Կոկա-Կոլա լայթ
Coca-Cola Light կամ Diet Coke[1] (արտասանվում է՝ Կոկա-Կոլա լայթ), գազավորված, ցածր կալորիականությամբ ոչ ալկոհոլային ըմպելիք՝ արտադրված Կոկա-Կոլա ընկերության[2] կողմից։
Կոկա-Կոլա լայթ | |
---|---|
Տեսակ | ապրանքային նշան և բրենդ |
Ենթատեսակ | diet cola? |
Արտադրող | Կոկա-Կոլա ընկերություն |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Ստեղծման տարի | 1982 |
dietcoke.com(անգլ.) | |
Diet Coke Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱՄՆ-ում ապրանքն ի հայտ է եկել 1982 թվականի[3] հուլիսի 8-ին։ 1986 թվականին այն արդեն հասանելի էր աշխարհի 61 երկրներում։ 2003 թվականին ըմպելիքը հասանելի էր 146 երկրներում. 103-ում՝ Diet Coke-ը, իսկ 43-ում՝ Coca-Cola Light-ը[4]։
2016 թվականի դեկտեմբերին Coca-Cola Light-ը Coca-Cola Zero-ով[5] փոխարինելու մասին որոշում ընդունվեց։
Կալորիականություն
խմբագրել330 մլ ըմպելիքի մեջ 1 կալորիայից[6] ավելի քիչ կալորիա է պարունակվում։
Տեսակակազմ
խմբագրել- Coca-Cola Light/Diet Coke - յուրօրինակ համ
- Caffeine Free Diet Coke - առանց կոֆեինի
- Diet Coke with Cherry - բալով։
- Diet Coke with Lemon - կիտրոնով
- Diet Coke Vanilla - վանիլային բույրով
- Diet Coke with Lime - լայմով։
- Diet Raspberry Coke - ազնվամորիով.
- Diet Coke sweetened with Splenda - սուկրալոզայով։
- Diet Coke Black Cherry Vanilla - բալով և վանիլի բույրով։
- Coca-Cola Light Sango[7] - արյունոտ նարնջով։
- Coca-Cola Light Plus[8] - վիտամիններով և հանքանյութերով։
Coca-Cola Zero
խմբագրելCoca-Cola Zero՝ Կոկա-Կոլայի բույրով հատուկ մեկնակերպ։ Ի տարբերություն Coca-Cola Light-ի՝ արտադրվում է Կոկա-Կոլայի օրիգինալ բաղադրատոմսի հիման վրա։ Այն շուկայում հայտնվեց 2005 թվականին՝ ԱՄՆ-ում[9]։ Ինչպես նաև 2008 թվականից հասանելի է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելգիայում, Հունաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Լեհաստանում և Խորվաթիայում։ Ռուսաստանում ի հայտ է եկել 2015 թվականի մայիսի 25-ին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «FAQs». The Coca-Cola Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Coke Beginning Aspartame Use». The New York Times. 1983 թ․ օգոստոսի 18. 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Star-News - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ AXE. «Coca-Cola light - „Srebrne zauroczenie"». AMS – najlepsza firma reklamy zewnętrznej w Polsce (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Ze sklepów w całej Polsce wycofano Coca-colę Light. Koncern wyjaśnia». gazetapl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Diet Coke Calories In A 330ml Can | FAQ | Coca-Cola GB» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «The Cola Index | LVB.net» (հոլանդերեն). lvb.net. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ dave green. «Snackspot.org.uk: Premier snack reviews portal for the UK». www.snackspot.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Coca-Cola Zero». The Coca-Cola Company (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Կոկա-Կոլայի գլխավոր էջը Լեհաստանում՝ հաճախ տրվող հարցեր Արխիվացված 2017-02-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկա-Կոլա լայթ» հոդվածին։ |