Լեռնային նահանգներ

Լեռնային Նահանգներ (անգլ.՝ The Mountain States), հայտնի են նաև որպես Լեռնային Արևմուտք (անգլ.՝ Mountain West), ԱՄՆ-ի Բնակչության մարդահամարի բյուրոյի ինը աշխարհագրական ստորաբաժանումներից մեկը, աշխարհագրական ենթաշրջան ԱՄՆ-ի Արևմտյան մասում, որը հիմնականում գտնվում է Կորդիլլերա համակարգի Ժայռոտ լեռներում։ Բաղկացած է Արիզոնա, Կոլորադո, Այդահո, Մոնտանա, Նևադա, Նյու Մեքսիկո, Յուտա, Վայոմինգ նահանգներից։

ԱՄՆ-ի լեռնային նահանգներ: Կարմիր գույնով նշված են այն նահանգները, որոնք միշտ համարվել են Լեռնային նահանգներ: Կարմիր գույնով ստվերավորված նահանգները, համաձայն ԱՄՆ-ի Բնակչության մարդահամարի բյուրոյի, համարվում են լեռնային նահանգներ, սակայն որոշ աղբյուրներում կարող են ներառված լինել այլ աշխարհագրական շրջանների մեջ

Ժամային գոտիԽմբագրել

Լեռնային Նահանգների տարածքի մեծ մասում գործում է ԱՄՆ-ի Լեռնային ժամային գոտին (անգլ.՝ Mountain Time), բացառությամբ Նևադայի, Այդահոյի հյուսիսի և Արիզոնայի մեծ մասի[1]։

ԲնակչությունԽմբագրել

Լեռնային Նահանգները երկրի ամենանոսր բնակեցված մասն են, ինչն առաջին հերթին պատմականորեն պայմանավորված էր դժվարանցանելի լանդշաֆտով, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման համար անբարենպաստ կլիմայով և հողերով։ Բնակչության միջին խտությունը կազմում է 4 մարդ/կմ2։ Խոշոր քաղաքները հիմնականում գտնվում են ենթաշրջանի ծայրամասերում` Ֆինիքս, Դենվեր, Լաս Վեգաս: Կենտրոնական մասում կան նաև Սոլթ-Լեյք Սիթիի նման ավելի քիչ բնակեցված քաղաքներ։

ՏնտեսությունԽմբագրել

Ավանդաբար Լեռնային Նահանգներում զարգացած էին հանքարդյունաբերությունը և անասնապահությունը։ Ժայռոտ լեռներում արդյունահանվում է ոսկի, արծաթ, ցինկ, կապար, պղինձ և ուրան։ Կոլորադո, Վայոմինգ, Մոնտանա նահանգները հարուստ են նավթի, բնական գազի ու ածխի պաշարներով։ Լեռնային Նահանգների արևելքում՝ Մեծ դաշտավայրերում, զարգացած է գյուղատնտեսությունը։

Վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է զբոսաշրջությունը և ծառայությունների ոլորտը։ Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Յուտա նահանգի հարավային մասում գտնվող ազգային պարկերը և Կոլորադոյի լեռնադահուկային հանգստավայրերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.infoplease.com/spot/daylight1.html Infoplease: Daylight Saving Time, A trip around the world reveals that time isn't a synchronized science