Փառքի կանաչ գոտի
«Փառքի կանաչ գոտի» հիշատակային կառույցների համալիր (ռուս.՝ Комплекс мемориальных сооружений «Зелёный пояс Славы»), հիշատակային կառույցների համալիր Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում՝ 1941-1944 թվականներին Լենինգրադի համար պայքարի սահմանագծում։ Ստեղծվել է 1965-1968 թվականներին՝ հերոսական պաշտպանների հիշատակը հավերժացնելու նպատակով։ Այդ համալիրը ստեղծելու նախաձեռնողը եղել է բանաստեղծ Միխայիլ Դուդինը։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 540-036 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմություն
խմբագրել«Փառքի կանաչ գոտի» համալիրի հատակագծման հիմք է Լենինգրադի պաշտպանության սահմանագիծը, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին կանգնեցվել են թշնամու զորքերը[1]։ Ռազմաճակատի գծի և զորքերի տեղակայման տեղերի ճշգրտման աշխատանքներն իրականացրել է Լենինգրադի ռազմական օկրուգի շտաբը։ Հուշահամալիրը կառուցվել է «ժողովրդական շինարարության մեթոդով», նրա ստեղծմանը մասնակցել են Լենինգրադի բնակիչները և խոշորագույն կազմակերպությունները։ Հաղթանակի 20-րդ տարեդարձի նախօրեին ապագա հուշահամալիրների տեղերում տեղադրվել են հիմնաքարեր, տնկվել են առաջին ծառերը։ Ինչպես հաղորդում են փաստաթղթերն ու հոդվածները, «Փառքի կանաչ գոտու» ընդհանուր մտահղացումն իրականացնելու համար Լենինգրադի քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները որոշել են, որ քաղաքի և մարզի շրջանային խորհուրդների գործկոմները շեֆություն պիտի ստանձնեն նրա առանձին տեղամասերի նկատմամբ։ Աշխատանքներին ներգրավվել են արդյունաբերական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ, զորամասերի անձնակազմեր[2]։
Նկարագրություն
խմբագրել«Փառքի կանաչ գոտու» ընդհանուր երկարությունը ավելի քան 200 կմ է և ներառում է կանաչապատ տարածքներ, որոնց ներսում գտնվում է 26 կոթող։ Լրացուցիչ ինը հուշարձաններ տեղադրված է Օրանիենբամյան հենակետում, ևս յոթը՝ Կյանքի ճանապարհին։
Նախագիծը հասարակական հիմունքներով մշակել է ճարտարապետների կոլեկտիվը (ղեկավար՝ Գ. Ն. Բուլդակով, անդամներ՝ Մ. Ա. Սեմենտովսկայա և Վ. Լ. Գայկովիչ) 1958-1964 թվականներին։
«Փառքի կանաչ գոտին» կազմված է Մեծ և Փոքր շրջափակման օղակներից։ Մեծ օղակն սկսվում է Ուրիցկից, անցնում Պուլկովյան բարձունքներով, Կոլպինոյով, Կիրովսկով, Լադոգա լճի արևմտյան ափով, Վասկելովոյով, Լեմբոլովոյով, Բելոոստրովով և Ֆիննական ծոցի հյուսիսային ափի երկայնքով հասնում Սանկտ Պետերբուրգ։ Փոքր օղակը ներառում է Ֆիննական ծոցի հարավային ափը՝ Պետերֆոգից Լոմոնոսովով, Մեծ Իժորայով մինչև Կեռնովո գյուղ[3], այնուհետև Պորոժկիով դեպի Պետերգոֆ։ Ռազմաճակատի նախկին գծում տեղակայված է ավելի քան 80 հուշարձան, կոթող, ստելա և այլ կառույցներ, որոնք միավորված են հուշահամալիրներում։ «Փառքի կանաչ գոտու» խորհրդանշական կենտրոնն է «Քո սխրանքին, Լենինգրադ» հուշարձանը Հաղթանակի հրապարակում։
«Փառքի կանաչ գոտու» շատ համալիրներ մինչ օրս Հայրենիքի պաշտպանների պատվին անցկացվող հանդիսությունների և սգո արարողությունների ավանդական վայր են։ Դրանց մի մասը, սակայն, գտնվում է անմխիթար վիճակում և վերանորոգման կարիք ունի։
Հուշարձաններ
խմբագրել- «Հարձակում» հուշահամալիր
- «Անանուն բարձունք» հուշարձան
- «Սպիտակ կղզի» հուշահամալիր
- «Քաջերի ափ» հուշակոթող
- «Գոստիլիցկի» հուշակոթող
- «Հեռավոր սահմանագիծ» հուշակոթող
- «Իժորյան բաբան» հուշահամալիր
- «Կատյուշա» հուշահամալիր
- «Կիրովյան պատնեշ» հուշահամալիր
- «Կրոնշտադտսկի» հուշահամալիր
- Լեմբոլովյան ամրություն հուշահամալիր
- Ստելա 1942 թվականի հուլիսին Ն. Գաստելոյի սխրանքը կրկնած օդաչուների զոհվելու վայրում
- «Նևայի սահմանագլուխ» հուշահամալիր
- «Չնվաճվածները» հուշահամալիր
- «Աշխարհազորայիններ» հուշահամալիր
- «Պրիմորսկի» հուշահամալիր
- «Գետանց» հուշակոթող
- «Ճեղքում» հուշահամալիր
- «Պուլկովյան սահմանագլուխ» հուշահամալիր
- «Ճեղքված օղակ» հուշահամալիր
- «Սահմանաքար» հուշահամալիր
- «Ռումբոլովյան լեռ» հուշահամալիր
- «Խաղաղության պարտեզ» հուշարձան
- «Սեստրա» հուշահամալիր
- «Պողպատե ուղի» հուշարձան
- Հաղթական մույթեր
- «Կյանքի ծաղիկ» հուշահամալիր
- «Գրոհ» հուշահամալիր
- «Խարիսխ» հուշահամալիր
- «Հունվարյան որոտ» հուշահամալիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Юлли Улетова. «Зелёный пояс Славы» (ռուսերեն). «Помните нас!». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=403
(օգնություն) - ↑ Раков Ю. Энциклопедические заметки о Петербурге. — СПб., 2003. — С. 246—247
- ↑ Ансамбль «Зеленый пояс Славы Ленинграда»: «Памятник «Берег мужественных» на «Ораниенбаумском пятачке»
Գրականություն
խմբագրել- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
- Дужников Ю. А. Зелёный пояс славы. — Л.: «Лениздат», 1978. — 126 с.
- Зелёный пояс славы. — Л.: «Лениздат», 1972. — 280 с.