Պողպատե ուղի (հուշարձան)

«Պողպատե ուղի» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Стальной путь»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում։

«Պողպատե ուղի» հուշահամալիր
«Պողպատե ուղի» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1970
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԻմենի Մորոզովա
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն
 Steel Way (monument) Վիքիպահեստում

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300706) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Պատմություն խմբագրել

1943 թվականին Լենինգրադի շրջափակման ճեղքումը հնարավորություն տվեց քաղաք հասցնել անհրաժեշտ մթերքները և տարհանել բնակիչներին։ Շինարարները սեղմ ժամկետներում` 12 օրում, կառուցեցին առաջին երկաթուղին։ 36-կիլոմետրանոց ուղին միացնում էր Պոլյանա կայարանը և Մորոզովի անվան ավանը։ Կառուցվել էր նաև 1300 մետր երկարությամբ ցցաշեն կամուրջ[2]։

Կառուցվել է 1973 թվականին Պետրոկրեպոստ երկաթուղային կայարանում` Մորոզովի անվան քաղաքատիպ ավանի մոտ։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Ի. Գ. Յավեյնը և քանդակագործ Գ. Դ. Գլիկմանը[2]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը բաղկացած է 8 մետր բարձրությամբ ստելայից, որի վրա գտնվում են երկաթուղայինների խորաքանդակներ և հիշատակային գրություն, որը պատմում է 1941-1944 թվականներին Լենինգրադի շրջափակման տարիներին նրանց գործած սխրանքի մասին. «Հերոս երկաթուղայիններին` Լենինգրադի պաշտպանության խստաշունչ տարիներին անձնվեր աշխատանքի և Կյանքի ճանապարհին գործած սխրանքի համար»։ Ստելայի կողքին մշտական կայանատեղում տեղադրված է 1933 թվականի թողարկման ЭМ-721-83 շոգեքարշը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник железнодорожникам, обеспечивавшим перевозку грузов для осажденного Ленинграда по «Дороге жизни»».
  2. 2,0 2,1 «Мемориал «Стальной путь»».
  3. «Уцелевшие паровозы на железных дорогах СНГ, Прибалтики и Монголии». Паровоз ИС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.