Գետանց (հուշակոթող)
«Գետանց» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Переправа»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Մորոզովի անվան քաղաքատիպ ավանում։
«Գետանց» հուշակոթող | |
---|---|
«Գետանց» հուշակոթողը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1970 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Իմենի Մորոզովա |
Շինության ձև | Հուշակոթող |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Ոչ բարվոք |
Pereprava memorial Վիքիպահեստում |
Հուշակոթողը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471510280300496) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշման[1]։
Նկարագրություն
խմբագրել«Գետանց» հուշակոթողը կառուցվել է 1970 թվականին Մորոզովի անվան քաղաքատիպ ավանում` Նևա գետի աջ ափին` Շերեմետևկա գյուղից 200 մետր դեպի հարավ-արևելք, այն տեղում, որտեղ Լենինգրադի շրջափակումը ճեղքելուց հետո Կարմիր բանակի ինժեներական զորքերի կամրջանավային-կամրջային 3-րդ բրիգադի ուժերով կառուցվել են գետանց և երկաթուղային գիծ Նևա գետի վրայով, որոնք պաշարված Լենինգրադը կապել են երկրի հետ[2]։
Կամրջանավի (պոնտոն) տեսքով կառուցված բետոնե հիմքի վրա 20 մետր բարձրությամբ բետոնե ստելա է[2]։
Հուշակոթողին փակցված են հուշատախտակներ։
Հյուսիսարևմտյան կողմում արված է հետևյալ մակագրությունը[2]. «Կամրջանավաշինարար զինվորներին, որոնք այստեղ Նևայի վրայով կամուրջներ են կառուցել պաշարված Լենինգրադից դեպի «Մեծ երկիր» 1943 թվականին»։
Հարավարևմտյան կողմում արված է հետևյալ մակագրությունը[2]. «Հուշակոթողը նվիրված է Գլխավոր հրամանատարության պահեստազորի կամրջանավային-կամրջային 3-րդ բրիգադի զինվորներին՝ համագնդեցիների մարտական սխրագործությունների պատվին»։
Հեղինակներ
խմբագրելՀուշակոթողի հեղինակն է ճարտարապետ Լ. Մ. Դրեկսլերը, ինժեներն է Ե. Ն. Լուցկոն[2]։
Վիճակ
խմբագրելՀուշարձանի ներկայիս վիճակը բարվոք չէ[2]։