեղարվեստական կյանքում ամենանշանավոր իրադարձությունը։

«Բուլդոզերային ցուցահանդեսից» մոտ 2 շաբաթ անց Իզմաիլովյան անտառային պուրակում անցկացվել է իշխանությունների կողմից արդեն թույլատրված բացօթյա վերնիսաժը, որտեղ ցուցադրվել են Բելյաևոյում նկարիչների կողմից փրկված կտավները, այդ թվում Նահապետյանի աշխատանքները[8]։

  • «Նախնական բնակարանային դիտումներ Համամիութենական ցուցահանդեսի համար», Մոսկվա, 1975[17],
  • «Ավանգարդ-75» ցուցահանդես ԺՏՆՑ մշակույթի տանը[18],
  • «Գարնանային բնակարանային ցուցահանդեսներ» (առաջիկա ցուցահանդեսի նախնական ցուցադրություններ Բեգովայա փողոցի ցուցասրահներում), Մոսկվա, 1976,
  • «Փորձարարական ցուցահանդես» Մոսկվայի նկարիչների միությունում Բեգովայա փողոցում, 1976,

Այնուհետև տեղի ունեցան հետևյալ ցուցահանդեսները․

  • «Երիտասարդ նկարիչները շրջագայություններով ամբողջ երկրում»։ Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Վավիլովի  65), 1976,
  • Մալայա Գրուզինսկայա 28, գծանկարիչների միացյալ քաղաքային կոմիտեի ցուցասրահ, հունվար-փետրվար, 1977,
  • «Մոսկվայի 20 նկարիչների» կանոնավոր ամենամյա ցուցահանդեսներ Մալայա Գրուզինսկայա 28, 1978-1987,
  • «Մարդ, մարդկություն, մարդկություն» միջազգային մրցույթ, 1987,
  • «Մանեժ» ցուցասրահ - «Մալայա Գրուզինսկայա 28», 1991,
  • «Ոսկե վրձին-93» ցուցահանդես, 1993,
  • Անհատական ցուցահանդես Զելենոգրադում՝ «Ցանկանում եմ վերադարձնել իմ պարտքը Ռուսաստանին», 1994,
  • Անհատական ցուցահանդես Մոսկվայի ուկրաինական բուլվարի գեղարվեստի սրահում,1995,
  • «Պատկերասրահ Պեսչաննոյի վրա». «Արարատ և Նոյ», 1999,
  • Առաջին անհատական հետմահու ցուցահանդեսը Օսեթական համայնքի մշակույթի կենտրոնում, 2003,
  • Երկրորդ անհատական հետմահու ցուցահանդեսը Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում՝ «Կրակված բնանկար», 2006[19]։

Տառատեսակների լրակազմ խմբագրել

  • «Նշանի ուժը հավասար է գենետիկական ինժեներիայի միջոցների ուժին, որոնք որոշում են մարդու աշխարհայացքը» (Նահապետյան Կ. Գ.)։
  • 1994 թվականին Կորյուն Նահապետյանը նախագծել է մոսկովյան «Հյուսիսափայլ» թերթի համանուն տառատեսակը[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Buhara haritası: caddeler, binalar, kurumlar — Yandex.Haritalar» (թուրքերեն). www.yandex.com.tr. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. unlimtech. «Научно исследовательский институт технической эстетики (ВНИИТЭ)» (ռուսերեն). lib.vniite.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. unlimtech. «Научно исследовательский институт технической эстетики (ВНИИТЭ)» (ռուսերեն). lib.vniite.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. unlimtech. «Научно исследовательский институт технической эстетики (ВНИИТЭ)» (ռուսերեն). lib.vniite.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Устройство для тепловой обработки пищевых продуктов — SU 485738». patents.su. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Агрегат для подачи товаров в поддонах и им подобной таре из подсобных помещений в торговый зал — SU 239848». patents.su. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Фотоальбом» (ռուսերեն). nagapet.livejournal.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 Валентин Воробьев Кнут и пряник // Зеркало. — 2016.
  9. Super20041956 (2011 թ․ ապրիլի 16). «ТВ ШАНТ Интервью Худякова». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «Электронные библиотеки мира». www.chronos.msu.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «"Юсисапайл"/"Husisapail-Online"». husisapail.narod.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «Сводный блокнот архивных материалов проекта «Москва. Места Памяти»». notepad.memo.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «Сводный блокнот архивных материалов проекта «Москва. Места Памяти»». notepad.memo.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. Пресс-служба. «На пути к САР - Союз Армян России - Московское Городское отделение» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «Союз Армян России». www.sarinfo.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «"Расстрелянный пейзаж" в Московском музее современного искусства». www.museum.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. «Сводный каталог экспозиций предварительных квартирных выставок. Составитель Леонид Талочкин - Cultobzor.ru» (ռուսերեն). cultobzor.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. «Время новостей: N°178, 27 сентября 2005». www.vremya.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  19. «"Расстрелянный пейзаж" в Московском музее современного искусства». www.museum.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  20. Давид Балаян. «Юсисапайл»: Далекое и близкое. Глава шестнадцатая

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций:1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.:Авт. изд.,2014,стр.307
  • Газета «Московский комсомолец» 15.10.75 г «Соблазны фиолетовой карьеры».
  • Югославский журнал «Старт». N-417 от 12.01.85. «Кто они неконформисты?».
  • Журнал «Новое время». N-14 от 3 апреля 1987 г. «Выставка двадцати».
  • Газета «Московская правда» от 14 июля 1988 г. «Когда же наступит прозренье?»
  • Газета «Мегаполис-экспресс» от 24.04.96 г «Двадцатилетие М. Грузинской 28».
  • Газета «Наш изограф». г. Москва, N-3 (143) март 2006 г. "Художник — ученый, художник — философ, художник — романтик. К 80-ЛЕТИЮ КОРЮНА НАГАПЕТЯНА.
  • Журнал «Российский Колокол», N-5 (18) 2007 г. Стр. 93-97. «От раздавленного авангарда до расстрелянного пейзажа».
  • Журнал «Москва и москвичи», 1-2/2008 г. «От раздавленного авангарда до расстрелянного пейзажа».
  • Журнал «Арцах», 1(10) февраль 2008 г. «От раздавленного авангарда до расстрелянного пейзажа».
  • Журнал «Радиус города» от 06-2009 г. "Феномен легендарной «Двадцатки».
  • Книга А. Флорковской «Малая грузинская 28 (1976—1988)».
  • «Internanional Herald Tribune», april 12-13 1986. «Moscow s Art Lovers Flock to View Basement Show of „Unofficial“ Works».
  • «Moscow Tribune». July 11-13, 2003. #17/1481. «A bulldozer brought freedom»
  • Фотографии из семейного архива Нагапетяна К. Г.