Քալեբ Բրեդհեմ

ամերիկացի դեղագործ

Քալեբ Բրեդհեմ (մայիսի 27, 1867(1867-05-27)[1][2], Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - փետրվարի 19, 1934(1934-02-19)[2], Նոր Բերն), ամերիկացի դեղագործ, առավել հայտնի է որպես Պեպսիի գյուտատար։

Քալեբ Բրեդհեմ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1867(1867-05-27)[1][2]
ԾննդավայրՀյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 19, 1934(1934-02-19)[2] (66 տարեկան)
Մահվան վայրՆոր Բերն
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում
Մասնագիտությունդեղագործ, գործարար և գյուտարար
Ծնողներմայր՝ Julia S. Bradham?[3]
Commons-logo.svg Caleb Bradham Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Քալեբ Բրեդհեմը ծնվել է 1867 թվականի մայիսի 27-ին Ջորջ Վաշինգտոնի եւ Ջուլիա Մակքեն Բրեդհեմի ընտանիքում Հյուսիսային Կարոլինա նահանգի Չինկուապին քաղաքում։ Բրեդհեմը անգլիացի էր եւ իռլանդական ծագում ունեցող շոտլանդացի [4]։

ԿենսագրությունԽմբագրել

Քալեբ Բրեդհեմը ավարտել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը Չապել Հիլում, որտեղ եղել է բարեգործական հասարակության անդամ և սովորել է Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցում։

Մոտ 1890 - ին նա լքել է Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետը ՝ հոր բիզնեսի սնանկացման պատճառով ։ Վերադառնալով Հյուսիսային Կարոլինա, նա մոտ մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ պետական դպրոցում, իսկ դրանից կարճ ժամանակ անց Նյու բեռնում բացել է "Բրեդհեմի դեղագործական ընկերություն" կոչվող դեղատունը, որտեղ, ինչպես և այն ժամանակվա շատ այլ դեղատներում, նույնպես եղել է սոդայի շատրվան:Նրա օգնական Ջեյմս Հենրի Քինգը առաջինն է փորձել նոր ըմպելիք։

1901 թվականի հունվարի 4-ին Բրեդհեմն ամուսնացել է Չերիթի Կրեդլի հետ Նյու Բեռնում, Հյուսիսային Կարոլինա նահանգում ։ Նա ուներ Սլովեր Բրեդհեմ տունը 1908-1934[5] թվականներին ։ Տունը 1973 թվականին դասվել է ազգային պատկեևսրահների շարքում[6]։

Բացի դեղատնային կառավարումից, նա եղել է Նյու Բեռնի Ժողովրդական բանկի նախագահը և Քրեյվենի լիազորված շրջանի խորհրդի նախագահը ։ Ինչ-որ պահի նրան նույնիսկ առաջադրել են Հյուսիսային Կարոլինայի նահանգապետի պաշտոնի թեկնածու ։ Նա նաև ծառայել է որպես սպա ռազմածովային ռեզերվում 25 տարի, նշանակվել է լեյտենանտ Հյուսիսային Կարոլինայի ռազմածովային աշխարհազորում, ստացել է հրամանատարի կոչում 1904-ում եւ կապիտանի կոչում 1913-ում։ Նա հրաժարվել է դերծովակալի պաշտոնից։ Բացի այդ, 1914 թվականին նա ռազմածովային նավատորմի քարտուղար Ջոզեֆ Դենիելսի կողմից նշանակվել է ռազմածովային գլխավոր ոստիկան[7]։

Այն մասին, որ Բրեդհեմը հասել էր մեծ հաջողության, գիտեին բոլորը, սակայն 1923 թվականի մայիսի 31-ին Բրեդհեմը եւ նրա Պեպսի-Կոլա ընկերությունը հայտարարել են սնանկացման մասին։ Բրեդհեմի բիզնեսի ձախողման հիմնական պատճարը եղել է շաքարավազի գինը` Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ գները բարձրացել են 28 ցենտ մեկ ֆունտ (պատերազմից առաջ այն երեք ցենտ էր մեկ ֆունտ), և Բրեդհեմը գնել է մեծ քանակությամբ շաքարավազ այս գնով (շաքարի գինը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ նա գնել է այն)։ Նրա ընկերության ակտիվները վաճառվել են Քրեյվենի հոլդինգային ընկերությանը 30 000 [8]դոլարով ։ Իրեն սնանկ հայտարարելով ՝ Բրեդհեմը հեռացել է իր դեղատնից ։ Նա մահացել Է Նյու բեռնում, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինաjում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 NCpedia
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  4. «Bradham, Caleb Davis | NCpedia»։ www.ncpedia.org (անգլերեն)։ Վերցված է 2017-04-12 
  5. Survey Planning Unit Staff (May 1972)։ «Slover-Bradham House» (pdf)։ National Register of Historic Places - Nomination and Inventory։ North Carolina State Historic Preservation Office։ Վերցված է 2014-08-01 
  6. Կաղապար:NRISref
  7. Caleb D. Bradham's memorial
  8. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-05-ին։ Վերցված է 2020-08-31 

Արտաքին հղումներԽմբագրել