Վոլխով (մինչև 1940 թվականը՝ Վոլխովստրոյ), քաղաք (1933 թվականից) ՌԴ Լենինգրադի մարզում, երկաթուղային հանգույց է, նավահանգիստ Վոլխով գետի ափին։ Կա շինանյութերի, քիմիական և սննդի արդյունաբերություն, ալյումինի գործարան, հէկ։ Ունի ալյումինի և շինարարական տեխնիկումներ։

Բնակավայր
Վոլխով
ռուս.՝ Волховстрой
ռուս.՝ Званка
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1918 թ.
Մակերես108 կմ²
ԲԾՄ33 մետր
Բնակչություն44 868 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ81363
Փոստային դասիչ187401 և 187403
Պաշտոնական կայքvolkhov.info
Վոլխով (քաղաք) (Ռուսաստան)##
Վոլխով (քաղաք) (Ռուսաստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլխով (այլ կիրառումներ)
Նավահանգիստ Վոլխով գետի ափին, քաղաք Վոլխով

Պատմություն խմբագրել

1500 թվականի Ջրային հնգամյակի ձեռագիր գիրքը հիշեցնում է Լադոնի գավառի Միխայլովսկի գյուղական գերեզմանատունը։ 1917 թվականից հետո Միխայլովսկի գյուղական գերեզմանատունը ստացավ «Հոկտեմբերյան գյուղ» անվանումը։ Սկզբում քաղաքը 1918 թվականից մինչև 1926 թվականը եղել է Վոլխովի հիդրոէլեկտրակայանի ավան։ 1915 թվականի մայիսի 16 ին՝ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշմամբ Վոլխովը ստացավ քաղաքային ավանի կարգավիճակ։ Մարդահամարի տվյալներով 1926 թվականին Վոլխով ավանում ապրում էր 3530 մարդ, իսկ Զվանոկում՝ 3460 մարդ[2]։ 1929 թվականին Ռուսաստանի հիդրոէլեկտրակայանի մոտ կառուցվել է ալյումինի գործարան։ 1930 թվականի ապրիլի 20-ի Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ Պրոլետարսկի և Զվանոկ ավանների աշխատավորները միավորվեցին մեկ ընդհանուր ավանի մեջ[3]։ 1937-1938 թվականների Մեծ տերոռի ընթացքում գնդակահարվել է շուրջ 300 մարդ։ 1940 թվականի ապրիլի 11-ին Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով քաղաքը վերանվանվել է Վոլխով։

Աշխարհագրություն խմբագրել

Հրապարակ- 10821 հա Քաղաքը գտնվում է Վոլխով գետի երկու ափերին, Սանկտ Պետերբուրգից 141կմ հեռավորության վրա[4]։

Ներքին բաժանումը և փողոցային ցանցը խմբագրել

Քաղաքը բաղկացած է երկու մասից՝

  • Վոլխով- 1 (գտնվում է գետի ձախ ափին)
  • Վոլխով- 2 (գտնվում է գետի ձախ ափին)

Քաղաքի գլխավոր փողոցներն են՝ Կիրովսկի պողոտա, Գագարին պողոտա, Դերժավինա պողոտա, Վոլխովսկի պողոտա, Ավիացիոն փողոց, Երիտասարդական փողոց, Պրոֆմիություն փողոց։

Ժամային գոտի խմբագրել

 

Վոլխով քաղաքը, ինչպես նաև ամբողջ Լենինգրադի մարզը գտնվում է ժամային գոտում, որը, ըստ միջազգային ստանդարտի նշանակված է որպես Moscow Time Zone:

Բնակչություն խմբագրել

Մինչ Վոլխովի և Զվանոկի միանալը բնակչության թիվը հաշվվում էր առանձին[5]։

  • 1920 թվականին Վոլխովում ապրում էր 279 մարդ, իսկ Զվանոկում՝ 2041 մարդ։
  • 1923 թվականին Վոլխովում ապրում էր 6143 մարդ, իսկ Զվանոկում՝ 2932 մարդ։

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվով քաղաքը գտնվում է 349-րդ տեղում[6]։ 1931-2016 թվականների դինամիկան[7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19]։

Ազգային կազմը
Ազգություն 1939 1959[20] 2002[21]
թիվ % թիվ % թիվ %
Ընդամենը 29413 100 36630 100 46596 100
ռուսներ 27417 93,2 34946 95,4 43671 93,7
ուկրաինացիներ 727 2,5 605 1,7 635 1,4
բելառուսներ 191 0,6 299 0,8 302 0,7
այլ 1078 3,7 780 2,1 1988 4,3

Էկոնոմիկա խմբագրել

Արդյունաբերություն խմբագրել

  • Վոլխովի Լենինի անվան հիդրոէլեկտրակայան
  • Վոլխովի ալյումինի գործարան
  • Բաց բաժնետիրական ընկերություն "ՖոսԱգրո"
  • Բաց բաժնետիրական ընկերություն «Վոլխոխլեբ »
  • Փակ բաժնետիրական ընկերություն «Վոլխովի մսի կոմբինատ»
  • Շամպայնի կոմբինատ
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «Վոլխովնեֆտեխիմ»
  • Կարի ֆաբրիկա
  • Ընկերությունների խումբ «РОК-1»
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «Լակոմ»

Առևտուր խմբագրել

  • Սուպերմարկետներ «Պյատորոչկա», «Մագնիտ», «7յա սեմյա», «Դիկսի»,«Լենտա»
  • Կապերի սրահներ «Սվյազնոյ», «Եվրոսետ», «ՄեգաՖոն», «Էմ Տե Էս», «Բիլայն», «Տելե2»
  • Էլեկտրոնիկայի խանութներ «Էկսպերտ », «Տեխնովիդեո »
  • Դեղատներ «Նեվիս»,"Համալսարանական դեղատուն "
  • Կենցաղային ապրանքների խանութներ «Ծիածանի ժպիտ»
  • Կոշիկի խանութ «Կոշիկի կենտրոն »
  • Առևտրի տուն «ՎԻՄՕՍ» («ВИМОС»)
  • Ինտերնետի խանութ «Յուլմար»

Բանկեր խմբագրել

  • «Ռուսաստանի սբերբանկ»
  • «ВТБ 24»
  • «Օտկրիտիե»

Տրանսպորտ խմբագրել

Վոլխովը իրենից ներկայացնում է խոշոր երկաթուղային հանգույց, այստեղից էլեկտրագնացքը գնում է մինչև Սանկտ Պետերբուրգ, Կիրիշի, Պոդպորոժե և Տախվին քաղաքներ։ Գնացքները գնում են նաև հեռու քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Մուրմանսկ, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ, Իրկուտսկ, Աստանա։ Քաղաքային հասարակական տրանսպորտներն են՝ ավտոբուսներ և երթուղային տաքսիներ։ Քաղաքում կա ավտոտրանսպորտային ձեռնարկություն։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Վոլխովի Լենինի անվան հիդրոէլեկտրակայան
  • Երկաթուղային կայարան
  • «Վոլխովի հերոսական պաշտպաններին» մանումենտ
  • Սերգեյ Կիրովի հուշարձան
  • Ակադեմիկոս Հենրիխ Գրաֆտիոյի հուշարձան
  • Փառքի զբոսայգի

Մշակույթ խմբագրել

  • Պուշկինի անվան մշակութային-տեղեկատվական կենտրոն
  • Մշակութային-սպորտային կենտրոն «Ժելեզնոդորոժնիկ»
  • Վոլխով քաղաքի մշակույթի պալատ
  • Վոլխով քաղաքի պատմության թանգարան

Սպորտ խմբագրել

Վոլխով քաղաքում առկա են 2 քաղաքային մարզադաշտեր, 3 մարզահամալիրներ, 2 լողավազաններ։ Քաղաքում զարգացել են հետևյալ սպորտաձևերը՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հոկեյ, թենիս, մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, աերոբիկա, թեթև ատլետիկա, ծանրամարտ, մարտարվեստ, բռնցքամարտ և այլն։

Զբոսաշրջություն խմբագրել

Քաղաքում գործում են 5 հյուրանոցներ՝

  • «Զվանկա»
  • «Օտդոխնի»
  • «Մետալլուրգ»
  • «Սեդոյ Վոլխով»
  • «Տրակտիր»

Կրթություն խմբագրել

Քաղաքում առկա 10 դպրոց և 12 մանկապարտեզ, կան նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ և բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր։

  • Վոլխովի Ալյումինե գործարան
  • Վոլխովի պոլիտեխնիկական քոլեջ
  • Տրանսպորտային շինարարության քոլեջ
  • Ալեքսանդր Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան

Կան նաև կրթական լրացուցիչ հաստատություններ

  • Յան Սիբելիուսի անվան մանկական երաժշտական դպրոց
  • Արվեստի դպրոց
  • Նկարչական դպրոց
  • Մանկական աշխատանքների տուն

Բժշկություն խմբագրել

Քաղաքում գործում են հետևյալ բժշկական հաստատությունները

  • 2 հիվանդանոց
  • 2 պոլիկլինիկա
  • Ատամնաբուժարան
  • Ծննդատուն
  • «Վոլխով» առողջարան

Կապեր խմբագրել

Ռոստելեկոմը քաղաքում համարվում է ստացիոնար կապ։ ՎոլԽովի կոդը +781363 է, իսկ քաղաքային համարները հնգանիշ են։ Քաղաքում գործում են Ռուսաստանի փոստի 6 մասնաճյուղեր։ Վոլխովի փոստային ինդեքսներն են՝ 187400, 187401, 187402, 187403, 187404, 187406։ Վոլխովի բջջային կապերն են՝

  • ՄեգաՖոն (3G+4G)
  • Էմ Տե Էս (3G+4G)
  • Բիլայն (3G+4G)
  • Տելե2 (3G)
  • Սկայ Լինկ (CDMA)

Զանգվածային լրատվության միջոցներ խմբագրել

Թերթեր խմբագրել

  • Վոլխովսկիե օգնի
  • Պրովինցիյա. Սեվերո զապադ
  • Մեժդու պրոչիմ օբո վսյոմ
  • Գոլոս Լադոգի

Հեռուստատեսություն խմբագրել

Ալիքի անվանումը Ալիքի համարը
«Առաջին ալիք» 5
«Հինգերորդ ալիք» 11
«Ռոսսիա-1» 34

Ռադիո խմբագրել

  • 87,8 FM —Վոլխովի ծրագիրը FM
  • 88,2 FM — Վանյա ռադիո
  • 88,6 FM — Պետրո FM
  • 101,6 FM — Ռեկորդ ռադիո
  • 102,2 FM — Ճանապարհային ռադիո
  • 103,8 FM — Ավտոռադիո
  • 104,6 FM — Պիտեր FM
  • 105,7 FM — Ռուսական ռադիո
  • 107,2 FM — Եվրոպա +

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. ЦСУ СССР, Всесоюзная перепись 1926 года, том I, стр. 106
  3. Административно-территориальное деление Ленинградской области. — Л., 1973, с. 11
  4. Расчёт расстояний АвтоТрансИнфо. Волхов — СПб
  5. «Ленинград и Ленинградская губерния» Краеведческий справочник под ред. Е. Я. Голанта. 1925 г., стр. 45
  6. с учётом городов Крыма
  7. Административно-территориальное деление Ленинградской области. — Л., 1933, стр. 93
  8. Административно-экономический справочник по Ленинградской области. — Л., 1936, стр. 19
  9. Том 1. Численность и размещение населения. 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских населенных пунктов, сельских населенных пунктов – районных центров и сельских населенных пунктов с населением 3 тысячи человек и более // Итоги Всероссийской переписи населения. — 2012.
  10. Всесоюзная перепись населения 1937 года: Общие итоги. Сборник документов и материалов — М., 2007.
  11. РГАЭ, ф. 1562, оп. 336, д. 1248, лл. 83-96.
  12. ЦГА СПб., ф. 95, оп. 6, д. 5, лл. 2—3
  13. ЦГА СПб., ф. 95, оп. 6, д. 10, л. 25.
  14. Перепись населения СССР 1959 года
  15. Перепись населения СССР 1970 года
  16. Перепись населения СССР 1979 года
  17. Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  18. Административно-территориальное деление Ленинградской области. — СПб., 1997, с. 19
  19. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов — райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек
  20. ЦГА СПб., ф. 95, оп. 11, дд. 142—143.
  21. Итоги Всероссийской переписи населения 2002 года. Вып. 7. Национальный состав и владение языками, гражданство населения Ленинградской области: Статистический сборник. — СПб., 2007, с. 48—49.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլխով (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 488