Կոնրադ Նայջել

դերասան

Կոնրադ Նայջել (անգլ.՝ Conrad Nagel, մարտի 16, 1897(1897-03-16)[1][2], Keokuk, Լի շրջան, Այովա, ԱՄՆ - փետրվարի 24, 1970(1970-02-24)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, իր գործունեությունը սկսել է համր կինոյի դարաշրջանում, ռադիոյի և հեռուստատեսության դերասան, կինոարվեստների և գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկը[3]։

Կոնրադ Նայջել
Conrad Nagel in Bank Alarm.jpg
Ծնվել էմարտի 16, 1897(1897-03-16)[1][2]
ԾննդավայրKeokuk, Լի շրջան, Այովա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 24, 1970(1970-02-24)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունDes Moines College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունիռլանդացի
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստահաղորդավար և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Lynn Merrick?

ԿենսագրությունԽմբագրել

Կոնրադ Նայջելը ծնվել է Այովա նահանգի Կեոկուկ քաղաքում ՝ երաժիշտ Ֆրենկի և նրա կնոջ ՝ Ֆրենսիսի ընտանիքում։ Նրա հայրը դարձել է Հայլենդ Պարկ քոլեջի Կոնսերվատորիայի դեկան։ Երբ Նայջելը երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Դե Մոյն։ Հայլենդ Պարկ քոլեջն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Կալիֆոռնիա, որպեսզի գործունեությունը շարունակի համեմատաբար երիտասարդ կինոարտադրությունում։ Նա ուներ 1,8 մ հասակ, կապույտ աչքեր և գանգուր շեկ մազեր։ Երիտասարդ Նայջելին նկատել են բազմաթիվ ստուդիաների ղեկավարներ։

Անձնական կյանքԽմբագրել

Նայջելը երեք անգամ ամուսնացել է։ Նա իր առաջին կնոջից՝ Ռութ Հելմսից, 1920 թվականին դուստր է ունեցել՝ Ռութ Մարգարեթին։ Նրա երկրորդ կինը դերասանուհի Լին Մերիքն էր։ Երրորդ կինը՝ Մայքլ Քոլսոն Սմիթը 1950-ական թվականների վերջին լույս աշխարհ է բերել որդի՝ Մայքլին։

ԷկրանավորումԽմբագրել

Նայջելը միանգամից դեր է ստացել ֆիլմում, որը նրա համար որոշակի պատկեր է ապահովել։ Նրա առաջին կինոնկարը էկրանավորվել է Լուիսա Մեյ Էլքոթի 1918 թվականին Փոքր կանայք դասական վեպի հիման վրա, որն արագորեն գրավել է հասարակության ուշադրությունը։ 1918 թվականին Նադժելը հանդես է եկել պատմական Գառներ թատերական ակումբումhttps[4]:: 1927 թվականին Նայջելը նկարահանվել է Լոն Չեյնիի, Մարսելին Դեյի, Հենրի Վոլթհոլի և Փոլի Մորանի հետ Թոդ Բրաունինգի Լոնդոնը կեսգիշերից հետո սարսափ ֆիլմում։

Ի տարբերություն համր կինոյի դարաշրջանի աստղերից շատերի, Քոնրադ Նայջելը հանդես է եկել ձայնային ֆիլմերում և դարձել մի քանի տասնամյակների հաջողակ դերասան։ Նա նաև հաճախակի հանդես է եկել ռադիոյով և մասնակցել բազմաթիվ հեռուստահաղորդումների։ 1937- 1947 թվականներին վարել է Արծաթե թատրոն անգլ.՝ Silver Theater ռադիոհաղորդումը[5][6]։

1927 թվականի մայիսի 11-ին Նայջելը Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 35 այլ հիմնադիրների թվում էր։ 1932-1933 թվականներին դարձել է կազմակերպության նախագահ։ Նա նաև ԱՄՆ էկրանավորողների գիլդիայի հիմնադիրներից էր[7]։ Նայջելը Օսկարի 3-րդ մրցանակաբաշխության վարողն էր, որն անցկացվել է 1930 թվականի նոյեմբերի 5-ին։ Նա վարել է նաև 1932 թվականի նոյեմբերի 18-ին Օսկարի 5-րդ մրցանակաբաշխությունը։ 1953 թվականի մարտի 19-ին նա Բոբ Հոփի հետ վարել է մրցանակաբաշխության 25-րդ արարողությունը։

ՄահԽմբագրել

Նայջելը մահացել է 1970 թվականի փետրվարի 24-ին Նյու Յորքում՝ 72 տարեկան հասակում։ Դիակիզվել է Նյու Ջերսի նահանգի Նորտ Բերգեն քաղաքում։ Թաղված է Իլինոյս նահանգի Վարշավայի լյութերական գերեզմանատանը։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1924 թվական, Սնոբ - Հերիք Էպլետոն
  • 1928 թվական, Գեղեցիկ Բեթսի - Ժերոմ Բոնապարտ
  • 1929 թվական, Խորհրդավոր լեդի - կապիտան Կառլ ֆոն Ռադեն
  • 1929 թվական, Համբույր - Անդրե Դուբիլե
  • 1929 թվական, Հոլիվուդյան ռեվյու 1929 - կամեո
  • 1930 թվական, Ամուսնալուծվածը - Սեռ
  • 1931 թվական Վատ քույր - դոկտոր Դիկ Լինդլի
  • 1940 թվական, Մ.թ.ա. միլիոնավոր տարիներ - Մորուքավոր պատմող քարանձավում
  • 1955 թվական, Ամեն ինչ, ինչը թույլատրվում է երկնքից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. «About the Academy of Motion Pictures»։ www.hollywoodgoldenguy.com։ Վերցված է 2020-12-22 
  4. Foy Ryan (2015-10-15)։ «The importance of The Lambs Club in the entertainment industry» (en-US)։ Վերցված է 2021-01-07 
  5. «About the Academy of Motion Pictures»։ www.hollywoodgoldenguy.com։ Վերցված է 2021-01-07 
  6. «Clipped From Harrisburg Telegraph»։ 1947-05-31։ էջ 17։ Վերցված է 2021-01-07 
  7. «Conrad Nagel – Broadway Cast & Staff»։ www.ibdb.com։ Վերցված է 2021-01-07 

Արտաքին հղումներԽմբագրել