HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլա (այլ կիրառումներ)

Կոլա խմիչք կոֆեին պարունակող գազավորված քաղցր խմիչքի տեսակ: Անվանումն առաջացել է կոլա բույսի անունից, որը ի սկզբանե, որպես կոֆեինի աղբյուր արտադրողները օգտագործում էին խմիչքի պատրաստման մեջ:

Կոլա
Tøyen-Cola fra Oslo 2015.jpg
Ենթատեսակոչ ոգելից ըմպելիքներ
Բաղադրամասերcaramel color?
Ծագման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ստեղծման տարի1886
Գույնկարամելագույն
Cola drinks Վիքիպահեստում
կոլայի հայտնի բրենդեր, ձախից աջ՝ Pepsi, TAUfrisch Cola, Pepsi MAX, River Cola, Coca-Cola, afri Cola, Coca-Cola Light, Coca-Cola koffeinfrei.

Ստեղծման պատմությունԽմբագրել

Քիմիկոս դոկտոր Ջոն Ստիտ Պեմբերտոնը Ատլանտայից ( Ջորջիա նահանգ, ԱՄՆ) 1886 թվականին պատրաստեց կարամելագույն օշարակ և տարավ քաղաքի ամնամեծ «Ջեյկոբս»  դեղատուն: Օշարակի առաջին խմբաքանակը վաճառվում էր բաժակը հինգ ցենտով: Դեղատան վաճառողները շուտով սկսեցին օշարակին խառնել գազավորված ջուր. հայտնի չէ դա պատահական է եղել, թե՝ դիտավորյալ: Սակայն փաստն այն է, որ այսպես է առաջացել Coca-Cola-ն:

Կոկա-կոլայի հետ միասին առաջացան մի շարք այլ տեսակներ, օրինակ Պեպսի-կոլան (Pepsi-Cola,ԱՄՆ) կամ 1931 թվականից Գերմանիայում արտադրվող Afri-Cola-ն: Այդպես 1898 թվականին Նյու Բեռնից ամերիկացի դեղագործ Քալեբ Բրեդհեմը ստեղծեց Պեպսի-կոլան: Գազավորված ըմպելիքի, որին անվանել էր «Բրեդի խմիչք»,բաղադրության մեջ կար պեպսին և Կոլա բույսի պտուղների լուծամզվածք: 1903 թվականին Պեպսի կոլան մեծ ճանաչում ստացավ: 1973 թվականից Պեպսի-կոլայի սկզբնական վաճառքին զուգահեռ ԽՍՀՄ-ում արտադրվում էր համանման «Բայկալ խմիքչը»[1]:

Կոլան աշխարհի տարբեր երկրներում համարվում է տիպիկ ամերիկյան խմիչք: Այդ խմիչքի (հատկապես Կոկա-կոլայի) հաճախ օգտագործումը համարվում է արևմտյան կենցաղին նվիրվածության արտահայտություն:1970ից 1993 թվականները Հնդկաստանում Coca-Cola-ն և Pepsi-Cola-ն արգելված էին:

Որպես այլընտրանք արևմտյան ապրանքանիշերին՝ 2002 թվականին շուկա մտավ Mecca-Colaն: Ֆրանսիայում արտադրված այս կոլան նախատեսված էր մահմեդական հաճախորդների համար: Արտադրողը շահույթի մի մասը խոստանում է տալ Պաղեստինյան ինքնավարությանը:

ԲաղադրությունԽմբագրել

Սկզբում Կոկա-կոլայի գլխավոր բաղադրիչներն էին կոֆեինով հարուստ կոլա պտուղներն ու կոկաին պարունակող կոկա բույսը: 1903 թվականին վերջինս հեռացվեց բաղադրությունից, երբ հայտնի դարձավ կոկաինի վտանգավոր լինելը: Ներկայումս Կոկա-կոլայի բաղադրության մեջ կոկա բույսից մնացել է միայն նրա անվանումը:

Որպես քաղցրացուցիչ՝ կարող են օգտագործվել տարբեր հավելումներ, որոնց ընտրությունը հաճախ կապված է տվյալ տարածքում դրանց հասանելիության հետ: ԱՄՆ-ում և Կանադայում առավել լայն տարածում է գտել ֆրուկտոզայով հարուստ եգիպտացորենի օշարակը:Եվրոպայում ավելի տարածված է շաքարը [2]: Դրանցից բացի կարող են օգտագործել ստևիայի էքստրակտ կամ արհեստական քաղցրացուցիչներ: «Դիետիկ» կամ «առանց շաքարի» մակագրությունը ունեցող կոլայում կարող են օգտագործվել բացառապես արհեստական ​​քաղցրացուցիչներ:

Այսօրվա կոլայի բնորոշ համը ստացվում է վանիլինի, ցիտրատի յուղի, մեխակի յուղի և կիտրոնի հավելումից:

Կոլայի ազդեցությունը առողջության վրաԽմբագրել

Խմիչքի քննադատությունԽմբագրել

Ընդհանուր առմամբ, կոլայի նկատմամբ պահանջները հանգում են այն փաստին, որ այն կարող է վնասակար ազդեցություն ունենալ սպառողների առողջության վրա, մասնավորապես, նպաստելով ճարպակալման և այլ խանգարումների՝ նյութափոխանակություն, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների պատճառ դառնալ: Հիմնական պահանջները, որպես կանոն, հանգում են հետևյալին՝

  1. Քանի որ խմիչքը չափազանց մեծ քանակությամբ հաճախ սպառվում է երեխաների և դեռահասների շրջանում և ամենատարածված ըմպելիքներից մեկն է, այն կարող է հանգեցնել ճարպակալման:
  2. Մեծաքանակ օգտագործման արդյունքում բարձր թթվայնությունից վնասվում են ատամները:
  3. Այսպես կոչված «թեթև» (անգլ.՝ light) խմիչքների դեպքում՝ շաքարին փոխարինող քաղցրացուցիչը հակացուցված է ֆենիլկետոնուրիա ունեցող հիվանդներին:
  4. Կարծիք կա, որ օրթոֆոսֆորական թթուն, որն առկա է կոլայի բաղադրության մեջ, խանգարում է կալցիումի յուրացմանը և դուրս է մղում այն օրգանիզից:Դրա հետ մեկտեղ մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել կապ՝ամենօրյա կոլայի ընդունման և ֆոսֆորաթթվի պատճառով երիկամների քարերի հիվանդության բարձր ռիսկի միջև:
  5. Արտադրողներին մեղադրում են, որ նրանք սպառողներին ետ չեն պահում իրենց արտադրանքի չափից շատ օգտագործումից և չեն հայտնում, որ մեծաքանակ օգտագործումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների:

Պատասխան քննադատություններինԽմբագրել

Խմիչք Սննդային արժեք
կկալ/100գ
Կաթ 69
Կեֆիր 3 % յուղայնություն 53
Կոկա-կոլա 42
Dr Pepper 42
Յուղազրկված կաթ շուրջ 40
Կեֆիր 1 % յուղայնություն 38
Schweppes 38
Գարեջուր 38
Կվաս от 28,8
Շաքարով թեյ 10 գ/բաժակ 16

Խմիչքների համեմատման
սննդային արժեք

Այնուամենայնիվ, առաջադրած ոչ բոլոր պահանջներն են արդարացված:

  1. Շաքար պարունակող գազավորված ըմպելիքներն իսկապես էներգետիկ արժեք ունեն, բայց նրանց կալորիականությունը ամենևին էլ չափազանց չէ (ինչը կարելի է տեսնել առաջադրված աղյուսակում, օրինակ կոլայի կալորիականությունը ավելի քիչ է, քան կաթինը). Ճարպակալում առաջացնում է խմիչքի ավելորդ գործածումը, որի ընթացքում ընդունած կալորիանների քանակը զգալիորեն ավելի շատ է, քան՝ սպառվածը:
  2. Մետաղադրամների մաքրման պատճառ և այլն- օրթոֆոսֆորական թթուն՝ որպես թթվայնության կարգավորիչ, առկա է կոլայի մեջ: Օրթոֆորֆորական թթուն զգալիորեն ավելի թույլ է, քան ստամոքսահյութի մեջ պարունակվող հիդրոքլորային թթուն, և, հետևաբար, չի կարող լինել օրգանիզմին հասցված վնասի պատճառ: Այնուամենայնիվ, ի տարբերություն կիտրոնաթթվի, որն օգտագործվում է այլ գազավորված ըմպելիքների մեջ, ֆոսֆորաթթուն մեծացնում է մեզի մեջ օքսալատի կոնցենտրացիան, ինչը կարող է հանգեցնել երիկամների քարերի ձևավորմանը:

Ընդհանուր եզրակացություններԽմբագրել

Ի տարբերություն մյուս գազավորված ըմպելիքների՝ կոլան բացասաբար է ազդում երիկամներում քարերի առաջացման վտանգին (նեֆրոլիտիազ): Խմիչքի ամենօրյա օգտագործումը խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են երիկամներում քարերի առկայության (ուրոլիտիաս) հիվանդությամբ կամ հակված են դրան: Այնուամենայնիվ, երիկամային քարերի զարգացման ռիսկի վիճակագրորեն նշանակալի աճ չի ​​ունենա խմիչքի օգտագործումը շաբաթը մեկ անգամ կամ ավելի քիչ[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ն. Զիկով {{{վերնագիր}}}(ռուս.). — В. Գիտություն և կյանք. — № 8.
  2. Global Agricultural Trade and Developing Countries (խմբ. M. Ataman Aksoy, John C. Beghin), «World Bank Publications» — 329, էջեր 329 — 329 էջ, ISBN 0-8213-5863-4։
  3. Saldana Tina M., Basso Olga, Darden Rebecca, Sandler Dale P. (2007-7)։ «Carbonated Beverages and Chronic Kidney Disease»։ Epidemiology (Cambridge, Mass.) 18 (4): 501–506։ ISSN 1044-3983։ PMC 3433753։ PMID 17525693։ doi:10.1097/EDE.0b013e3180646338