«Կյանքի ճանապարհ» (ռուս.՝ Дорога жизни[1]), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միակ տրանսպորտային մայրուղին Լադոգա լճի վրայով, որով 1941 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 1943 թվականի մարտը շրջափակված Լենինգրադը կապվել է երկրի հետ։ Սառույցի վրայով անցնող ավտոճանապարհը հաճախ կոչվում է Կյանքի սառցե ճանապարհ (պաշտոնապես՝ ռազմաավտոմոբիլային ճանապարհ № 101 (№ 102))։ Օսինովեցի փարոսի մոտ գործում է «Կյանքի ճանապարհ» թանգարան։

Պատմություն խմբագրել

Խորհրդային Միության համար պատերազմի անհաջող սկզբից և հետագա մարտերի արդյունքում Գերմանիայի ու Ֆինլանդիայի զորքերը 1941 թվականի սեպտեմբերի սկզբին շրջապատել են Լենինգրադը պաշտպանող խորհրդային զորքերը։ Օղակի մեջ են հայտնվել Լենինգրադյան ճակատի հիմնական ուժերը (8-րդ, 23-րդ, 42-րդ և 55-րդ բանակներ) և Բալթիական նավատորմի գրեթե բոլոր ուժերը՝ ընդհանուր առմամբ գրեթե կես միլիոն զինվորականներ[Ն 1]։ Զորքից բացի շրջափակման օղակի ներսում հայտնվել է քաղաքի ամբողջ քաղաքացիական բնակչությունը՝ մոտ 2,5 մլն մարդ և արվարձաններում ապրող 340 հազար մարդ[4][5][6]։ Նրանց պարենամթերքի մատակարարման համար պետք էր կազմակերպել բեռների տեղափոխում կամ ավիացիայի միջոցով, կամ տեղափոխել բեռները ջրային ճանապարհով՝ Լադոգա լճով հասցնելով խորհրդային զորքերի կողմից վերահսկվող Լադոգայի ափ։ Ավիակամուրջ դեպի Լենինգրադ հաստատվել է, բայց այն չէր կարող լիովին բավարարել բեռնափոխադրումների պահանջները։ Սկսվել է ջրային ճանապարհի յուրացումը։

Խաղաղ ժամանակ մնացած երկրի հետ Լենինգրադի հիմնական տրանսպորտային հաղորդակցումը տեղի է ունեցել երկաթուղով և ներքին ջրային ուղիներով։ Ջրոային ճանապարհով փոխադրումների ճնշող մեծամասնությունն իրականացվել է Հյուսիսարևմտյան գետային շոգենավագնացության միջոցով։ Նախքան պատերազմն նրա տրամադրության տա եղել են 232 բուքսիրային նավեր 35,6 հազար կՎտ ընդհանուր հզորությամբ և 960 ոչ ինքնագնաց նավարկային միջոցներ՝ 420 հազար տոննա ընդհանուր բեռնունակությամբ, ինչպես նաև 39 ուղևորաբեռնատար և 28 ծառայողական-օժանդակ նավեր 5,5 հազար կՎտ ընդհանուր հզորությամբ։ Նավագնացության բեռնաշրջանառությունը 1940 թվականին կազմել է 1214 մլն տոննա-կիլոմետր, տեղափոխվել է 6804 հազար տոննա բեռ։ Պատերազմի սկսվելուց հետո նավագնացությունը ռազմական մարմինների տնօրինությանն է հանձնել ուղևորաբեռնատար նավերի 25 %-ը և բուքսիրային նավերի 28 %-ը, չորաբեռների բեռնանավերի 33 %-ը և նավթային բեռնանավերի 35 %-ը։ Դրանից բացի, նախքան շրջափակման սկսվելը երկրի կենտրոնական ու հյուսիսային ջրավազաններ են անցել իրենց բեռներով շոգենավագնացության շուրջ 150 շոգենավեր և 350 բեռնանավեր[7]։

Լենինգրադից բնակիչների ու սարքավորումների տարհանումն սկսվել է շրջափակման սկսվելուց առաջ․ 1941 թվականի հունիսի 29-ին սկսվել է տարհանումը երկաթուղով, իսկ հուլիսի 4-ին տարբեր ձեռնարկությունների սարքավորումների տարհանման համար տրամադրվել է գետային տրանսպորտ։ Օգոստոսի 10-ին տարհանման խորհուրդը ընդունել է որոշում քաղաքից տարհանել (ձեռնարկությունների հետ նրանց աշխատակիցների ու վերջիններիս ընտանիքներից բացի) ևս 400 հազար կանանց ու մինչև 14 տարեկան երեխաների։ Օգոստոսի 14-ին այդ թիվը հասցվել է 700 հազարի։ Ըստ պլանի՝ օրական խետք է քաղաքից հանվեր 30 հազար մարդ[6][8]։ Օգոստոսի 15-ին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին առընթեր տարհանման խորուրդը հրահանգել է գետային տրանսպորտով տարհանել 20 հազար մարդ, օգոստոսի 27-ին տարհանման գծով հանձնաժողովը պահանջել է օրական տրամադրել 20 բեռնանավ՝ մարդկանց տեղափոխելու համար[9]։ Օգոստոսի 30-ին Պաշտպանության պետական կոմիտեն ընդունել է № 604 որոշումը «Լենինգրադի համար բեռների տեղափոխման մասին», որում նշվել է, որ օրական Լենինգրադ է ուղարկվելու 12 բեռնանավ Լոդեյնոե Պոլեի նավահանգստից և 7 բեռնանավ Վոլխովի նավահանգստից։ Փոխադրումների համար Լոդեյնոե Պոլեից ԽՍՀՄ ռազածովային նավատորմի ժողովրդական կոմիսարիատն ու Գետային նավատորմի ժողովրդական կոմիսարիատը պետք է հատկացնեին 75 լճային բեռնանավեր՝ յուրաքանչյուրը հազար տոննա բեռնունակությամբ, 25 բուքսիրներ, 8 լցնովի բեռնանավեր և լցանավեր։ Նախատեսվում էր նաև Լադոգայի լճի նավակայանի մոտ ստեղծել տեղ բեռնանավերի բեռնաթափման համար դրության փոփոխության դեպքում օգտագործելու համար[10]։ Սակայն նույն օրը գերմանական զորքերը հասել են Նևային՝ փակելով մնացած երկրի հետ քաղաքի ուղղակի գետային մատակարարման ուղին, ընդ որում՝ բուքսիրների ու բեռնանավերի զգալի մասը մնացել է Նևայի վրա՝ Լենինգրադում[11]։ Օգոստոսի 30-ին գրավվել է նաև Մգա երկաթուղային կայարանը՝ դրանով իսկ քաղաքը զրկելով մնացա երկրի հետ այն կապող վերջին երկաթուղուց[12]։ Մինչ այդ Լենինգրադից գետային տրանսպորտով հանվել էր 70 հազար տոն բեռ և տարհանվել 24 հազար լենինգրադցիներ, իսկ տրանսպորտի բոլոր տեսակներով տարհանվել է 489 հազար մարդ[13]։ Նևայի՝ որպես հաղորդակցման ուղու կորցնելուց հետո որոշվել է Լոդեյնոե Պոլեից ու Վոլխովից բեռները տեղափոխել Շլիսելբուրգ երկաթուղային կայարանի կառանների մոտ, որը տեղակայված էր Նևա գետի՝ համանուն քաղաքի հակառակ ափին գտնվող քաղաքում։ Սեպտեմբերի 8-ին գերմանական զորքերի կողմից Շլիսելբուգի գրավումից առաջ հասել է 7 բեռնանավ, որը բերել է 1160 տոննա պարենամթերք և 1276 տոննա ռազմամթերք, իսկ հակառակ ուղղությամբ տարհանվել է բնակչությունը։ Այդ քաղաքը թողնելիս խորհրդային կողմը կորցրել է ի թիվս այլոց նաև 16 ինքնագնաց նավային միջոցներ 1533 կՎտ ընդհանուր հզորությամբ[14]։ Շլիսելբուրգի գրավումն ընդունված է համարել Լենինգրադի շրջափակման սկիզբը։ Մինչև սեպտեմբերի կեսերը ֆիննական զորքերը հասել են Սվիր գետին՝ դրանով իսկ փակելով Կիրովի երկաթուղին ու Վոլգա-Բալթյան ճանապարհը[15][16]։ Վոլոգդա-Չերեպովեց-Վոլխով ճանապարհը մնացել է միակ երկաթուղին, որով մատակարարում է կատարվել շրջափակված Լենինգրադին, և որտեղից սկիզբ է առել Կյանքի ճանապարհը Լադոգա լճով[17]։

Քաղաքում պարենամթերքի պաշարները եղել են հետևյալը։ 1941 թվականի հունիսի 21-ին Լենինգրադում եղել է ալյուր 52 օրվա համար, ձավարեղեն՝ 89 օրվա համար, միս՝ 38 օրվա համար, կենդանական ճարպ՝ 47 օրվա համար, բուսական յուղ՝ 29 օրվա համար։ Նախքան շրջափակման սկսվելը Յարոսլավլի, Կալինինի մարզերից և Մերձբալթիկայից քաղաք է տեղափոխվել ավելի քան 83 տոննա հացահատիկ, ալյուր և ձավարեղեն։ 1941 թվականի հուլիսին օրական թխվել է 2112 տոննա հաց, իսկ օգոստոսին՝ մինչև 2305 տոննա։ Քաղաքում օգոստոսի 27-ին եղել է ալյուր (ներառյալ հացահատիկ) 17 օրվա համար, ձավարեղեն՝ 29 օրվա համար, ձուկ՝ 16 օրվա համար, միս՝ 25 օրվա համար, ծովատառեխ՝ 22 օրվա համար, կենդանական ճարպ՝ 29 օրվա համար։ Սեպտեմբերի 6-ին Լենինգարդի բնակչությանը մատակարարելու համար եղել է ալյուր 14 օրվա համար, ձավարեղեն՝ 23 օրվա համար, միս և մսամթերք՝ 19 օրվա համար, ճարպեր՝ 21 օրվա համար[18]։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ եղել է նավթամթերք 20 օրվա համար, ածուխ՝ 80, փայտ՝ 18 օրվա համար[19]։

Նավագնացությունը 1941 թվականի աշնանը խմբագրել

 
Բուքսիրը քաշում է բեռնանավը Լադոգա լճում, 1942 թվականի սեպտեմբեր

Լենինգրադի մատկարարման համար ավիացիայից բացի մնացել է բեռները ջրային տրանսպորտով տեղ հասցնելու հնարավորությունը՝ Լադոգա լճով մինչև չսարքավորված հարավարևմտյան ափ, որը պահում էին շրջապատված զորքերը։ Լենինգրադից մինչև Լադոգայի ափ եղել է ինչպես երկութաղային, այնպես էլ ավտոճանապարհ, բայց մած քանակի բեռների ընդունման համար պետք էր ընդլայնել առափնյա երկաթուղային կայարանները, կառուցել նավամատույցներ և դրանց մոտ փորել անհրաժեշտ ֆարվատերներ։ Նախքան պատերազմը բեռների հիմնական մասը տեղափոխվել է լճի շրջանցմամբ՝ Լադոգայի երկայնքով եղած նավարկելի ջրանցքներով, այդ պատճառով լճում աշխատելու ունակ նավերը կազմել են ընդհանուր թվի փոքր մասը։ Լադոգայի ափին աշխատանքներն սկսելու անհրաժեշտության մասին նշվել է Պաշտպանության պետական կոմիտեի 1941 թվականի օգոստոսի 30-ի որոշումում[20]։ Նավերի ընդունման համար ընտրվել են 400 մետր երկարությամբ կիսավեր քարե ծովապատնեշով շրջապատված Օսինովեց ծովախորշը Լադոգայի լիճ երկաթուղային կայարանից 1,5 կմ հեռավորության վրա, նույն կայարանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Գոլցմանի ծովախորշը և մեկ նավի համար էստակադ ունեցող Մորիե ծովախորշը, որը տեղակայված էր ավելի հյուսիս։ Նավահանգիստների սարքավորման համար ներգրավվել է տեխնիկական նավատորմի չորս նավ[21]։ Նավամատույցների հանձնման ժամկետները նշանակվել են հետևյալ օրերը․ մինչև սեպտեմբերի 12-ը՝ մեկ նավ ընդունելու համար, մինչև սեպտեմբերի 18-ը՝ միաժամանակ հինգ, իսկ մինչև սեպտեմբերի 25-ը՝ միաժամանակ 12 նավ ընդունելու համար[22]։ Մինչ սեպտեմբերի վերջը կառուցվել են պահեստներ, նավամատույցները հիմնական երկաթուղու հետ կապող նեղուղի երկաթգիծ, մուտքերում 2,5 մետր խորությամբ երկու նավամատույցներ Օսինովեցում, 2,5 մ և 1,7 մ խորությամբ երկու նավամատույցներ Գոլցմանի նավահանգստում և պաշտպանական ամբարտակ Մորիե ծովախորշում[23]։

Սեպտեմբերին Հյուսիսարևմտյան շոգենավագնացությունը Վոլխովում և Լադոգայում ունեցել է 5 լճային և 72 գետային նավաքարշներ, 29 լճային և շուրջ 100 գետային բեռնանավեր։ Բեռները Լենինգրադ են ուղարկվել հետևյալ երթուղով։ Երկաթուղով Վոլխով կայարան հասնելուց հետո վագոնները ուղարկվել են Գոստինոպոլեի նավամատույց, որտեղ բեռները տեղափոխվել են բեռնանավեր։ Գետային նավաքարշները բեռնանավերը Վոլխովով հասցրել են Նոր Լադոգա, որտեղ նրանց մի մասը էլի է բեռնվել, իսկ այդտեղից 14-18 ժամ լճային նավաքարշներով կամ ռազմական նավակազմի նավերով տարվել են մինչև Օսինովեց։ Գոստինոպոլիեից մինչև Նոր Լադոգա հեռավորությունը կազմել է ավելի քան 30 կմ և ևս 100 կմ կազմել է լճով Նոր Լադոգայից մինչև Օսինովեց։ Նրա նավամատույցներում բեռները տեղափոխվել են նեղուղի երկաթուղի, հասցվել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Հոկտեմբերյան երկաթուղու Իրինովյան ճյուղ, որտեղից վերբեռնվելուց հետո հասցվել են անմիջապես Լենինգրադ[24]։ Իրինովյան ճյուղի երկարությունը լճից մինչև Լենինգրադի առաջին երկաթուղային կայարանը՝ Ռժևկա, կազմել է 41 կմ, մինչև Ֆինլանդական կայարան՝ 55 կմ։ Այդ հեռավորությունը պատերազմից առաջ ուղևորատար գնացքները հաղթահարել են երկու ժամում[25]։ Երկաթուղին Լադոգա լճից մինչև Ռժևկա եղել է մենուղի։ Շրջափակված Լենինգրադում հիմնական երկաթուղային կայարանները, ուր հասցվել են բեռները, եղել են Կուշելևկան, Ռժևկան, Նավալոչնայան, Բադաևսկայան և Լենինգրադ Ֆինլանդական ապրանքայինը։ Շրջափակման օղակի ներսում հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 266 շոգեքարշ և 12 700 վագոն, որոնց մեծ մասը բեռնված էր գործարանների սարքավորումներով, որոնք չէին հասցրել տարհանել։ 1941 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ եղել է 252 սարքին շոգեքարշ, որոնցից 57-ը՝ աշխատող[26]։ Նոր Լադոգայից դեպի Շլիսելբուրգ և Լենինգրադ ջրային ուղով բոլոր բեռնափոխադրումների ղեկավարությունը 1941 թվականի սեպտեմբերի 3-ին հանձնվել է Լադոգայի ռազմական նավակազմին, ավելի վաղ դրա կազմում ընդգրկվել է Հյուսիսարևմտյան շոգենավագնացությունը, իսկ սեպտեմբերի 30-ին փոխադրումների գծով լիազոր է նշանակվել գեներալ-մայոր Աֆանասի Շիլովը, որը ղեկավարել է բոլոր ուղեգծերը, այդ թվում նաև նավահանգիստները[27]։ Ուղեգծի պաշտպանության համար ստեղծվել է ՀՕՊ Օսինովեցի բրիգադային շրջանը երեք դիվիզիոնների կազմում Լադոգայի արևմտյան ափին (հրետանու գեներալ-մայոր Ս․ Պրոխորով), ՀՕՊ Սվիրի բրիգադային շրջանը հինգ դիվիզիոնների կազմում պաշտպանել է ուղեգիծը Լադոգայի արևելյան ափին։ Ընդհանուր առմամբ նրանց կազմում եղել է 76 85-միլիմետրանոց, 69 76-միլիմետրանոց, 39 37-միլիմետրանոց զենիթային զենքեր, 75 զենիթային գնդացիրներ և 60 լուսարձակներ[28]։

Գետային փոխադրումների առաջին օրերին № 1214 և № 6207 բեռնանավերը հացահատիկը (ընդհանուր առմամբ՝ 626 տոննա) և ալյուրի պարկերը (116 տոննա միայն երկրորդ բեռնանավում) տեղափոխվել է սեպտեմբերի 12-ին «Орел» նավաքարշով հասցվել են Օսինովեցի ռեյդ։ Բեռնանավերը բեռնաթափման տանելն անհնար է եղել ուժեղ ալեկոծության պատճառով, և դրանք թողնվել են ռեյդում։ ՈՒժեղացած փոթորիկը բեռնանավերից մեկը խորտակել է, իսկ մյուսը նետել ափ, սակայն նավաստիները բեռնաթափման աշխատանքներում ներգրավել են ջրասուզակներին և փրկել բեռի մեծ մասը։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերին քաղաք է հասցվել շուրջ 20 տոննա բեռ։ Բեռների փոխադրման ժամանակ բեռնանավերի որոշակի քանակ կորել է Լադոգայի փոթորիկների պատճառով։ Սեպտեմբերի 17-ին և 18-ին խորտակվել են մարդկանց տեղափոխող բեռնանավեր․ դրանցից մեկը Լենինգրադ էր տեղափոխում 520 զինվորականների, որոնցից 300-ը փրկվել է, իսկ մյուսը տեղափոխում էր 300 տարհանվողների, որոնց մեծ մասը զոհվել է։ Այդ դեպքերից հետո դադարեցվել է մարդկանց տեղափոխումը բեռնանավերով, նրանց սկսել են տեղափոխել ինքնագնաց նավերով[29]։ Նավահանգիստներն ու նավերը ենթարկվել են հարձակումների հակառակորդի ավիացիայի կողմից։ 1941 թվականի հոկտեմբերի ընթացքում Օսինովեց նավահանգստի վրա կատարվել է 22 ավիացիոն հարձակում, իսկ այդ նույն ընթացքում Լենինգրադի վրա՝ 18 հարձակում[30]։ Նոյեմբերի 4-ին «Կոնստրուկտոր» պահակային նավի մոտ ավիացիոն ռումբի ընկնելու հետևանքով պոկվել է նավաքթի մասը, ինչի հետևանքով զոհվել են շուրջ 200 տարհանվողներ և անձնակազմի անդամներ[31]։ Բեռների փոխադրման համար սահմանափակ քանակով օգտագործվել են մարտական և օժանդակ նավեր Լադոգայի ռազմական նավակազմից։ Ամբողջ աշնան ընթացքում դրանք տեղափոխել են 1,9 հազար տոննա բեռ[32]։ Տիխվինի ուղղությամբ իրադրության վատացման պատճառով, սկսած հոկտեմբերի 23-ից, երկու շաբաթվա ընթացքում Լենինգրադից Լադոգայի վրայով նավերով ու ինքնաթիռներով վտանգավոր ուղղությամբ ուղարկվել են 44-րդ և 191-րդ հրաձգային դիվիզիաների, ինչպես նաև ծովային հետևակի 6-րդ բրիգադի անձնակազմերն ու ռազմամթերքը[33][34]։ Այն պատճառով, որ Վոլխովը սառչում է Լադոգայից ավելի շուտ, հոկտեմբերի վերջին որոշվել է Նոր Լադոգա տեղափոխել բեռները Գոստինոպոլեից, որն այդ ժամանակ հեռու չէր ռազմաճակատի գծից։ Սառցակալման սկսվելուց պատճառով նոյեմբերի 10-ից բեռնափոխադրումների համար դադարել են օգտագործել բեռնանավերը, նոյեմբերի 22-ին սկսել է գործել ավտոմոբիլային ճանապարհը սառույցի վրա, սակայն առանձին նավեր շարունակել են բեռներ տեղափոխել ընդհուպ մինչև դեկտեմբերի 4-ը[35]։ Առաջին նավագնացության ընթացքում ջրային տրանսպորտով Լենինգրադ է փոխադրվել 60 հազար տոննա բեռ, որից 45 հազար տոննան՝ պարենամթերք։ Հակառակ ուղղությամբ ուղարկվել է 10,3 հազար տոննա բեռ, տարհանվել է 33 հազար լենինգրադցի և տեղափոխվել շուրջ 20 հազար զինծառայող։ Ընդհանուր բեռների ավելի քան 95 %-ը տեղափոխվել է ոչ ինքնագնաց նավերով։ Հակառակորդի գործողությունների և փոթորիկների հետևանքով խորտակվել է 5 նավաքարշ և 46 բեռնանավ[36][37]։ Լենինգրադի ռազմաճակատի ռազմական խորհրդի որոշմամբ՝ 1941 թվականի հոկտեմբերի 1-ից շրջափակման մեջ գտնվող զորքերի և քաղաքի ու մարզի բնակչության կողմից սննդամթերքի սպառումը սահմանափակվել է օրական հետևյալ չափաբաժիններով՝ 1000 տոննա ալյուր, 319 տոննա հացահատիկ և մակարոն, 219 տոննա շաքար, 210 տոննա միս, 112 տոննա ճարպ[38]։ Հոկտեմբերի 1-ից ծառայող խնամարկյալներին և երեխաներին օրական տրամադրվել է 200 գրամ հաց ըստ մթերային քարտի, բանվորներին և ինժեներա-տեխնիկական աշխատողներին՝ 400 գրամ, իսկ նոյեմբերի 13-ից՝ 150 գրամ և 300 գրամ համապատասխանաբար[39]։

Այն բանից հետո, երբ թշննամին փակել է քաղաք տանող բոլոր երկաթուղիներն ու ավտոճանապարհները, Լենինգրադը զրկվել է նաև լարային կապի բոլոր ուղիներից (դրանք անցկացված են եղել ճանապարհների երկայնքով), որոնք քաղաքը կապում էին երկրի հետ։ Շրջափակված քաղաքի հետ լարային կապի հաստատման համար Լադոգա լճի Շլիսելբուրգյան ծովախորշի հատակով 1941 թվականի սեպտեմբերից սկսած երեք անգամ անցկացվել է մալուխ։ Բայց ամեն անգամ կապն աշխատել է ընդամենը մի քանի օր, մինչև հոկտեմբերի 29-ը անցկացվել է ծովային զրահապատ ստորջրյա մալուխ, որը հուսալի կապ է ապահովել քաղաքի հետ։ 1942 թվականի ամռանը Լադոգայի վրայով անցկացվել է կապի ևս մեկ մալուխ[40]։

Ավիացիոն մատակարարում խմբագրել

Բեռների տեղափոխումն իրականացվել է նաև ավիացիոն տրանսպորտով։ Լադոգա լճում սառցակալման առաջին նշանների հայտնվելուց մինչև սառույցի վրայով անցնող մայրուղու լիարժեք աշխատանքն սկսելը ավիամատակարարումը կազմել է բեռնափոխադրումների զգալի մասը։ Զանգվածային օդային բեռնափոխադրումների իրականացման կազմակերպման միջոցառումներ Լենինգրադի ռազմաճակատի ղեկավարությունն ու քաղաքի իշխանությունները ձեռնարկել են սեպտեմբերի սկզբից[41]։ Քաղաքի՝ երկրի հետ օդային կապի հաստատման համար 1941 թվականի սեպտեմբերի 13-ին Լենինգրադի ռազմաճակատի ռազմական խորհուրդն ընդունել է որոշում «Մոսկվայի և Լենինգրադի միջև տրանսպորտային օդային կապի կազմակերպման մասին»[42]։ 1941 թվականի սեպտեմբերի 20-ին Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է ընդունել «Մոսկվայի և Լենինգրադի միջև տրանսպորտային օդային կապի կազմակերպման մասին», որի համաձայն նախատեսվել է մինչև հոկտեմբերի 1-ը քաղաք տեղափոխել օրական 100 տոննա, հոկտեմբերի 1-ից՝ մինչև 150 տոննա բեռ և տարհանել 1000 մարդու[43]։ Որոշման համաձայն՝ սեպտեմբերի 22-ից օդային գծում պետք է աշխատեր 50 ինքնաթիռ, հոկտեմբերի 1-ից՝ 64 ՊՍ-84 ինքնաթիռ։ Փոխադրումների համար օգտագործվել է Լենինգրադում տեղակայված քաղաքացիական ավիացիայի Հյուսիսային հատուկ ավիախումբը և դրա կազմում ընդգրկված Բալթիական ավիացիոն հատուկ ջոկատը[42]։ Բացի այդ, առանձնացվել են Մոսկվայի հատուկ նշանակության ավիախմբի (ռուս.՝ Московская авиагруппа особого назначения, МАГОН) երեք էսկադրիլիաներ՝ 30 ՊՍ-84 ինքնաթիռ կազմով, որոնք սեպտեմբերի 16-ին առաջին չվերթն են իրականացրել դեպի Լենինգրադ։ Հետագայում ավելացվել է մատակարարմանը մասնակցող ստորաբաժանումների թիվը, ինչպես նաև փոխադրումների համար օգտագործվել են ծանր ռմբակոծիչներ[44]։ Որպես հիմնական թիկունքային բազա, որտեղ երկաթուղով հասցվել են բեռները, և որտեղից դրանք բաշխվել են մոտակա օդանավակայաններին՝ Լենինգրադ ուղարկվելու համար, ընտրվել է Լենինգրադի մարզի արևելքում գտնվող Խվոյնայա բնակավայրը։ Ինքնաթիռները Լենինգրադ են մեկնել նաև Պոդբրովյայից, Չերեպովեցից և այլ օդանավակայաններից։ Նոյեմբերի կեսերից մինչև ամսվա վերջ ինքնաթիռները բեռներ են տեղափոխել նաև Նոր Լադոգայի օդանավակայանից, որը գտնվում էր Խվոյնայայից երկու անգամ ավելի մոտ։ Լենինգրադում բեռների ընդունման համար ընտրվել են Կամենդանտսկի օդանավակայանը (աշխատել է մինչև 1941 թվականի նոյեմբեր) և նոր կառուցվող Սմոլնոե օդանավակայանը[45][19][46]։ Սկզբում բեռների հիմնական մասը բաղկացած է եղել արդյունաբերական և ռազմական արտադրանքից, իսկ նոյեմբերից Լենինգրադ փոխադրվող բեռների մեծ մասը եղել է սննդամթերքը[47]։ Նոյեմբերի 9-ին հրապարակվել է ՊՊԿ-ի որոշումը Լենինգրադ բեռների տեղափոխման համար ավիացիոն տրանսպորտային միջոցներ հատկացնելու մասին։ Դրանով հանձնարարվել է հատկացնել այդ գծում աշխատող ՊՍ-84 26 ինքնաթիռներին ավելացնել նույն մոդելի ևս 24 ինքնաթիռ և 5 օր ժամկետով՝ 10 ՏԲ-3 ինքնաթիռներ։ Հնգօրյա ժամկետում սահմանվել է օրական 200 տոննա բեռների տեղափոխման նորմ, ներառյալ 135 տոննա կորեկի շիլայի և ոլոռով ապուրի խտածոներ, 20 տոննա ապխտած միս, 20 տոննա ճարպ և 10 տոննա կաթի փոշի ու ձվի փոշի[48]։ Նոյեմբերի 21-ին քաղաք է հասցվել մեկ օրվա ընթացքում բեռների առավելագույն զանգվածը՝ 214 տոննա[49]։ Սեպտեմբերից դեկտեմբեր Լենինգրադ ավիատրանսպորտով փոխադրվել է ավելի քան 5 հազար տոննա պարենամթերք և դուրս է բերվել 50 հազար մարդ, որոնցից ավելի քան 13 հազարը՝ Տիխվինի մոտ տեղափոխվող ստորաբաժանումների զինծառայողներ[50][51]։

Ճանապարհը 1941-1942 թվականների ձմռանը խմբագրել

 
Կյանքի ճանապարհը 1941 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին

Հոկտեմբերին սկսվել են Լադոգա լճի վրայով սառցե մայրուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները[52]։ Հիմնականում աշխատանքներն ուղղված են եղել լճի սառցակալման ռեժիմի վերաբերյալ տարբեր տվյալների ամփոփմանը, այդ տվյալների հիման վրա ճանապարհի հետագծմանը և դրա կառուցման ծախսերի հաշվարկմանը[53]։ Նոյեմբերի 13-ին Լենինգրադի ռազմաճակատի թիկունքի պետ Ֆեոֆան Լագունովը հրաման է ստորագրել «Օսինովեց ծովախորշ – Կարեջի փարոս ջրային մայրուղու վրա սառցե ճանապարհի կառուցման կազմակերպման մասին»։ Ռազմաավտոմոբիլային ճանապարհը նախատեսվել է կազմակերպել 10 մետր լայնությամբ՝ ավտոտրանսպորտի երկկողմանի երթևեկության համար, յուրաքանչյուր 5 կմ հետո պետք է կառուցվեին սննդի-ջերմության կետեր[54]։ Նոյեմբերի 15-19-ը 12 խմբեր անցկացրել են ձևավորված սառույցի հետազոտություն։ Արդյունքները ցույց են տվել, որ մայրուղին Կարեջիում ունի սառույցից ազատ տարածքներ, բայց հնարավոր է, որ հնարավոր է ճանապարհի կառուցել Զելենցի կղզիների միջով։ Նոյեմբերի 19-ին Լենինգրադի ռազմաճակատի հրամանատարը ստորագրել է հրաման Լադոգայի լճով ավտոտրակտորային ճանապարհի կազմակերպման մասին։ 4 000 տոննա օրական բեռնաշրջանառությամբ ավտոտրակտորային ճանապարհը պետք է անցներ Օսինովեց ծովախորշ — Զելենցի կղզիներ երթուղով՝ ճյուղավորվելով դեպի Կոբոնա և Լավրովո։ Յուրաքանչյուր 7 կմ հետո նախատեսվել են սննդի-ջերմության կետեր[55]։ Ճանապարհի և փոխաբեռնման բազաների շահագործման և պահպանման համար ստեղծվել է ճանապարհի վարչություն՝ առաջին կարգի ինժեներ Վասիլի Մոնախովի գլխավորությամբ, որը ենթարկվում էր ռազմաճակատի թիկունքի պետին։ Նոյեմբերի 26-ին սառցե ճանապարհը ստացել է № 101 ռազմաավտոմոբիլային ճանապարհ անվանումը։ Դեկտեմբերի 7-ին Մոնախովի փոխարեն ճանապարհի պետ է նշանակվել 2-րդ կարգի կապիտան Միխայիլ Նեֆեդովը։ Ճանապարհի սպասարկման համար, ներառյալ վերբեռնվամ կետերը, Սառցե ճանապարհի վարչությանը հատկացվել են զորամասեր, որոնք ընդհանուր առմամբ ներառել են 9 հազար մարդ։ Լադոգայով փոխադրումներն իրականացրել է 17-րդ առանձին ավտոտրանսպորտային բրիգադը, որը չի եղել Սառցե մայրուղու վարչության ենթակայության տակ[56]։ 54-րդ բանակի թիկունքի հաշվին մինչև նոյեմբերի 22-ին կարգադրվել է կազմակերպել մատակարարման ուղիներ Նոր Լադոգա-Չերնոուշևո-Լյոմասար-Կոբոնա մայրուղով՝ բացելով փոխաբեռնման կայաններ Վոյբոկալո և Ժիխարևո երկաթուղային կայարաններում, ինչպես նաև ապահովել բեռների տեղափոխումը դեպի Կոբոնա և Լավրովո փոխաբեռնման բազաներ[57]։ Մինչև լճի արևելյան ափ բեռների հասցման համար պատասխանատու էր Լենինգրադի ռազմաճակատի լիազոր Աֆանասի Շիլովը[58]։

Մեկ տոննա բեռով բեռնատարի անցնելու համար մայրուղու ամբողջ երկարությամբ սառույցը պետք է ունենա 20 սմ-ից ոչ պակաս հաստություն։ Լադոգայի լճի Շլիսելբուրգյան ծովախորշում նման հաստության սառույցը ձևավորվում է 11 օրվա ընթացքում՝ օդի -5 °C միջին ջերմաստիճանի պայմաններում, կամ վեց օրվա ընթացքում՝ 10 °C ջերմաստիճանում։ Նոյեմբերի 17-ին սառույցի հաստությունը եղել է 10 սմ, 20-ին՝ արդեն 18 սմ[59]։ Նոյեմբերի 20-ի առավոտյան Կոկորևո գյուղի մոտ՝ Լադոգայի արևելյան ափ է ուղարկվել վերջերս ձևավորված հեծելատրանսպորտային գնդի գումարտակը Լենինգրադի ռազմաճակատի կողմից։ Գումարտակը եղել է 350 լծասարքով ձիասահնակային սայլախումբ։ Նույն օրվա երեկոյան սայլախումբը հասել է Կոբոնա, բեռնվել ալյուրով և գիշերը գնացել հետ՝ նոյեմբերի 21-ին ժամանելով Օսինովեց և հասցնելով 63 տոննա ալյուր։ Նույն օրը ԳԱԶ-ԱԱ դատարկ մեքենաներով լճի հատման մի քանի հաջող փորձ է կատարվել։ Նոյեմբերի 22-ին արևելյան ափ է ուղարկվել 389-րդ առանձին ավտոտրանսպորտային գումարտակի հրամանատար կապիտան Վ. Պորչունովի գլխավորած ավտոշարասյունը, որը բաղկացած էր 60 ավտոմեքենաներից՝ կցած սահնակներով։ Արևելյան ափին բեռնելով 70 տոննա պարեն՝ ավտոշարասյունը ետ է գնացել և նույն օրվա երեկոյան հասել Օսինովեց[60]։ Նոյեմբերին մայրուղով առաքվել է օրական միջինը 100 տոննայից մի փոքր ավելի բեռներ, դեկտեմբերի սկզբին, սառույցի ամրացման շնորհիվ, մոտ 300 տոննա և մինչև ամսվա վերջ՝ արդեն մոտ 1000 տոննա[61]։

Սառցե ճանապարհը գցելու ժամանակ պարզվել է, որ նման «սառցե կամրջի» համար կործանարար է ռեզոնանսի երևույթը։ Եղել են դեպքեր, երբ սառույցի վրայով անցնող ծանր բեռնատարը նորմալ հաղթահարել է երթուղին, բայց նույն ճանապարհով ընթացող թեթև մարդատար մեքենան որոշակի արագությամբ շարժվելիս կարող էր անցնել սառույցի տակ։ Ռեզոնանսի այս դրսևորումը կոչվել է կորացման-գրավիտացիոն ալիք, և ավտոմեքենաների համար սահմանվել է որոշակի արագություն՝ պատահարներից խուսափելու համար[62]։

1941 թվականի նոյեմբերի սկզբին գերմանական զորքերը գրավել են Տիխվին քաղաքը և դրանով իսկ կտրվել է վերջին երկաթուղային կապը, որը տանում էր դեպի մատակարարման բազաներ Լադոգայի արևելյան ափին՝ Վոյբոկալոյում և այլ կայարաններում։ Դեկտեմբերին Կարմիր բանակը հետ է վերցրել երկաթուղին և ամսվա վերջին՝ դրա վերականգնումից հետո, վերսկսվել է երթևեկությունը դեպի Վոլխով[63]։ Մինչև այդ Լենինգրադի մատակարարման բազաները դարձել են Շլիսելբուրգի ծովախորշի արևելյան ափից ուղիղ գծով 200 կմ հեռավորության վրա գտնվող Զաբորիե և Պոդբրովիե կայանները։ Կոբոնայի հետ նրանց կապի համար անհրաժեշտ է եղել ճանապարհ կառուցել, և նոյեմբերի 24-ին Լենինգրադի ճակատի ռազմական խորհուրդը որոշում է կայացրել մինչև նոյեմբերի 30-ը կառուցել ձմեռային ռազմաճակատային ավտոմոբիլային ճանապարհ՝ Զաբորիե կայարան — Սերեբրյանսկայա — Վելիկի Դվոր — Լախտա — Նիկուլսկոե — Շանգովո — Երյոմինա Գորա — Նովինկա — Յամսկոե — Կարպինո — Նոր Լադոգա - Կոբոնա՝ երկու ուղղությամբ 2000 տոննա բեռնաշրջանառությամբ։ 308 կմ երկարությամբ ճանապարհը կոչվել է Ռազմաավտոմոբիլային ճանապարհ № 102, որի պետ է նշանակվել Ա. Շիլովը[58][64]։ Դեկտեմբերի 7-ին № 101 ՌԱՃ-ը նույնպես ենթարկվել է Շիլովին, իսկ 1942 թվականի փետրվարի 22-ին այն վերանվանվել է № 102 ռազմաավտոմոբիլային ճանապարհի սառցե տեղամաս[58]։ Տիխվինի մոտ խորհրդային զորքերի հակագրոհից և Վոլխով-Չերեպովեց երկաթուղու ազատագրումից հետո՝ դեկտեմբերի 20-ին լույս է տեսել Լենինգրադի ռազմաճակատի որոշումը, որով հրահանգվել է փոխաբեռնման բազան տեղափոխել Տիխվին։ Համապատասխանաբար, փոխվել է ճանապարհի երթուղին՝ Տիխվին — Կարմիր Նիվա — Նոր Լադոգա — Կոբոնա։ Դեկտեմբերի վերջից փոխադրումների համար օգտագործվել է երկաթուղին Կոլչանովո — Ժիխարովո հատվածում։ Տիխվինից մինչև Ժիխարև ուղիղ երկաթուղային փոխադրումներն անհնար էին ազատագրված տարածքում ավերված երկաթուղային կամուրջների պատճառով։ Տիխվինից Լենինգրադ ուղարկվող բեռները նախ ավտոտրանսպորտով հասցվել են Կոլչանովո կայարան, ապա մինչև Վոյբոկալո կամ Ժիխարևո կայարաններ՝ երկաթուղային տրանսպորտով, այնտեղից՝ Լավրովո և այնուհետև սառցե ճանապարհով՝ ավտոմեքենաներով և կենդանաքարշ տրանսպորտով՝ մինչև Օսինովեց, իսկ Օսինովեցից մինչև Լենինգրադ՝ երկաթուղով[65]։

 
Լադոգա լճի հատակից բարձրացված ԳԱԶ-ԱԱ մեքենա, որը եղել է «կյանքի ճանապարհով» բեռների տեղափոխման հիմնական տրանսպորտային միջոցը

Լադոգայով անցնող մայրուղին մինչև դեկտեմբերի 15-ը անցնում էր Կոկորևո — Աստրեչիե խրուտ — Զելենցի կղզիներ — Կոբոնա ուղղությամբ։ Ճանապարհի շահագործման սկզբնական շրջանում սառույցի թույլ լինելու պատճառով երթուղին հաճախ է փոխվել։ Այսպես, սառցե ճանապարհի օգտագործման առաջին ամսվա ընթացքում դրա մայրուղին փոխվել է չորս անգամ։ Սառցե ճանապարհին սահմանվել է երկկողմանի առանձին երթևեկություն, ընդ որում՝ ճանապարհային գծերը գտնվել են միմյանցից 100-150 մետր հեռավորության վրա։ Միանգամից մի քանի մեքենաների՝ սառույցի տակ անցնելը կանխելու համար շարասյան ավտոմեքենաների միջև հեռավորությունը եղել է ոչ պակաս, քան 100 մ[66]։ Ճանապարհը սպասարկել են 350 կարգավորողներ 45, իսկ դեկտեմբերի 19-ից՝ 75 կարգավորման դիրքերում։ Սառցե ճանապարհի երկայնքով օդային կապ է հաստատվել սառցույցի մեջ խրված սյուներով[67]։ Դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ 17-րդ առանձին ավտոտրանսպորտային բրիգադի կազմում եղել է ընդհանուր առմամբ 2877 ավտոմեքենա՝ 668 միավոր ԶԻՍ-5 և 2209 միավոր ԳԱԶ-ԱԱ, որից միայն 1198-ն էր շահագործվում։ Դրանցից ԶԻՍ-5 87 բենզատարները զբաղվել են միայն վառելիքի փոխադրմամբ, 900 տոննա ընդհանուր բեռնամբարձությամբ 511 ավտոմեքենա գործել են Տիխվին — Կոլչանովո երթուղում, և 900 տոննա ընդհանուր բեռնամբարձությամբ 600 մեքենա գործել է Վոյբոկալո — Կոկորևո սառցե տեղամասում։ Լենինգրադի ռազմաճակատի որոշմամբ սառցե ճանապարհի վրա նախատեսվել է 1942 թվականի հունվարի 5-ից գործարկել 1500 ավտոմեքենա (պայմանական մեկուկես տոննա հաշվարկով), հունվարի 15-ից՝ 1700 և փետրվարի 1-ից՝ 2000[68]։ Մեքենաներն տեղափոխվել են Տիխվին-Կոլչանովո մայրուղուց։ Այն կորցրել է իր նշանակությունը հունվարի 1-ին մինչև Ժիխարև միջանցիկ երկաթուղային երթևեկության բացումից հետո[69]։

Վոլոգդայի երկաթուղային հանգույցի բեռնաթափման համար, որով իրականացվում էր բեռների առաքումը դեպի շրջափակված Լենինգրադ, ինչպես նաև այդ ուղղությամբ գտնվող զորքերին, կառուցվել են միավորիչ երկաթուղային ճյուղեր։ Նրանք թույլ են տվել փոխադրումների աշխատանքում ներգրավել Մոսկվայի երկաթուղային հանգույցը սավյոլովյան ուղղությամբ։ 1942 թվականի փետրվարին բացվել է Կաբոժայից մինչև Չագոդա ձգվող ճյուղը, իսկ նույն տարվա ամռանը՝ Լյուբիտինոյից մինչև Նեբոլոչեյ[70][71]։ 1942 թվականի հունվարի 11-ին պաշտպանության պետական կոմիտեն պարտավորեցրել է Հաղորդակցության ուղիների ժողկոմին մեկ ամսվա ընթացքում կառուցել 40 կմ երկարությամբ երկաթուղի Վոյբոկալո կայարանից մինչև Կարեջիի ավազե ցամաքալեզվակի ավարտը, որը մի քանի կիլոմետր ձգվում էր Լադոգա լճով։ Փետրվարի 5-ին բացվել է երթևեկությունը մինչև Լավրովո, փետրվարի 20-ին՝ մինչև Կոբոնա, իսկ մարտի 5-ին երկաթուղին պատրաստ էր ողջ երկայնքով։ Այդ ճյուղի վրա կառուցվել են երեք նոր կայաններ՝ Լավրովո, Կոբոնա և Կոսա։ Կոսա կայարանից նոր սառցե ճանապարհ է բացվել մինչև Օսինովեց, որը անհասանելի է եղել հակառակորդի հրետանային գնդակոծությունների համար[72]։ Լարված աշխատանք ունեցող Իրինյան երկաթուղային ճյուղի բեռնաթափման համար, որը ձգվում էր լճի արևմտյան ափից մինչև Լենինգրադ, որոշ բեռներ սկսել են հասցվել շրջափակված քաղաքի հենց ավտոմեքենաներով։ Այդ կապակցությամբ մարտի 1-ին № 102 ՌԱՃ-ի կազմի մեջ են մտել երկու ճանապարհներ, որոնք Լենինգրադը միացրել են Լադոգա լճի հետ և ավելի վաղ գտնվել են ռազմաճակատի ավտոճանապարհային բաժնի տնօրինության տակ։ Դրանցից մեկը անցել է Բորիսովա Գրիվա, Լեպսարի, Պրիյուտինո, Ռժևկա բնակավայրերով, որով ավտոտրանսպորտը մեկնել է Լենինգրադ, մեկ մյուսով, որն անցել է Ռոմանովկա, Պրոբա, Իրինովկա գյուղերվ, տրանսպորտը վերադարձել է քաղաքից)[73]։ Աշխատանքներ են կատարվել նաև Իրինյան երկաթուղային ճյուղում։ Լադոգա լճի կայարանից 2 կմ դեպի հարավ հայտնվել է Կաբոտաժնայա կայանը, երեք կիլոմետր հյուսիս՝ Գոլցմանի ծովախորշի մոտ, կառուցվել է Կոստիլ կայանը 17 ուղիների համար. ևս երկու կիլոմետր հետո՝ Մորիե ծովախորշի մոտ, կառուցվել է Բոլտ կայանը, Օսինովեցի հրվանդանում՝ Օսինովեց կայարանը։ Լադոգա լճի կայարանում ուղիների թիվը չորսից հասցվել է 21-ի, կառուցվել են երկու շրջադարձային եռանկյունիներ, ջրի աշտարակ և երկու աշտարակ՝ շոգեքարշները ջրով լցնելու համար։ Կառուցվել են Վագանովո և Կոռնևո նոր ուղեբաժանքներ։ Ճյուղի թողունակությունը ավելացել է օրական մինչև 8 զույգ գնացք[71][74]։ Բացի երկրի թիկունքից դեպի շրջափակված Լենինգրադ բեռների փոխադրումից և բնակիչների տարհանումից, Իրինյան ճյուղով Լենինգրադ են տեղափոխվել էլեկտրակայաններ աշխատանքի և ջեռուցման համար անհրաժեշտև տորֆ ու վառելափայտ, որոնք արդյունահանվում էին այդ երկաթուղու մոտակայքում։

1941 թվականի դեկտեմբերի 10-ից, Լենինգրադի ռազմաճակատի Ռազմական խորհրդի որոշման համաձայն, նախատեսվել է սկսել բնակիչների տարհանումը ձմեռային ճանապարհով՝ մինչև դեկտեմբերի 20-ը տարհանվող բնակչության թիվը հասցնելով օրական 5 հազարի։ Դեկտեմբերի 12-ին Ռազմական խորհուրդը հրահանգել է հետաձգել տարհանումը[75]։ Այնուամենայնիվ, 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի հունվարի 22-ը հետիոտն կարգով Լադոգայի լճով և չկազմակերպված ավտոտրանսպորտով տարհանվել է 36 հազար մարդ[76]։ 1942 թվականի հունվարի 22-ին ՊՊԿ-ն որոշում է ընդունել Լենինգրադի 500 հազար բնակիչների տարհանման մասին։ Մարդկանց տարհանման երթուղով կազմակերպվել են տարհանման կետեր՝ Լենինգրադի Ֆինլանդական կայարանում, Վագանովոյում, Ժիխարևոյում և Վոլխովում։ Փետրվարի սկզբին Վագանովոյում գտնվող տարհանման կետը տեղափոխվել է մոտակա կայարան Բորիսովա Գրիվայում․ 1942 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ այն սպասարկել է 120 մարդ։ Փետրվարին բացվել են տարհանման կետեր նաև Լավրովոյում և Կոբոնայում, որտեղով անցնում էր այն ժամանակ կառուցված երկաթուղային ճյուղը մինչև Կարեջի ցամաքալեզվակը։ Լենինգրադում տարհանվողները քարտերով հաց են ստացել մեկ օր առաջ, Ֆինլանդական կայարանում նրանց կերակրել են տաք ճաշով, որի մեջ մտնում էր 75 գ միս, 40 գ ճարպ, 20 գ չոր բանջարեղեն, 70 գ հացահատիկ, 20 գ ալյուր և 150 գ հաց։ Դրանից բացի, յուրաքանչյուրը ճանապարհի համար ստացել է 1 կգ հաց՝ երկու օրվա հաշվարկով։ Հետո մարդկանց գնացքով տարել են Բորիսովա Գրիվայի կայարան։ Տարհանվածների մի մասը փոխադրվել է ավտոտրանսպորտով (ավելի քան 60 հազար մարդ), իսկ 12 հազար մարդ Լենինգրադից հասել Բորիսովա Գրիվնա է ոտքով։ Այդ տարհանման կետում մարդիկ գնացքից տեղափոխվել են ավտոտրանսպորտ, և այն դեպքում, երբ գնացքը Լենինգրադից մինչև կայարան էր հասել ավելի քան մեկուկես օրում, մարդկանց կերակրել են տաք ճաշով։ Բորիսովա Գրիվայից տարհանվողները բեռնատարներով և ավտոբուսներով տեղափոխվել են Լադոգա լճի մյուս ափին գտնվող տարհանման կետերից մեկը Ժիխարևոյում, Կոբոնայում կամ Լավրովոյում։ Այնտեղ նրանց տեղավորել են գնացքներում, և նրանք ճանապարհը շարունակել են երկաթուղով։ Դրանից բացի, այդ տարհանման կետերում Լենինգրադի բնակիչները տրվել է տաք ճաշ և սնունդ՝ մեկ կիլոգրամ հաց, 200 գրամ մսամթերք և 250 գրամ թխվածքաբլիթներ, իսկ մինչև 16 տարեկան երեխաներին՝ նաև շոկոլադե սալիկ։ Դեպի թիկունք տարհանվման ճանապարհին գտնվող սննդի կետերը տեղակայված են եղել Վոլխովում, Տիխվինում, Բաբաևոյում, Չերեպովեցում և Վոլոգդայում[77][78]։

1942 թվականի հունվարի կեսերին կազմալուծվել է 17-րդ առանձին ավտոտրանսպորտային բրիգադը, և նրա գումարտակներն անցել են ռազմաավտոմոբիլային ճանապարհի հրամանատարության ենթակայության տակ։ Հունվարի 20-ի դրությամբ՝ կազմավորման կազմում ընդգրկված են եղել վարչությունը, 5335 մարդ ընդհանուր թվով չորս ճանապարհաշահագործման գունդ, երկու շինարարական գումարտակ՝ 1042 մարդ, ինը առանձին ավտոտրանսպորտային գումարտակ, 8-րդ, 23-րդ, 42-րդ, 55-րդ բանակների ավտոգումարտակները, ՆԳԺԿ ավտոշարասյունը և ավտոցիստեռնների առանձին վաշտեր՝ ընդհանուր առմամբ 8032 մարդ և ավելի քան 3400 բեռնատար ու հատուկ ավտոմեքենաներ, երկու առանձին նորոգման-վերականգնողական գումարտակ՝ 452 մարդ, երեք առանձին էվակոտրակտորային վաշտեր՝ 285 մարդ, առանձին կենդանաքաշ տրանսպորտի գումարտակ՝ 1455 մարդ և 952 ձի, երկու առանձին աշխատանքային գումարտակ՝ 1905 մարդ, փոխաբեռնման բազաներ և ռազմական-սանիտարական հաստատություններ՝ շուրջ 200 մարդ։ Ընդհայուր թիվը կազմել է մոտ 19 հազար մարդ և 4053 տարբեր ավտոմեքենաներ։ Փետրվարի 20-ին ՌԱՃ-ի կազմում եղել է 15 168 մարդ, 4283 ավտոմեքենա (այդ թվում՝ ավտոտրանսպորտային գումարտակների 3632 մեքենա), 136 տրակտոր և 537 ձի։ 1942 թվականի մարտի 26-ի դրությամբ՝ ճանապարհին աշխատել է 16 168 մարդ, 2278 բեռնատար մեքենա (1129 ԳԱԶ-ԱԱ և 1149 ԶԻՍ-5, ընդ որում՝ գործածման եղել է միայն 1103 մեքենա), 163 ավտոցիստեռն, 167 տրակտոր և 428 ձի, ապրիլի 20-ի դրությամբ՝ 12 656 մարդ, 2957 բեռնատար և 348 հատուկ ավտոմեքենա, 84 տրակտոր, 241 ձի։ Ճանապարհի վարչությունը մինչև հունվարի կեսերը գտնվել է Նոր Լադոգայում, այնուհետև Ժիխարևոյում, իսկ մարտի 7-ից՝ Կոբոնայում[79]։ Ապրիլի 21-ից Լենինգրադի ռազմաճակատի հրամանով սառցե ճանապարհի երթևեկությունը փակ է եղել, սակայն կատարվել են առանձին փոխադրումներ մինչև ապրիլի 25-ը[80]։

Ճանապարհի պաշտպանություն խմբագրել

 
Օսինովեց-Լավրովո հրվանդանների հատվածում ճանապարհի պաշտպանող 8Ա ջոկատների տեղակայման քարտեզ, 1941 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ

Շրջափակված Լենինգրադը մատակարարող մայրուղին ռազմաճակատի գծից այնքան էլ հեռու չի գտնվել, այդ պատճառով էլ այն հսկել են պաշտպանության ռազմական ստորաբաժանումները։ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին Վագանովո–Զաբորիե ավտոճանապարհը պաշտպանել է ճանապարհի պաշտպանության առանձին գունդ, որը հետագայում վերանվանվել է 284-րդ հրաձգային գունդ։ Նրա կազմում եղել է երեք գումարտակ՝ մայրուղու երեք հատվածներում․ մեկը՝ Վագանովից մինչև Կոբոնա, երկրորդը՝ Կոբոնայից մինչև Նոր Լադոգա, երրորդը՝ նոր Լադոգայից մինչև Զաբորիե։ Հունվարից պաշտպանվել է միայն մայրուղու սառցե հատվածը։ Սառույցի վրա կառուցվել է երկու պաշտպանական գոտի, որոնք բաղկացած են եղել, մասնավորապես, ձյունե-սառցե ամրություններից։ Դզօտերը պատրաստված են եղել փայտից, որոնք պատվել են ավազով լցված պարկերով, իսկ վերևից եղել է սառույց[81]։ Ավիացիոն գրոհներից մայրուղին պաշտպանելու համար սառցե ճանապարհի երկայնքով, յուրաքանչյուր 3 կիլոմետրը մեկ, տեղակայվել են փոքր տրամաչափի զենիթային հրետանու հրանոթներ, իսկ 1-1,5 կմ անց՝ զենիթային գնդացիրներ[82]։ Օդից բեռների փոխադրման երթուղին պատպանվել է կործանիչներով։ 1941 թվականի դեկտեմբերին այդ խնդիրը կատարել են երեք կործանիչ ավիացիոն գնդեր, 1942 թվականի հունվարին՝ չորս ավիագնդեր, որոնք օպերատիվ կերպով ենթարկվել են Լադոգայի շրջանի ՀՕՊ հրամանատարին․ հակաօդային պաշտպանության 7-րդ կորպուսի 123-րդ կործանիչ ավիագունդը պաշտպանել է օբյեկտները Լադոգայի արևմտյան ափին և մայրուղին մինչև Զելենցի կղզիները։ Զելենցիից մինչև լճի արևելյան ափը և ափին գտնվող օբյեկտները պաշտպանել են Բալթիական նավատորմի ավիագնդի 5-րդ և 13-րդ կործանիչները, Ժիխարևո և Վոյբոկալո կայարանները, ինչպես նաև լճից հարավ-արևելք ընկած ճանապարհները՝ Լենինգրադի ռազմաճակատի 159-րդ կործանիչ ավիագունդը[83]։ 1941 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 1942 թվականի ապրիլի 1-ը այդ զորաբաժանումները, պաշտպանելով ճանապարհը, կատարել են 6485 ինքնաթիռային թռիչք պարեկության ու հակառակորդին կանխելու նպատակով և մասնակցել 143 օդային մարտերի[84]։

Բեռնափոխադրումների և տարհանումների ծավալներ խմբագրել

Սառցե ճանապարհի գործելու ընթացքում՝ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1942 թվականի ապրիլ, շրջափակված քաղաքից տարհանվել է ավելի քան 550 հազար մարդ և Լենինգրադ է տեղափոխվել 361 հազար տոննա բեռ, այդ թվում՝ 262 հազար տոննա պարենամթերք։ Մասնավորապե ՝ 142 հազար տոննա ալյուր և հացահատիկ, 36 հազար տոննա ձավարեղեն և խտանյութեր, 35 հազար տոննա մսամթերք, 14 հազար տոննա ճարպ, 5 հազար տոննա բանջարեղեն, 1,5 հազար տոննա չիր, 833 տոննա լոռամիրգ, 752 տոննա մուրաբա և ջեմ, 126 տոննա ընկույզ, 102 տոննա վիտամինային հյութ, 86 տոննա վիտամին C: Դրանից բացի, քաղաք է տեղափոխվել 8 հազար տոննա անասնակեր, 1120 տոննա օճառ, 245 տոննա չոր սպիրտ, 187 տոննա մոմ, 35 հազար տոննա վառելիքաքսանյութեր (10,7 հազար տոննա ավտոբենզին, 7,7 հազար տոննա ավիաբենզին, 5 հազար տոննա մազութ, 5,2 հազար տոննա կերոսին և այլն), 23 հազար տոննա ածուխ և 32 հազար տոննա զինամթերք[85]։ Համեմատության համար, մինչև պատերազմը Լենինգրադը ձմռանը սպառել է ամսական 60 հազար տոննա մազութ, 300 հազար տոննա քարածուխ[19]։ Ձմեռային ճանապարհով փոխադրվող բեռների ծավալների աճին զուգընթաց բարելավվել է քաղաքում տիրող պարենային վիճակը։ Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը գործել են լենինգրադցիների մթերային քարտերի նվազագույն նորմերը՝ օրական 125 գ հաց աշխատող խնամարկյալների և երեխաների համար, 200 գ՝ բանվորների և ինժեներատեխնիկական աշխատողների համար, դեկտեմբերի 25-ից նորմերն աճել են համապատասխանաբար մինչև 200 գ և 350 գ։ Այնուհետև նորմերը բարձրացվել են 1942 թվականի հունվարի 24-ին և փետրվարի 11-ին՝ երեխաների և խնամակալների համար հասնելով 300 գ հացի երեխաների ու խնամարկյալների համար, 400 գրամի՝ ծառայողների համար և 500 գրամի՝ բանվորների համար։ 1941 թվականի նոյեմբերի 20-ից ալյուրի և խառնուրդների սպառման օրական չափաբաժինը բլոկադայի օղակի ներսում սահմանվել է 510 տ, դեկտեմբերի 25-ից բարձրացվել է մինչև 560 տ[86]։ Նախքան սառցե ճանապարհի օգտագործումը՝ 1941 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, Լենինգրադում եղել է 7983 տոննա ալյուր և հացահատիկ, 1977 տոննա ձավարեղեն և մակարոն, 1067 տոննա միս և մսամթերք, 136 տոննա ձուկ, 356 տոննա կենդանական ճարպ[87]։ 1942 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ քաղաքի պարենային պաշարները կազմել են՝ 980 տոննա ալյուր, 334 տոննա ձավարեղեն և մակարոն, 624 տոննա միս և մսամթերք, 24 տոննա ձուկ, 16 տոննա կենդանական ճարպ, 187 տոննա բուսական յուղ,102 տոննա այլ ճարպեր, 337 տոննա շաքար[88]։ 1942 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ պաշարները կազմել են՝ 8057 տոննա ալյուր, 1687 տոննա ձավարեղեն և մակարոն, 2050 տոննա միս և մսամթերք, 302 տոննա ձուկ և ծովատառեխ, 2688 տոննա ճարպ, 3117 տոննա շաքար[85]։

Բեռների փոխադրում Լենինգրադ և բնակիչների տարհանում ավտոճանապարհով[89][76]
նոյեմբեր, դեկտեմբեր, 1941 հունվար, 1942 փետրվար մարտ ապրիլ
Հասցված բեռներ (հազ. տ) 16,5 53 86 118 87
Տարհանվածներ (հազ. մարդ) առնվազն 24 11 117 222 163
Վագոնների մեկնում Լադոգայի ափից Լենինգրադ Իրինովյան ճյուղով[90]
10-31 հոկտեմբերի Նոյեմբեր Դեկտեմբեր Հունվար, 1942 Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս
Վագոն (հատ) 848 943 1096 1973 4063 6289 7389 892
Վագոններ օրական (հատ) 40 32 35 63 145 203 246 29
Վագոններ պարենամթերքով (%) 52 48 87 84 82 66 69 58

Նավագնացությունը 1942 թվականին խմբագրել

Ըստ հաշվարկների՝ 1942 թվականին վնասված նավերի վերանորոգումից հետո Լադոգա լճում նավարկության համար պիտանի է եղել մինչև 15 բեռնանավ՝ 12-13 հազար տոննա ընդհանուր բեռնունակությամբ։ Ռազմաճակատի ռազմական խորհուրդը որոշել է, որ անհրաժեշտ է 60 բեռնանավ 42 հազար տոննա բեռնունակությամբ[91]։ Այդ կարիքները բավարարելու համար սկսվել է տեղում բեռնանավերի կառուցումը։ Փայտե բեռնանավերը կառուցվել են Սյաստրոյում, որտեղ ցելյուլոզաթղթային կոմբինատի տարածքում ստեղծվել է նավաշինարան։ Ապրիլի 15-ին սկսվել է 10 բեռնանավերի կառուցումը, իսկ մեկ ամիս անց ջուրն է իջեցվել 3 նավ։ 1942 թվականին նավաշինարանում արտադրվել 31 բեռնանավ՝ յուրաքանչյուրը 350 տոննա բեռնունակությամբ։ Լենինգրադում ստեղծվել են մետաղակե բեռնանավեր, որոնց համար անհրաժեշտ բաղադրիչ մասերը կառուցվել են Լենինգրադի գործարաններում։ Այնուհետև դրանք երկաթուղով տեղափոխել են Լադոգայի Գոլսմանի ծովածոց, որտեղ տեղի է ունեցել նավի վերջնական հավաքումը։ Ընդհանուր առմամբ 1942 թվականին կառուցվել է 14 մետաղե բեռնանավ՝ յուրաքանչյուրը 600 տոննա բեռնունակությամբ, որոնցից չորսը՝ հունիսին և վեցը՝ հուլիսին։ Դրանից բացի, Լենինգրադի գործարանները կառուցել են 118 մետաղական տենդերներ՝ 15-25 տոննա բեռնունակությամբ[92]։ Թշնամու ավիացիայի հարձակումներից պաշտպանվելու համար լճի բոլոր բուքսիրների վրա տեղադրվել են 45 մմ զենիթային հրանոթներ, իսկ լճի բեռնանավերի վրա՝ երկուական 12,7-միլիմետրանոց ԴՇԿ գնդացիրներ[93][94]։ 1942 թվականի նավագնացության ժամանակ որոշվել է բացել Կոբոնա–Օսինովեց ևս մեկ ավելի կարճ ջրային ուղի՝ 29 կմ երկարությամբ (Նոր Լադոգայից ձգվող մայրուղու երկարությունը կազմել է 115 կմ)։ Դրա համար մարտի 8-ին սկսվել է նավահանգստի շինարարությունը Կարեջիի ցամաքալեզվակում՝ Կոբոնայի մոտ։ Նավագնացության սկզբում նավահանգիստն ունեցել է 5 կառանման տեղ, օգոստոսին՝ 11 կառանման տեղ 2144 մ ընդհանուր երկարությամբ, իսկ նավագնացության ավարտին՝ 13 կառանման տեղ 5500 մ ընդհանուր երկարությամբ։ Ընդլայնվել են նավահանգիստները Օսինովեցում, Նոր Լադոգայում և Գոստինոպոլիեում, տեղադրվել են մեքենայացման սարքավորումներ։ Արևմտյան ափի նավահանգստային հզորությունները մինչև օգոստոս հասցվել է 14 կառանման տեղի՝ 2200 մետր ընդհանուր երկարությամբ։ Նավագնացության սկզբում այնտեղ կարող էին ընդունել միաժամանակ 8 բեռնանավ, օգոստոսին՝ արդեն 20։ Նավահանգիստների ամբարձիչների թիվը հասցվել է 21-ի, որոնց բեռնունակությունը կազմել է 3-ից 75 տոննա։ Նավագնացության ավարտին Լադոգայի նավահանգիստները կարող էին ընդունել 80 նավ սկզբի 22-ի փոխարեն[95]։ Ապրիլի 28-ին երկու լճային ուղիներով բեռնանավերի բուքսիրման համար հատկացվել է նավագնացության 4 լճային բուքսիր, Բալթտեխնավատորմի բուքսիրը, 9 տրալեր և 1 հրետանավակ։ Բացի այդ, մեծ ուղուն հատկացվել են 5 հրետանավակներ և 2 տրալերներ, փոքրին՝ 3 տրալերներ, ռազմական նավատորմի 5 այլ նավեր և 14 գետային բուքսիրներ Հյուսիսարևմտյան նավագնացությունից։ Նավագնացության 10 բուքսիրները հատկացվել են Վոլխովին և մերձլադոգյան ջրանցքներին, իսկ 37-ը՝ նավահանգիստներում ռեյդային աշխատանքներ կատարելու, Վոլխովյան նավանցումի ջրարգելակները, նավանորոգարանները սպասարկելու համար և այլն[96]։ Նավագնացության սկզբում Հյուսիսարևմտյան գետային շոգենավագնացությունում ընդհանուր առմամբ եղել է 11 լճային և 58 գետային բեռնանավեր՝ 29,5 հազար տոննա ընդհանուր բեռնունակությամբ[97]։

 
Պարենամթերքի տեղափոխումը բեռնանավից նեղուղի երկաթուղի նավամատույցում, 1942 թվականի սեպտեմբեր

1942 թվականի ապրիլի վերջին դադարեցվել է երթևեկությունը սառույցային ավտոմայրուղով, սակայն բարդ իրադրության պատճառով ջրային փոխադրումները սկսվել են միայն մեկ ամիս անց։ Մայիսի 21-ին սկսվել են փոխադրումները փոքր մայրուղով՝ Շլիսելբուրգյան ցամաքալեզվակով, դեպի մեծը՝ Նոր Լադոգայից երթևեկությունը վերսկսվել է մայիսի 28-ին[98]։ Բեռների փոխադրման համար պատասխանատուն եղել է փոխադրումների վարչությունը՝ Ա. Մ. Շիլովի գլխավորությամբ, վարչության անձնակազմի թվաքանակը կազմել է մոտ 12 հազար մարդ[99]։ Լենինգրադում չօգտագործվող երկաթուղային շարժակազմը թիկունք տարհանելու և բեռները քաղաք տեղափոխելու համար հենց վագոններում առանց վերբեռման կազմակեպվել է լաստանավային անցում, որն աշխատանքն սկսել է 1942 թվականի հուլիսի 31-ին։ Շարժակազմի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու համար կառուցվել են կառանման տեղեր ստանդարտ երկաթուղագծով և երկաթուղային լաստերի են վերափոխվել մի քանի մետաղական բեռնանավեր։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղադրված է եղել 4 շոգեքարշ տենդերներով կամ 10 երկառանցք վագոններ։ Լենինգրադից երկաթուղային ցիստեռնները դուրս բերելու համար Գոլսմանի ծովախորշում և Կոբոնայում կառուցվել են սլիպներ, որոնցով ցիստեռնները գլորվել են ջրի մեջ, և նրանք, լինելով դատարկ, սեփական լողունակության շնորհիվ քարշ են տվել 9-10 հատոից բաղկացած կազմով դեպի Լադոգայի մյուս ափը[100][101]։ Հոկտեմբերի 2-ին սկսել է գործել ջրանցքը, որը միացրել է Լադոգան և Նովոլադոժյան ջրանցքը։ 1,5 կմ երկարությամբ, 20 մ խորությամբ և 3 մ խորությամբ նավարկելի ջրանցքը թույլ է տվել Լենինգրադ տեղափոխել փայտանյութ փոքր մայրուղով, մեծ մայրուղով տեղափոխումը չի հաջողվել. լաստերն ափերին ջարդվել են։ Մինչև նավագնացության ավարտն ուղարկվել է 41,5 հազար տոննա փայտանյութ։ Բացի այդ, ջրանցքի շնորհիվ փոքր նավերի համար ստեղծվել է ծովային առումով ավելի անվտանգ երթուղի Վոլխովից Լադոգայի ջրանցքով դեպի փոքր մայրուղի[102]։ Շարունակվել է նաև բնակչության տարհանումը։ Այն իրականացվել է ինքնագնաց նավերի վրա փոքր ուղով։ Ռազմաճակատի ռազմական խորհրդի որոշմամբ զանգվածային տարհանումն ավարտվել է օգոստոսի կեսերին, իսկ բնակչության վերջնական դուրսբերումը, Լենքաղխորհրդի որոշման համաձայն, դադարեցվել է նոյեմբերի 1-ին։ Նոյեմբերի 8-ին Լադոգայում սառույցագոյացման սկսվելու կապակցությամբ փոխադրումների ժամանակ դադարել են օգտագործել տենդերներ։ Նավարկությունն ավարտվել է նոյեմբերի 25-ին, չնայած Լադոգայի նավատորմի նավերը դեռևս կատարել են առանձին հեռավոր երթեր մինչև 1943 թվականի հունվարի 8-ը[103][104]։

1942 թվականի հունիսի 18-ին սկսել է աշխատել 50 օրում կառուցված վառելիքային խողովակաշարը, որը Շլիսելբուրգյան ցամաքալեզվակի հատակով անցել է մինչև Օսինովեց։ 10 սմ տրամագծով խողովակաշարի երկարությունը կազմել է 19 կմ, մեկ օրվա ընթացքում այն տեղափոխել է մոտ 300 տոննա վառելիք։ 1942 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին լճի հատակով անցկացվել է «կյանքի մալուխը»՝ հինգ ուժային էլեկտրական մալուխ՝ յուրաքանչյուրը 20 կմ երկարությամբ, որով Լենինգրադ է հասցվել էլեկտրաէներգիա մասամբ վերականգնված Վոլխովի ՀԷԿ-ից[105][106]։

Մայրուղու պաշտպանություն խմբագրել

Օգոստոսին Շլիսելբուրգյան ցամաքալեզվակի Արևմտյան ափի պաշտպանության համար ստեղծվել է 17-րդ ամրացված շրջանը՝ մոտ 40 կմ երկարությամբ պաշտպանության ճակատով։ Փոխաբեռնման բազաներում և պահեստներում բեռների պահպանությունն իրականացրել է ՆԳԺԿ զորքերի 23-րդ դիվիզիան։ 1942 թվականի հունիսի 4-ին Լադոգայի և Սվիրի ՀՕՊ բրիգադային շրջանները միավորվել են ՀՕՊ Լադոգայի դիվիզիոնային շրջանի կազմում։ Արևմտյան ափի նավահանգստային հզորությունների օդային պաշտպանությունն ապահովել են երեք առանձին զենիթահրետանային դիվիզիաներ և երեք երկաթուղային զենիթային մարտկոցներ, որոնք ունեցել են միջին տրամաչափի 48 և փոքր տրամաչափի 3 զենիթային հրանոթներ, 15 գնդացիրներ, 6 «Прожзвук» կայաններ և 15 լուսարձակող կայաններ։ Արևելյան ափը հսկել է Կոբոնայի զենիթային-հրետանային խումբը՝ կազմված երեք ԱԶՀԴ-ներից գնդացիրներից։ Դրանց կազմում եղել են 30 միջին տրամաչափի, 6 փոքր տրամաչափի հրանոթներ, 19 գնդացիրներ, «Прожзвук» ձայնորսիչների 7 կայաններ և 12 լուսարձակային կայաններ։ Ընդհանուր առմամբ Տիխվինից մինչև Օսինովեց ձգվող մայրուղում եղել են 150 միջին տրամաչափի զենիթային հրանոթներ և 40 փոքր տրամաչափի հրանոթներ, 70 գնդացիրներ, 25 «Прожзвук» կայաններ և 65 լուսարձակային կայաններ[107]։ Օդային պաշտպանության համար ներգրավվել են յոթ կործանիչ ավիագնդեր։ Ընդհանուր առմամբ 1942 թվականի նավիգացիայի համար հակառակորդի ավիացիան, երբեմն մինչև 80-130 ինքնաթիռներից կազմված խմբերով, կատարել է 120 ցերեկային և 15 գիշերային թռիչքներ՝ գրոհելով նավահանգիստների, բազաների և նավերի վրա։ Դրա հետևանքով զոհվել է 200 մարդ, ջրասույզ է եղել կամ խիստ վնասվել է 12 ինքնագնաց և 9 ոչ ինքնագնաց նավ[108]։

 
Գերմանական ինքնագնաց Զիբել տիպի դեսանտային բեռնանավ Լադոգայում

Բացի հրետանային և ավիացիոն ռմբակոծություններից, աշնանը ֆինն-իտալա-գերմանական նավատորմի ուժերը հարձակում են ձեռնարկել ջրային հաղորդակցության վրա։ Ամռանը Լադոգա լիճ են տեղափոխվել իտալական և գերմանական նավերը՝ ի լրումն Ֆինլանդիայի ուժերի։ Օգոստոսին Լադոգայում գտնվել են 4 իտալական տորպեդային մոտորանավակ (MAS 526, 527, 528, 529), 6 գերմանական «ԿՄ» կատերներ, 7 ծանր դեսանտային բեռնանավեր, 6 թեթև դեսանտային բեռնանավեր, 8 հատուկ դեսանտային բեռնանավեր, 8-9 դեսանտային կատերներ, ֆիննական տորպեդային կատեր և հրետանավակ։ Դեսանտային նավերը կազմել են լաստանավային նավատորմ՝ նրանց կոնստրուկտոր գնդապետ Զիբելի ղեկավարությամբ։ Բոլոր ծովային ուժերն ընդհանուր առմամբ ենթարկվել են Լադոգայի առափնյա բրիգադի հրամանատար, ֆիննական զորքերի գնդապետ Յարվինենին։ Նա իր հերթին ենթարկվել է գերմանական 1-ին օդային նավատորմի հրամանատարին։ Օգոստոսի երկրորդ կեսին նավատորմին հրաման է տրվել իրականացնել գործողություն խորհրդային նավերի դեմ Մորիե ծովախորշում։ Սակայն, իրավիճակի ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո՝ օգոստոսի 21-ին գործողությունը չեղյալ է հայտարարվել[109]։ Լայնածավալ գործողությունը ձեռնարկվել է 1942 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Սուխո կղզու մեծ մայրուղու մոտ։ Դրան մասնակցել են լաստանավային նավատորմի 23 նավեր, որոնց սպառազինության կազմում եղել է՝ 88-միլիմետրանոց քսանմեկ հրանոթ, 37-միլիմետրանոց ինը թնդանոթներ և 20 մմ տրամաչափի 135 հրանոթներ։ Նրանց աջակցել են տորպեդային կատերներ և 15 ինքնաթիռներ։ Նրանց դեմ Սուխո կղզում կռվել է 90 հոգուց բաղկացած կայազոր, որն ուներ 100 մմ տրամաչափի երեք հրետանային հրանոթ և 3 գնդացիր։ Լադոգայի նավատորմի աջակցության շնորհիվ կղզու վրա հարձակումը հաջողվել է հետ մղել[110][111]։

Բեռնափոխադրումների ու տարհանումների ցուցանիշներ խմբագրել

1942 թվականի նավագնացության ժամանակ Լենինգրադից ջրային տրանսպորտով տարհանվել է 449 հազար մարդ, ինչպես նաև լճի արևելյան ափ է տեղափոխվել 90 հազար զինվորական և քաղաքացիական անձ, որոնք չեն եղել տարահանվածների թվում։ Լենինգրադ է տեղափոխվել 20 հազար քաղաքացիական անձ և 290 հազար զինծառայող։ Ուղարկվել է 745 հազար տոննա բեռ, այդ թվում՝ 350 հազար տոննա պարենամթերք՝ 184 հազար տոննա ալյուր և հացահատիկ, 45,5 հազար տոննա ձավարեղեն, 3 հազար տոննա խտանյութ, 12 հազար տոննա ճարպ, 5,5 հազար տոննա միս, 10 հազար տոննա մսի, ձկան և բանջարեղենի պահածոներ, 14 հազար տոննա աղ, 600 տոննա շոկոլադ, 1300 տոննա հրուշակեղեն, 1150 տոննա խտացրած կաթ, 1200 տոննա ձու, 34 հազար տոննա բանջարեղեն, 250 տոննա չոր մրգեր և այլն։ Բացի այդ, հասցվել է 12 հազար գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններ և 4,5 հազար ձի, 151 հազար տոննա նավթամթերք (10 հազար տոննա ավիաբենզին, 28 հազար տոննա ավտոբենզին, 13 հազար տոննա կերոսին, 63 հազար տոննա մազութ, 27 հազար տոննա սոլյարայուղ և այլն), որից 34 հազար տոննան՝ ստորջրյա խողովակաշարով, 100 հազար տոննա ածուխ, 89 հազար տոննա զինամթերք[112][37]։ Լաստանավերով դուրս է բերվել 137 շոգենավ, 134 տենդեր և 1622 վագոն, ընդ որում՝ Լենինգրադ է հասցվել 809 բեռնված վագոն[113]։ Ընդհանուր առմամբ քաղաքից դուրս է բերվել 305 հազար տոննա բեռ, որից 162 հազար տոննան կազմել են տարբեր սարքավորումները։ Բեռների 85 %-ը փոխադրվել է ոչ ինքնագնաց լողամիջոցներով։ Բեռների երկու երրորդը հասցվել է փոքր մայրուղով։ Ռմբակոծությունների և փոթորիկների հետևանքով խորտակվել կամ զգալի վնասվածքներ են ստացել նավագնացության 15 ինքնագնաց նավեր և 40 բեռնանավեր։ Օսնովեցի նավահանգստի բեռնաշրջանառությունը 1942 թվականին կազմել է 1 մլն տոննա բեռ։ Համեմատության համար՝ Լենինգրադի նավահանգստի բեռնաշրջանառությունը 1940 թվականին կազմել է 3,2 մլն տոննա[114]։ Բեռնափոխադրումները ոչ միայն բավարարել են արգելափակված քաղաքի բնակչության պահանջմունքները, այլև թույլ են տվել ստեղծել պարենամթերիք պաշար․ 1942 թվականի նոյեմբերի 1-ին Լենինգրադում կար 49 հազար տոննա ալյուր, 17 հազար տոննա հացահատիկ, շուրջ 14 հազար տոննա ձավարեղեն և մակարոն, մոտ 1600 տոննա միս և մսամթերք, 3,5 հազար տոննա ձուկ, 2 հազար տոննա կենդանական ճարպ, 1,7 հազար տոննա շաքար և 2,5 հազար տոննա հրուշակեղեն[115]։

Բեռների փոխադրում Լենինգրադ և բնակիչների տարհանում ջրային տրանսպորտով[116][117]
մայիս հունիս հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
Հասցված բեռներ (հազ. տ) 10 105 121 143 126 158 59,4 7
Տարհանվածներ (հազ. մարդ) 4 99 229 100

Ճանապարհը 1942-1943 թվականների ձմռանը խմբագրել

1942-1943 թվականների ձմռանը սառցե մայրուղու կառուցման նախապատրաստությունը սկսվել է նախապես։ Այս անգամ նախատեսվել է ավտոճանապարհից բացի սառույցի վրայով անցկացնել նաև նեղուղի երկաթուղի օրական 2 հազար տոննա բեռաշրջանառությամբ։ 1942 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակվել է Լենինգրադի ռազմաճակատի որոշումը «Լադոգայի լճով ռազմաավտոմոբիլային ճանապարհի կառուցման մասին», որտեղ նախատեսվել է սկսել սառցե ճանապարհի կառուցումը օրական 4,5 հազար տոննա բեռնաշրջանառությամբ, որն անցնելու էր Օսինովեցից մինչև Կոբոնա՝ այդ հատվածում սառույցի ավելի քան 15 սմ հաստության հաստատման դեպքում[118][119]։ Նոյեմբերի 22-ից փոխադրումների կազմակերպման պատասխանատվությունը անցել է Լենինգրադի ռազմաճակատի փոխադրումների վարչության վրա։ Վարչության ենթակայության տակ է գտնվել նաև 17 առանձին ավտոտրանսպորտային բրիգադը՝ Լադոգայով բեռների փոխադրմամբ անմիջականորեն զբաղվող ստորաբաժանումը։ Նոյեմբերի 30-ի դրությամբ՝ այն ունեցել է ԳԱԶ-ԱԱ մակնիշի 446 և ԶԻՍ-5 մակնիշի 268 ավտոմեքենա[120]։ Դեկտեմբերի 20-ին մայրուղում բացվել է երթևեկությունւ կենդանաքաշ տրանսպորտի համար, իսկ դեկտեմբերի 24-ին՝ ավտոմոբիլային տրանսպորտի համար[121]։ 1942 թվականի նոյեմբերի 21-ին Պաշտպանության պետական կոմիտեն ընդունել է որոշում, որով նախատեսվել է Լադոգա լճով կառուցել սովորական և նեղուղի ցցային-սառցային երկաթուղի։ Երկաթուղու շինարարությունն սկսվել է 1942 թվականի դեկտեմբերի սկզբին։ 1943 թվականի հունվարի 18-ին կառուցվել է լայնուղի 9,3 կմ և նեղուղի 14,5 կմ երկաթուղի։ Շրջափակման ճեղքման ժամանակ ազատագրված միջանցքով երկաթուղու կառուցման մասին որոշման հետ կապված, որը հետագայում կոչվել է Հաղթանակի ճանապարհ, Լադոգայի լճով երկաթուղու կառուցման աշխատանքները դադարեցվել են[122][123]։ Շրջափակման ճեղումից հետո՝ 1943 թվականի հունվարի կեսերին, ազատագրվել է Շլիսելբուրգը, և հունվարի 20-ին բացվել է երթևեկությունը սառցե ճանապարհի՝ Զելենցի կղզիներից մինչև Շլիսելբուրգ ճյուղավորմամբ։ Ճանապարհի գործելու ընթացքում սառույցի տակ են անցել 357 ավտոմեքենաներ (այդ թվում՝ մակերեսային՝ 214 և ամբողջական՝ 143-ը), գրեթե բոլոր մեքենաները դուրս են բերվել ջրից։ Լադոգա լճի վրայով սառցե ճանապարհը գործել է մինչև 1943 թվականի մարտի 30-ը[124]։

Ավտոճանապարհի պաշտպանությունն իրականացրել են երկու առանձին հրաձգային գումարտակներ, վերբեռնման բազաները և պահեստները հսկել են ՆԳԺԿ-ի 23-րդ դիվիզիայի զորամասերը և Փոխադրումների վարչության պահակային զորամասերը։ Օդից սառցե ճանապարհը պաշտպանել է ԿԲՆ-ի ՌՕՈՒ-ի կազմից 12-րդ առանձին էսկադրիլիան՝ 10 Ի-153 և 6 ՄիԳ-3 կազմով, հակաօդային պաշտպանությունը ապահովել են ՀՕՊ-ի Լադոգայի դիվիզիոն շրջանի ստորաբաժանումները, որն իր սպառազինության մեջ ուներ 129 միջին տրամաչափի, 43 փոքր տրամաչափի զենիթային հրանոթ և 97 զենիթային գնդացիրներ։ Դրանցից հունվարին սառցե ճանապարհին գտնվել է 8 միավոր 85 մմ զենիթային հրանոթ, երեսունհինգ 37 մմ հրանոթ և 83 զենիթային գնդացիր[125][126]։

Մայրուղու օգտագործման ընթացքում արևելյան ափից արևմտյան ափ է տեղափոխվել 206 հազար տոննա բեռ, որից 4,4 հազար տոննան տեղափոխվել է Շլիսելբուրգ։ Մթերքն ու կերանյութերը կազմել են 112 հազար տոննա, այդ թվում՝ 56 հազար տոննա ալյուր ու հացահատիկ, 9,4 հազար տոննա ձավարեղեն, 2,4 հազար տոննա միս, 4,8 հազար տոննա ձուկ, 2,7 հազար տոննա շաքար, 7,6 հազար տոննա բանջարեղեն։ Ուղարկվել է 18,6 հազար տոննա ածուխ, 5 հազար տոննա վառելիքաքսուսային նյութեր, 54 հազար տոննա զինամթերք։ Բացի այդ, ստորջրյա խողովակաշարով ստացվել է 8,5 հազար տոննա նավթամթերք։ Հակառակ ուղղությամբ սառցե ճանապարհով դուրս է բերվել 10 հազար տոննա բեռ։ Լենինգրադ է տեղափոխվել 133 հազար մարդ, իսկ այնտեղից հանվել է 89 հազար մարդ[127]։

Նավագնացությունը 1943 թվականին խմբագրել

1943 թվականի նավագնացության ժամանակ Սյասյան նավաշինարանում կառուցվել են նոր բեռնանավեր․ մինչև ապրիլ կառուցվել է 20 հատ[128]։ Սառցե մայրուղին դադարել է գործել մարտի 31-ին, իսկ արդեն ապրիլի 2-ին սկսվել են ջրային փոխադրումները Լադոգայով, թեև մայրուղիներն ամբողջությամբ ազատվել են սառույցից միայն ապրիլի 26-ին։ Մայիսի վերջին, հունիսի սկզբին հակառակորդի կողմից տեղի են ունեցել Լադոգայի նավահանգիստների մի շարք խոշոր ռմբակոծություններ, ինչի արդյունքում խորտակվել է հինգ նավ, իսկ շատերը ծանր վնասվածքներ են ստացել[129]։ Ամռանը Լենինգրադից Լադոգայի լիճ երկաթուղով տեղափոխվել է երկու սուզանավ (Մ-77 և Մ-79)։ Նրանք ջուրն են իջեցվել Գոլսմանի ծովախորշում և հետագայում մասնակցել Լադոգայի ռազմական նավատորմի գործողություններին[130]։ Պայմանավորված այն հանգամանքով, որ 1943 թվականին բեռների զգալի մասը Լենինգրադ է տեղափոխվել երկաթուղով ուղղակիորեն՝ շրջանցելով Լադոգան, նկատելիորեն նվազել են ջրային փոխադրումները։ Ընդհանուր առմամբ 1943 թվականի նավագնացության ընթացքում Լենինգրադ է տեղափոխվել 240 հազար տոննա բեռ և 856 մ³ փայտ, ինչպես նաև 162 հազար մարդ[129]։

Կյանքի ճանապարհի օգտագործման ողջ ընթացքում Լենինգրադ տեղափոխված բեռների ընդհանուր քանակը կազմել է ավելի քան 1 մլն 615 հազար տոննա։ Այդ ընթացքում քաղաքից տարհանվել է մոտ 1 մլն 376 հազար մարդ[131]։

Հուշարձաններ խմբագրել

А128 Սանկտ Պետերբուրգ–Մորե–Վսևոլոժսկի շրջան մայրուղին կրկնում է Լենինգրադից դեպի Լադոգա ցամաքային ճանապարհը, որի երկայնքով տեղադրվել են Կյանքի ճանապարհին նվիրված հուշարձաններ։

Ընդհանուր առմամբ Կյանքի ճանապարհին տեղադրված են 7 հուշարձաններ ու 46 հուշասյուներ մայրուղու երկայնքով ու 56 հուշասյուներ երկաթուղու երկայնքով։ Այս բոլոր շինություններն ընդգրկված են Փառքի կանաչ գոտու կազմում։

ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշմամբ ճանապարհի՝ Ռժևկա կայանից մինչև Օսինովեցի փարոս ընկած հատվածում գտնվող 1941-1944 թվականներին Լենինգրադի պաշտպանության հուշահամալիրի մի մասի՝ «Փառքի կանաչ գոտու»՝ Կյանքի ճանապարհի 43 կիլոմետրանոց սյուներ, ճանաչվել են պատմության հուշարձաններ[132]։

 
«Ճեղքված օղակ» (ռուս.՝ «Разорванное кольцо») հուշարձանը Կյանքի ճանապարհին
  • Առաջին յոթ կիլոմետրը, որով անցել են տրանսպորտային շարասյուները Ռժևկա կայարանից Լենինգրադ՝ Ռյաբովի մայրուղուվ ու Հեղափոխության մայրուղով, կոչվել են «Ռժևսկի միջանցք»։ Հիշատակի մայրուղու վրա տեղադրվել է չորս հուշակոթող (1985 թվական, ճարտարապետ՝ Վլադիմիր Լուկյանով)։ Քաղաքով անցնող ճանապարհի այս հատվածը «Կյանքի ճանապարհ» հուշահամալիրի անբաժանելի մասն է։
  • «Կյանքի ծաղիկ» հուշահամալիր գտնվում է Կյանքի ճանապարհի 3-րդ կիլոմետրում, կազմված է հուշարձանից, որը 1968 թվականին կառուցել են ճարտարապետներ Ալեքսանդր Լևենկովը, Պավել Մելնիկովը և ութ ստելաներից (Լենինգրադի դպրոցական Տանյա Սավիչևայի շրջափակման օրագրի էջեր), որոնք 1975 թվականին տեղադրել են ճարտարապետներ Ալեքսանդր Լևենկովը, Գ. Ֆետիսովը և ինժեներ Մ. Կոմանը։
  • Հուշահամալիր «Ռումբոլովյան լեռ» Կյանքի ճանապարհի 10 կմ-ում՝ Վսևոլոժսկում (1967, 1975, ճարտ.՝ Պ. Կոզլով, Վ. Պոլուխին)։
  • «Կատյուշա» հուշարձանը Կյանքի ճանապարհի 17 կմ-ում՝ Կառնևո գյուղի մոտ (1966, ճարտ.՝ Ալեքսանդր Լևենկով, Պ. Մելնիկով, Լև Չուլկևիչ, կոնստր.՝ Գեորգի Իվանով և Լ. Իզյուրով)։
  • Շոգենավ-հուշարձան, որն աշխատել է Կյանքի ճանապարհին, տեղադրվել է Լադոգա լիճ երկաթուղային կայարանում (1974 թվական, ճարտ.՝ Վ. Կուզնեցով)։
  • Հուշահամալիր «Ճեղքված օղակ» (ռուս.՝ «Разорванное кольцо») Կյանքի ճանապարհի 40 կմ-ում, Լադոգա լճի ափին՝ Կոկորևո գյուղի մոտ (հուշարձան և զենիթային թնդանոթ, 1966 թվական, ճարտ.՝ Վլադիմիր Ֆիլիպով, քանդ.՝ Կ. Սիմուն, ինժ.՝ Ի. Ռիբին)։
  • 56 կիլոմետրանոց սյուներ Ֆինլանդական կայարան-Լադոգա լիճ երկաթգծի վրա (1970 թվական, ճարտ.՝ Մ. Մեյսել, Ի. Յավեյն)։
  • 46 կիլոմետրանոց սյուներ Ռժևկա կայարանից մինչև Լադոժսկոե Օզերո մայրուղու երկայնքով (1967 թվական, ճարտ.՝ Մ. Մեյսել)[133]։
  • «Գետանց» հուշակոթող Մորոզովի անվան գյուղի մոտ՝ Նևայի աջ ափին, նվիրված է նավակամուրջ կառուցող զինվորներին (1970 թվական, ճարտ.՝ Լ. Դրեկսլեր, ինժ.՝ Ե. Լուցկո)։
  • «Պողպատե ուղի» ստելա Պետրոկրեպոստ երկաթուղային կայարանում, որը կանգնեցվել է ի պատիվ հերոս երկաթուղայինների, որոնք աշխատել են Կյանքի ճանապարհին (1972 թվական, ճարտ.՝ Մ. Մեյսել, Ի. Յավեյն, քանդ.՝ Գ. Գլինման), կողքին՝ հուշարձան-շոգեքարշ (1975 թվական)։
  • «Կոբոնա» ստելան Կոբոնա գյուղում՝ նվիրված Կյանքի ճանապարհին (1964 թվական, ճարտ.՝ Մ. Մեյսել, Ա. Յակովլև)։
  • «Լեգենդար մեկուկես տոննանոց մեքենան» հուշարձան-մեքենան Մուրմանսկի մայրուղու 84 կմ-ում՝ գյուղում Դուսևո գյուղում՝ Վոյբոկալո ճամփաբաժանի մոտ (1974 թվական, ճարտ.՝ Ալեքսանդր Լևենկով, նկարիչ՝ Վ. Ֆոմենկո)։
  • «Վոյբոկալո» ստելան Վոյբոկալո կայարանում, որը նվիրված է Կյանքի ճանապարհին (1975 թվական, ճարտ.՝ Ս. Նաթոնին)։
  • Ֆիննական ծոցի ափին՝ Մալայա Իժորայի մոտ հուշարձան՝ նվիրված է Կյանքի փոքր ճանապարհին։
  • Ռումբոլովյան լեռան վրա (Վսեվոլոժսկում, Կյանքի ճանապարհի 10 կմ)՝ բրոնզե քանդակ բնական մեծությամբ, «Մեքենա-զինվորի հիշատակին» (ռուս.՝ «Памяти машины-солдата») գրությամբ, լեգենդար ԳԱԶ-ԱԱ-ի հուշարձան, որը ժողովրդի շրջանում կոչվել է «մեկուկես տոննանոց մեքենան» (ռուս.՝ полуторка) (2012 թվական, ճարտ.՝ Ս. Իսակով)
  • ԶԻՍ-5 մեքենա-հուշարձանը Բոքսիտոգորսկի շրջանի Պոդբորովիե գյուղում՝ «Այստեղ սկսվել է Կյանքի ճանապարհը։ Նոյեմբեր-դեկտեմբեր 1941» (ռուս.՝ «Здесь начиналась Дорога Жизни. Ноябрь—декабрь 1941») գրությամբ հուշատախտակով (1968 թվական)։

Պատկերասրահ խմբագրել

Մշակույթում խմբագրել

  • Կյանքի ճանապարհին են նվիրված․
    • Բարդ և բանաստեղծ Ալեքսանդր Ռոզենբաումի հայտնի երգերից մեկը՝ «На Дороге Жизни» («В пальцы свои дышу…»),
    • Իգոր Ռաստերյաևի «Ленинградская песня» (2017) երգը,
  • «Լադոգա։ Կյանքի ճանապարհ» («Ладога. Дорога жизни», 2013) մինի սերիալը։

Նշումներ խմբագրել

  1. Լենինգրադյան ճակատի ընդհանուր թվաքանակը 1941 թվականիի սեպտեմբերին եղել է շուրջ 450 հազար մարդ, Բալթիական նավատորմում՝ 90 հազար մարդ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дорога жизни արտահայտությունը տրվում է ըստ հետևյալ բառարանի՝ Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К. Прописная или строчная? Орфографический словарь. — М.: Эксмо, 2009. — С. 164. — 512 с.
  2. Ломагин Н. А. Раздел 2. Документы службы безопасности СД // Неизвестная блокада. — Санкт-Петербург: Нева, 2002. — ISBN 5-7654-2452-х 5-224-03955-х
  3. Россия и СССР в войнах XX века. — М.: Олма-пресс, 2001. — С. 271. — 608 с. — 5000 экз. — ISBN 5-224-01515-4
  4. Коллектив авторов Ленинград в борьбе месяц за месяцем, 1941-1944. — 1994. — С. 42. — 352 с. — ISBN 5-86379-001-6
  5. Павлов Д. В. глава: Продовольственные ресурсы // Ленинград в блокаде. — М: Военное издательство Министерства Обороны СССР, 1958.
  6. 6,0 6,1 Карасёв А. В. глава 2 // Ленинградцы в годы блокады. — М: издательство Академии наук СССР, 1959. — 312 с. — 50 000 экз.
  7. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 92,93,117
  8. Ковальчук В. М. глава:Меры по укреплению обороны города // 900 дней блокады: Ленинград 1941—1944. — Санкт-Петербургский институт истории (Российская академия наук), 2005. — 234 с.
  9. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 96,97
  10. Ломагин Н. А. Неизвестная блокада. — С-Пб: Издательский дом Нева, 2002. — С. 69. — 960 с. — ISBN 5-7654-1769-8
  11. Павлов Д. В. глава: Транспортировка грузов по воде и воздуху // Ленинград в блокаде. — М: Военное издательство Министерства Обороны СССР, 1958.
  12. Ленинград и Большая Земля, 1975, էջ 31
  13. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 97,98
  14. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 98—100
  15. Ленинград и Большая Земля, 1975, էջ 28
  16. Барышников Н. И., Барышников В. Н., Фёдоров В. Г. Финляндия во второй мировой войне. — Ленинград: Лениздат, 1989. — С. 171. — 336 с. — ISBN 5-289-00257-X
  17. Мерецков К.А. На службе народу. — М: Политиздат, 1968. — С. 229.
  18. Ленинград и Большая Земля, 1975, էջ 46,47
  19. 19,0 19,1 19,2 Карасёв А. В. глава 3 // Ленинградцы в годы блокады. — М: издательство Академии наук СССР, 1959. — 312 с. — 50 000 экз.
  20. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 101
  21. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 102
  22. Ленинград и Большая Земля, 1975, էջ 62
  23. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 103
  24. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 104—105
  25. Расписание пригородных поездов по линиям Октябрьских железных дорог с 1 июня 1935 года. — Ленинград: Издательство Леноблисполкома и Леноблсовета, 1935. — С. 24. — 50 000 экз.
  26. Карасёв А. В. глава 4 // Ленинградцы в годы блокады. — М: издательство Академии наук СССР, 1959. — 312 с. — 50 000 экз.
  27. Ленинград и Большая Земля, 1975, էջ 68
  28. Ленинград и Большая Земля, 1975, էջ 71
  29. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 106
  30. Светлишин Н. А. Войска ПВО страны в Великой Отечественной войне. — М: Наука, 1979. — С. 67. — 296 с. — 10 800 экз.
  31. Ленинград и Большая Земля, 1975, էջ 76
  32. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 112
  33. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 113
  34. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 250, 251
  35. Ленинград и Большая Земля, 1975, էջ 78
  36. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 114
  37. 37,0 37,1 Б. К. Пукинский 1000 вопросов и ответов о Ленинграде. — Л.: Лениздат, 1981. — С. 391—395.
  38. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 661, 662
  39. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 669
  40. Военные связисты в дни войны и мира. — М, 1968. — 149, 150 с.
  41. Воздушный мост над Ладогой, 1984, էջ 18,19
  42. 42,0 42,1 Ленинград и Большая Земля, 1975, էջ 53
  43. Воздушный мост над Ладогой, 1984, էջ 5, 68
  44. Воздушный мост над Ладогой, 1984, էջ 5, 22
  45. Воздушный мост над Ладогой, 1984, էջ 12, 21, 23
  46. Михельсон В. И., Ялыгин М. И. Воздушный мост. — М: Политиздат, 1982. — С. 169—179. — 214 с.
  47. Ленинград и Большая Земля, 1975, էջ 54
  48. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 64, 65
  49. Воздушный мост над Ладогой, 1984, էջ 46
  50. Воздушный мост над Ладогой, 1984, էջ 6
  51. Ленинград и Большая Земля, 1975, էջ 55
  52. Ленинград и Большая Земля, 1975, էջ 83
  53. Ленинград и Большая Земля, 1975, էջ 88
  54. Ленинград и Большая Земля, 1975, էջ 94
  55. Ленинград и Большая Земля, 1975, էջ 100
  56. Ленинград и Большая Земля, 1975, էջ 107
  57. Ленинград и Большая Земля, 1975, էջ 101,102
  58. 58,0 58,1 58,2 Ленинград и Большая Земля, 1975, էջ 108
  59. Павлов Д. В. глава: Зимняя дорога // Ленинград в блокаде. — М: Военное издательство Министерства Обороны СССР, 1958.
  60. Ленинград и Большая Земля, 1975, էջ 104—106
  61. Ленинград и Большая Земля, 1975, էջ 126,133
  62. В. М. Козин Проблемы использования ледяного покрова в качестве несущей платформы для обустройства аэродромов и переправ // Резонансный метод разрушения ледяного покрова. — М.: Академия Естествознания, 2007. — 355 с. — 1000 экз. — ISBN 978-5-91327-017-7
  63. Мерецков К. А. На службе народу. — М: Политиздат, 1968. — С. 247.
  64. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 233—235
  65. Ленинград и Большая Земля, 1975, էջ 113
  66. Ленинград и Большая Земля, 1975, էջ 115,116
  67. Ленинград и Большая Земля, 1975, էջ 117—120
  68. Ленинград и Большая Земля, 1975, էջ 136
  69. Павлов Д. В. глава:Зимняя дорога // Ленинград в блокаде. — М: Военное издательство Министерства Обороны СССР, 1958.
  70. Железнодорожники в Великой Отечественной войне 1941—1945 / под ред. Конареева Н. С.. — М: Транспорт, 1987. — С. 119. — 591 с. — 90 000 экз.
  71. 71,0 71,1 Железнодорожные войска России / под ред. Г. И. Когатько. — М: Стэха, 2002. — Т. На фронтах Великой Отечественной войны: 1941–1945. — С. 114. — 336 с. — 5000 экз. — ISBN 5–348–00011–2
  72. Ленинград и Большая Земля, 1975, էջ 141—143
  73. Ленинград и Большая Земля, 1975, էջ 144,145
  74. Железнодорожники в Великой Отечественной войне 1941—1945 / под ред. Конареева Н. С.. — М: Транспорт, 1987. — С. 199, 200. — 591 с. — 90 000 экз.
  75. Ленинград и Большая Земля, 1975, էջ 174
  76. 76,0 76,1 Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 693
  77. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 694, 694
  78. Ленинград и Большая Земля, 1975, էջ 175, 176
  79. Ленинград и Большая Земля, 1975, էջ 163,164
  80. Ленинград и Большая Земля, 1975, էջ 184
  81. Ленинград и Большая Земля, 1975, էջ 187,188
  82. Ленинград и Большая Земля, 1975, էջ 190—193
  83. Светлишин Н. А. Войска ПВО страны в Великой Отечественной войне. — М: Наука, 1979. — 296 с. — 10 800 экз.
  84. Ленинград и Большая Земля, 1975, էջ 198
  85. 85,0 85,1 Ленинград и Большая Земля, 1975, էջ 198,199
  86. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 663, 672
  87. Ленинград и Большая Земля, 1975, էջ 47
  88. Ленинград и Большая Земля, 1975, էջ 133
  89. Ленинград и Большая Земля, 1975, էջ 168,170,178,185
  90. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 664—671
  91. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 123,124
  92. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 124—128
  93. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 137
  94. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 101
  95. Ленинград и Большая Земля, 1975, էջ 227,228
  96. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 134
  97. Ленинград и Большая Земля, 1975, էջ 217
  98. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 135
  99. Ленинград и Большая Земля, 1975, էջ 241,242
  100. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 142,143
  101. Железнодорожные войска России / под ред. Г. И. Когатько. — М: Стэха, 2002. — Т. На фронтах Великой Отечественной войны: 1941–1945. — С. 116. — 336 с. — 5000 экз. — ISBN 5–348–00011–2
  102. Ленинград и Большая Земля, 1975, էջ 231
  103. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 150—152
  104. Ленинград и Большая Земля, 1975, էջ 263,264
  105. Коллектив авторов Краснознамённый Балтийский флот в Великой Отечественной войне советского народа 1941-1945 годов. — М: Наука, 1990. — Т. 1. — С. 465, 466. — 512 с. — 6500 экз. — ISBN 5-02-007238-9
  106. Ленинград и Большая Земля, 1975, էջ 234—327
  107. Ленинград и Большая Земля, 1975, էջ 266—268
  108. Ленинград и Большая Земля, 1975, էջ 271
  109. Ленинград и Большая Земля, 1975, էջ 273—277
  110. Чероков В. С. глава:Продиводесантная операция у острова Сухо // Краснознамённый Балтийский флот в Великой Отечественной войне советского народа 1941-1945 годов. — М: Наука, 1990. — Т. 1. — С. 427—437. — 512 с. — 6500 экз. — ISBN 5-02-007238-9
  111. Ленинград и Большая Земля, 1975, էջ 280—283
  112. Ленинград и Большая Земля, 1975, էջ 285,286
  113. Железнодорожники в Великой Отечественной войне 1941—1945 / под ред. Конареева Н. С.. — М: Транспорт, 1987. — С. 204. — 591 с. — 90 000 экз.
  114. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 152—155
  115. Ленинград и Большая Земля, 1975, էջ 288
  116. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 142,144,149
  117. Ленинград и Большая Земля, 1975, էջ 251,256,262
  118. Ленинград и Большая Земля, 1975, էջ 291,292,312
  119. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 316
  120. Ленинград и Большая Земля, 1975, էջ 293
  121. Ленинград и Большая Земля, 1975, էջ 297
  122. Ленинград и Большая Земля, 1975, էջ 313—316
  123. Блокада Ленинграда в документах архивов, 2005, էջ 329—332
  124. Ленинград и Большая Земля, 1975, էջ 303—305
  125. Ленинград и Большая Земля, 1975, էջ 306—308
  126. Светлишин Н. А. Войска ПВО страны в Великой Отечественной войне. — М.: Наука, 1979. — С. 124. — 296 с. — 10 800 экз.
  127. Ленинград и Большая Земля, 1975, էջ 310,311
  128. Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 240
  129. 129,0 129,1 Советский речной транспорт в ВОВ, 1981, էջ 243—245
  130. Платонов А. В. Энциклопедия советских подводных лодок. 1941-1945. — М: Издательство АСТ, 2004. — С. 295—297. — 592 с. — 3000 экз. — ISBN 5-17-024904-7
  131. ««Дорога жизни». К годовщине блокады Ленинграда». РИА Новости. 8 сентября 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  132. «Объекты культурного наследия народов РФ. Код памятника истории: 4710049000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  133. Энциклопедия «Культура Ленинградской области»(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
  • Ковальчук В. М. Ленинград и Большая Земля. — Ленинград: Наука, 1975.
  • Павлов Д. В. Ленинград в блокаде. — М: Военное издательство Министерства Обороны СССР, 1958.
  • Коллектив авторов Советский речной транспорт в Великой Отечественной войне. — М: Воениздат, 1981. — 328 с.
  • Воздушный мост над Ладогой: Сборник очерков и воспоминаний. — Ленинград: Лениздат, 1984. — 256 с.
  • Блокада Ленинграда в документах рассекреченных архивов. — М: АСТ, 2005. — 766 с. — ISBN 5-I7-023997-I

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ճանապարհ» հոդվածին։