Ռումբոլովյան լեռ
«Ռումբոլովյան լեռ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Румболовская гора»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում։
![]() «Ռումբոլովյան լեռ» հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 60°02′04″ հս․ լ. 30°38′12″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Լենինգրադի մարզ Վսևոլոժսկ |
Կառուցվել է | 1967 |
Շինության ձևը | Հուշահամալիր |
Ներկա վիճակը | Կանգուն |
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության արվեստի հուշարձան է (գրանցման համար` 471410280300726) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Հուշարձանի հիմնաքարը դրվել է 1965 թվականի մայիսի 7-ին[2]։ Բացումը տեղի է ունեցել 1967 թվականին Լենինգրադի Ֆրունզեի շրջանի աշխատավորների կողմից՝ Ռումբոլովյան լեռան ստորոտում, «Կյանքի ճանապարհ» մայրուղու 10-րդ կիլոմետրին, Վսեվոլոժսկ քաղաքում, Կոլտուշսկոյե խճուղու խաչմերուկի մոտ։ Ճարտարապետներն են Պ. Ֆ. Կոզլովը, Վ. Ն. Պոլուխինը[1][3]։
ՆկարագրությունԽմբագրել
Հուշարձանը պատրաստված է մետաղական կաղնու տերևների և դափնու տեսքով, որոնք խորհրդանշում են կյանքն ու փառքը, իսկ նրանց առջևի կաղինը՝ նոր կյանքը[3]։ Նույնպիսի տերևներ են պատկերված նաև Վսեվոլոժսկ քաղաքի դրոշին ու զինանշանին[2]։
Հուշարձանի հարևանությամբ գտնվում է ստելա դեպի շրջափակված Լենինգրադ ընթացող բեռնատար ավտոմեքենաների պատկերներով և հետևյալ բանաստեղծության տեքստով[2][3].
Дорогой жизни шёл к нам хлеб, - Ольга Берггольц
|
Կյանքի ճանապարհով էր մեզ մոտ գալիս հացը, - Օլգա Բերգգոլց (բառացի թարգմանություն)
|
Հուշահամալիրի տարածքով է անցնում է «Կյանքի ճանապարհ» միջազգային ամենամյա ձմեռային մարաթոնի վազքուղին[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Памятник «Румболовская гора» на «Дороге жизни»»
- ↑ 2,0 2,1 2,2 «Румболовская гора»
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Каталог «Объекты культурного наследия народов РФ». Мемориал в память обороны города в 1941—1944 гг. «Зеленый пояс славы Ленинграда» — «Румболовская Гора», код памятника: 4710037000.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-20-ին։ Վերցված է 2018-05-09
ԳրականությունԽմբագրել
- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.