Օսկարի 3-րդ մրցանակաբաշխություն

«Օսկար» կինոմրցանակի 3-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 1930 թվականի նոյեմբերի 5-ին Լոս Անջելեսի «Ամբասադոր» հյուրանոցի հանդիսությունների սրահում։ Հավաքված հյուրերը ունկնդրեցին կինոֆիլմեր արտադրողների և բաշխողների ասոցիացիայի նախագահ Ուիլլ Հեյսին։ «Մետրո Գոլդուին Մայերի» տնօրեն Լուի Բ. Մայերը հրապարակեց նոր մրցանակակիրների ցուցակը։

«Օսկարի» 3-րդ մրցանակաբաշխությունը
Ամսաթիվ 1930 թ. նոյեմբերի 5
Անցկացման վայրը Լոս Անջելես, Կալիֆորնիա,ԱՄՆ
Հաղորդավարող(ներ) Նայջել Կոնրադ
 < 2-րդ Օսկար 4-րդ > 
«Օսկարի» արձանիկը Universal ստուդիայի հիմնադրի, «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմի պրոդյուսերի հոր՝ Կառլ Լեմմլեի ձեռքում։ Ֆիլմը ստացել է 2 մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսիորական աշխատանք:

Անվանակարգերի առաջադրման և անցկացման ժամկետների օպտիմալացման համար որոշում կայացվեց 1930 թվականի նոյեմբերին կազմակերպել երկրորդ մրցանակաբաշխությունը (առաջինը անցկացվել էր ապրիլին, տես՝ 2-րդ մրցանակաշխություն)։ Արդյունքում՝ 1930 թվականը դարձավ միակ տարին, երբ անցկացվեցին պարգևատրման 2 արարողությունները[1]։ Ընդունվել էին քվեարկության ընթացակարգի նոր կանոններ. անվանակարգերը և պարգևները բաշխվում էին միայն Ակադեմիային անդամների ձայների հիման վրա։ Սա վերջին արարողությունն էր, որի ընթացքում տրվել են բրոնզե ոսկեզօծ արձանիկներ։ Հետագայում բոլոր պարգևները պատրաստվել են «բրիտանիումից»՝ անագե-կապարային խառնուրդից[2]։

Հաղթողները և թեկնածուներ խմբագրել

Հաղթողները առանձնացված են առանձին գույնով։
Այստեղ բերվում է այն ֆիլմերի ցանկը, որոնք հաղթել են մի քանի անվանակարգերում։

Կատեգորիաներ Հաղթողներ և մրցանակակիրներ
Լավագույն ֆիլմ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»/All Quiet on the Western Front
«Դիզրայելի»/Disraeli
«Արքունական տուն»/The Big House
«Սիրո շքերթ»/The Love Parade
«Բաժանում»/The Divorcee
Լավագույն ռեժիսորական աշխատանք Լյուիս Մայլսթոուն՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» /All Quiet on the Western Front ֆիլմի համար
Կլարենս Բրաուն՝ «Սիրավեպ»/Romance և «Աննա Քրիստի»/Anna Christie ֆիլմի համար
Քինգ Վիդոր՝ «Ալելույա»/Hallelujah ֆիլմի համար
Ռոբերտ Լեոնարդ՝ «Բաժանում»/The Divorcee ֆիլմի համար
Էրնստ Լյուբիչ՝ «Սիրո շքերթ»/The Love Parade ֆիլմի համար
Լավագույն դերասան Ջորջ Արլիսս՝ «Դիզրայելի» /Disraeli ֆիլմում դերի համար
Ջորջ Արլիսս՝ «Կանաչ աստվածուհի» /The Green Goddess ֆիլմում դերի համար
Ուոլլես Բիրի՝ «Արքունական տուն» /The Big House ֆիլմում դերի համար
Ռոնալդ Քոլման՝ «Բուլդոգ Դրամմոնդ»/Bolldog Drummond և «Բանտարկյալը»/Condemned ֆիլմում դերի համար
Լոուրենս Տիբբեթ՝ «Գութանի երգը»/The Rogue Song ֆիլմում դերի համար
Մորիս Շևալյե՝ «Մեծ լճակ»/The Big Pondև «Սիրո շքերթ»/The Love Parade ֆիլմում դերի համար
Լավագույն դերասանուհի Գրետա Գարբո՝ «Բաժանում»/The Divorcee ֆիլմում դերի համար
Գրետա Գարբո՝ «Աննա Քրիստի»/Anna Christie և «Սիրավեպ»/Romance ֆիլմում դերի համար
Նենսի Քերրոլլ՝ «Սատանայի հաղթանակը»/The Devil’s Holiday ֆիլմում դերի համար
Գլորիա Սվենսոն՝ «Հանցագործը»/The Trespasser ֆիլմում դերի համար
Ռութ Չատտերթոն՝ «Սառան և որդին»/Sarah and Son ֆիլմում դերի համար
Նորմա Շիրեր՝ «Իրենց սեփական ցանկությունը»/Their Own Desire ֆիլմում դերի համար
Լավագույն սցենար Ֆրենսիս Մարիոն՝ «Արքունական տուն»/The Big House
Ջուլիեն Ժոզեֆսոն՝ «Դիզրայելի»/Disraeli
Ջոն Միհեն՝ «Բաժանում»/The Divorcee
Ջորջ Էբբոտ, Մաքսվել Անդերսոն և Դելլ Էնդրյուս՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»/All Quiet on the Western Front
Հովարդ Էստաբրուկ՝ «Հաջողության փողոցը»/Street of Chance
Լավագույն օպերատորական աշխատանք Ժոզեֆ Թ. Ռակեր և Ուիլյամ Վան դեր Վիր՝ «Բերդի հետ դեպի հարավային բևեռ»/With Byrd at the South Pole
Ուիլյամ Դենիելս՝ «Աննա Քրիստի»/Anna Christie
Գաետանո Գաուդիո և Հերրի Պերրի՝ «Դժոխքի հրեշտակները»/Hell’s Angels
Արթուր Իդիսոն՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»/All Quiet on the Western Front
Վիկտոր Միլներ՝ «Սիրո շքերթ»/The Love Parade
Լավագույն նկարիչ-բեմադրիչ Հերման Ռոսսի՝ «Ջազի արքան»/King of Jazz
Հանս Դրեյեր՝ «Թափառաշրջիկ-արքան»/The Vagabond king
Հանս Դրեյեր՝ «Սիրո շքերթ»/The Love Parade
Ուիլյամ Քեմերոն Մենզիս՝ «Բուլդոգ Դրամմոնդ»/Bolldog Drummond
Ջեք Օքեյ՝ «Սելլի»/Sally
Լավագույն ձայնային աշխատանք Դագլաս Շիրեր՝ «Արքայական տուն»/The Big House
Ջորջ Գրոուվզ՝ «Հրո երգը»/The Song of the Flame
Օսկար Լագերստրոմ՝ «Խաղարկություն»/Raffles
Ջոն Թրիբբի՝ «Պատահար սերժանտ Գրիշայի հետ»/The Case of Sergeant Grischa
Ֆրանկլին Հանսեն՝ «Սիրո շքերթ»/The Love Parade

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1928-29 Academy Awards Winners and History» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 14 июня 2010-ին.
  2. Миняев В. В., Зеленский О. Г. Оскар. — М.: Панорама, 1999. С.20-24

Արտաքին հղումներ խմբագրել