«Դրախտի այս կողմը», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի դասական վեպն է։ Գրվել է 1920 թվականին։

Դրախտի այս կողմը
անգլ.՝ This Side of Paradise
ՀեղինակՖրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՆյու Յորք
ՀաջորդThe Beautiful and Damned?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1920
 This Side of Paradise Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոս Էմորի Բլեյնը (անգլ.՝ Amory Blaine) սերում է հարուստ ամերիկյան ընտանիքից, որն ունի եվրոպական արմատներ։ Բլեյնը արտասովոր գեղեցիկ և տաղանդավոր է, բայց փառասեր և ինքնասեր է։ Տարբերվում էր ուսման մեջ այնպիսի մեծ հաջողություններով, որ նույնիսկ դասերի ժամանակ փորձում էր վատ պատասխանել։ Սկզբում սպորտում հաջողություն չուներ, բայց այստեղ նա նույնպես հասնում է հաջողությունների՝ իր բազմաթիվ պարապմունքների շնորհիվ։

Արդեն դպրոցական տարիներին աղջիկներից պրծում չկար։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունենում նրա մայր Բեաթրիսան՝ քմահաճ կեղծավորը, և մոր ընկեր Դարսին՝ կաթոլիկ քահանան։ Պատանեկության տարիներին Էմորի մոտ ձևավորվել էր կյանքի դոկտրինա. աչքի ընկնել կյանքում, զբաղեցնել իր պատշաճ տեղ սոցիալական սանդուղքի վրա։ Դպրոց ընդունվելուց անմիջապես հետո նա հանդիպում է դժվարությունների. հասակակիցների կողմից բացասական վերաբերմունքի շնորհիվ, սկզբնական շրջանում չունենալով ընկերներ՝ Էմորին իրեն զգում է խորապես դժբախտ և լքված։ Գագաթնակետն է դառնում նրա խոսակցությունը ուսուցչի հետ, ով նրան հրավիրում է իր մոտ, որպեսզի պատմի, թե նրա դասընկերները ինչքան եսասեր են նրան համարում։ Հետագայում կենտրոնանալով սպորտի վրա՝ դպրոցի ֆուտբոլի թմում նա հասնում նկատելի հաջողությունների, բայց դրանով զբաղվել նրան դրդել էր դասարանցիների շրջանում հեղինակություն ձեռք բերելու ցանկությունը։

Այնուհետև, Փրինսթոնի համալսարան ընդունվելուց հետո, Էմորին դառնում է «Փրինսթոնյան թերթի» խմբագիրը և հասնում է հաջողության։ Բայց հաջողակ կարիերան համալսարանում երկար չի տևում. իր ծուլության պատճառով Բլեյնը չի հանձնում մաթեմատիկայի քննությունը, նրան հեռացնում են խմբագիրների խորհրդից, և նա կորցնում է իր դիրքը հասարակության մեջ։ Քոլեջից անմիջապես հետո նա իր համակուրսեցիների հետ գնում է պատերազմ։ Վերադարձից հետո նա սիրահարվում է իր ընկերոջ քրոջը՝ Ռոզալինդա Կոնեջին։ Դա նրա միակ իսկական սերն էր, սակայն նրա սիրելին, չնայած նրան շատ էր սիրում, չի ցանկանում ամուսնանալ այդ ժամանակ աղքատացած Էմորիի հետ։ Այդ ժամանակվանից Էմորիին սկսում են հետևել անհաջողությունները։ Նա աղքատանում է և սկսում է մտածել սոցիալական արդարության մասին։ Նա կարծում է, որ «բոլոր երեխաները... սկզբում պետք է ունեն հավասար հնաիավորություններ» և 1917 թվականի հեղափոխությունը նա համարում է «հետաքրքիր փորձարկում»։

Թևավոր խոսքեր խմբագրել

Դրախտի այս կողմում իմաստությունը վատ հենարան է։ (Ռուպերտ Բրուկ)

Իրենց սխալները մարդիկ անվանում են փորձ։

Գրականություն խմբագրել

  • Bruccoli, Matthew Joseph (2002), Some Sort of Epic Grandeur: The Life of F. Scott Fitzgerald (2nd rev. ed.), Columbia, SC: University of South Carolina Press, ISBN 978-1-57003-455-8
  • Prigozy, Ruth (ed.) (2002), The Cambridge Companion to F. Scott Fitzgerald, Cambridge: Cambridge University Press, ISBN 978-0-521-62447-3 {{citation}}: |first= has generic name (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտի այս կողմը» հոդվածին։