Կյանքի ծաղիկ (հուշահամալիր)

«Կյանքի ծաղիկ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Цветок жизни»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում։ Ստեղծվել է շրջափակված Լենինգրադում զոհված երեխաների հիշատակին։

«Կյանքի ծաղիկ» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1968
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎսևոլոժսկի շրջան
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Flower of Life (Memorial) Վիքիպահեստում

Գտնվում է Կյանքի ճանապարհի 3 կիլոմետրին։ Բացվել է 1968 թվականի հոկտեմբերի 28-ին։

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471420280300646) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրի կազմի մեջ մտնում են «Կյանքի ծաղիկ» հուշարձանը (1968, բարձրությունը` 15 մ, ճարտարապետ` Պ. Ի. Մելնիկով), Բարեկամության ծառուղին (1970, ճարտարապետ` Ա. Դ. Լևենկով) և  «Տանյա Սավիչևայի օրագիր» սգո բլուրը, որը բաղկացած է ութ ստելայից` շրջափակման օրագրի էջերի քանակով (1975, ճարտարապետներ` Ա. Դ. Լևենկով, Գ. Գ. Ֆետիսով, ինժեներ` Մ. Վ. Կոման)։

Ծաղկի թերթիկներին պատկերված է ժպտացող տղայի դեմք և երգահան Արկադի Օստրովսկու ու բանաստեղծ Լև Օշանինի հանրահայտ երգի «Թող լինի միշտ արևը» բառերը։

Հարևանության տեղադրված է սալիկ, որի վրա հետևյալ մակագրությունն է. «Հանուն կյանքի և ընդդեմ պատերազմի։ Երեխաներին` Լենինգրադի 1941-1944 թվականների պատանի հերոսներին»։

Հուշահամալիրի մոտ է գտնվում միջազգային ամենամյա ձմեռային «Կյանքի ճանապարհ» մարաթոնի վերջնագիծը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник ленинградским детям «Цветок жизни» на «Дороге жизни»». Վերցված է 2018 Մայիս 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.

Արտաքին հղումներ խմբագրել