Կլաուդիո Արաու (ամբողջական անունը՝ Կլաուդիո Արաու Լեոն (փետրվարի 7, 1903(1903-02-07)[1][2][3][…], Chillán, Նյուբլե, Բիոբիո, Չիլի - հունիսի 9, 1991(1991-06-09)[1][2][3][…], Մյուրցուշլագ, Bruck-Mürzzuschlag District, Շտիրիա, Ավստրիա), չիլիացի դաշնակահար։

Կլաուդիո Արաու
իսպ.՝ Claudio Arrau León
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1903(1903-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրChillán, Նյուբլե, Բիոբիո, Չիլի
Մահացել էհունիսի 9, 1991(1991-06-09)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՄյուրցուշլագ, Bruck-Mürzzuschlag District, Շտիրիա, Ավստրիա
ԳերեզմանCementerio de Chillán
ՔաղաքացիությունFlag of Chile.svg Չիլի
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
Մասնագիտությունդաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Hans von Bülow Medal? Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և National Prize of Art of Chile?
Կայքarrauhouse.org
Ստորագրություն
Firma Claudio Arrau.svg
Claudio Arrau Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կլաուդիո Արաուն առաջին անգամ ելույթ է ունեցել Սանտյագոում՝ հինգ տարեկան հասակում, այնուհետև երկու տարի սովորել է Պաուլի մոտ, որից հետո Չիլիի կառավարության աջակցությամբ ուղարկվել է Բեռլին՝ Շտերնի անվան կոնսերվատորիայում սովորելու համար։ Էդվին Ֆիշերը՝ եվրոպական դաշնամուրի պատրիարքը, իր կյանքի մայրամուտին հիշել էր․ «Մի անգամ ինձ մոտ էր եկել մի պարոն, ով ցանկանում էր, որ ես լսեմ իր որդուն։ Ես հարցրեցի տղային, թե ինչ է մտադիր նվագել, իսկ նա պատասխանել էր․ «Իսկ ի՞նչ կուզես, որ նվագեմ, ես կարող եմ Բախ նվագել»։ Մի քանի րոպեի ընթացքում ես խորապես տպավորվել էի յոթ տարեկան տղայի բավականին բացառիկ տաղանդով։ Բայց այդ պահին ես ցանկություն չունեի նրան դասավանդելու և ուղարկեցի իմ ուսուցիչ՝ Մարտին Կրաուզի մոտ։ Ավելի ուշ՝ այս հրաշամանուկը դարձավ աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից մեկը»։ Արրաուն վեց տարի (1912-1918 թվականներ) սովորել է Մարտին Կրաուզի մոտ։ Նրա առաջին մենահամերգը Բեռլինում տեղի է ունեցել 1914 թվականին, որին հաջորդել են հյուրախաղեր Գերմանիայում և Սկանդինավիայում, իսկ 1918 թվականին՝ համերգային շրջագայություն ողջ Եվրոպայում։ Այդ ժամանակ Արրաուն հանդես է եկել Արթուր Նիկիշի, Ուիլեմ Մենգելբերգի, Վիլհելմ Ֆուրտվենգլերիի և այլ նշանավոր դիրիժորների ղեկավարած նվագախմբերի հետ։

1921 թվականին երաժիշտը վերադարձել է Հարավային Ամերիկա։ Չիլիում և Արգենտինայում ևս նրա համերգները մեծ հաջողությամբ են ընթացել։ Մեկ տարի անց տեղի է ունեցել Արաուի լոնդոնյան դեբյուտը, որտեղ նա մեկ համերգով հանդես է եկել ջութակահար՝ Բրոնիսլավ Գուբերմանի և երգչուհի Նելլի Մելբայի հետ, իսկ ևս մեկ տարի հետո նա առաջին անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում (ներառյալ Կարնեգիի սրահում), Բոստոնի և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

1924-1940 թվականներին Արաուն դասավանդել է Շտերնի կոնսերվատորիայում, իսկ 1927 թվականին Ժնևում նվաճել է դաշնամուրի միջազգային մրցույթի Գրան-պրին։ 1935 թվականին Բեռլինում Արաուն հանդես է եկել տասներկու համերգներով, որտեղ կատարել է Բախի կլավի բոլոր ստեղծագործությունները, որն էլ հասարակության մեջ մեծ հետաքրքրություն էր առաջ բերել։ Ապագայում երաժիշտը երբեք այլևս չի նվագել այս կոմպոզիտորի գործերը՝ հանգելով այն մտքին,որ դաշնամուրի վրա հնարավոր չէ հանել իսկական Բախի ձայն։

1940 թվականին Արաուն Բեռլինից վերադարձել էր Սանտյագո, որտեղ հիմնադրել էր երաժշտական դպրոց։ Մեկ տարի անց, ԱՄՆ-ում համերգային շրջագայությունից հետո, որտեղ նրա անունը մեծ հարգանք էր վայելում, երաժիշտը ընտանիքի հետ հաստատվել է Նյու Յորքում։ Հաջորդ տարիներին Արաուն ամբողջ աշխարհում հանդես է եկել բազմաթիվ համերգներով և ձայնագրություններով։ Նրա ամենահայտնի ելույթներից է եղել Բեթհովենի դաշնամուրային բոլոր սոնատների կատարումը Լոնդոնում, Նյու Յոորքում և այլ քաղաքներում (լոնդոնյան ներկայացման ժամանակ նկարահանվել է Արրաուի ելույթի տեսահոլովակը)։ 1968 թվականին և 1974-1975 թվականներին տեղի են ունեցել դաշնակահարի համաշխարհային շրջագայությունները։ 80 տարեկանից սկսած՝ Արաուն կրճատել է իր համերգների քանակը տարեկան (հարյուրից հասցրել է վաթսուն- յոթանասուն), բայց շարունակել է շրջագայությունները Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Բրազիլիայում և Ճապոնիայում։ 1984 թվականին մայիսին Կլաուդիո Արաուն տասնհինգ տարի բացակայելուց հետո վերադարձել է իր հայրենիք Չիլի՝ նպատակ ունենալով «նվագել նոր սերնդի համար», ովքեր դեռ չէին լսել նրա կատարումները։ Նրան հայրենիքում այնպիսի ընդունելության են արժանացրել, որը պատմության մեջ մի քանի հավասար օրինակներ է ունեցել։ Դաշնակահարի անունը ողողվել էր թերթերի էջերում, իսկ Սանտիյագոյում նրա համերգները (6-ը 11 օրում) հեռուստատեսությամբ դիտել և լսել են ազգաբնակչության 80%-ը։ Դրանից հետո՝ մեկ տարի անց, նրան շնորհվել է Չիլիի ազգային արվեստի մրցանակ։

Երաժիշտը մահացել է Ավստրիայում 1991 թվականին, թաղվել է հայրենի քաղաք Չիլիանում [4]

ԳործունեությունԽմբագրել

Արաուն համարվել է Բրամսի, Շումանի, Լիստի, Շոպենի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկը, սակայն նրան մեծ համբավ են բերել Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունների կատարումը։ Արաուն, լինելով XX դարի ամենավիրտուոզ դաշնակահարը, նաև ամենահեղինակավոր կատարողներից մեկն էր։ Երաժշտությունը ավելի արտահայտիչ և համարձակ հնչեցնելու համար, նա հաճախ գիտակցաբար վերցնում էր անհրաժեշտ դանդաղ տեմպը, ինչը բազմիցս քննադատվել է՝ որպես նրա դերասանական գործունեության մեջ շարժման բացակայություն։ Այնուամենայնիվ, նրա հարուստ, լիարժեք կատարումը վկայել է դաշնակահարի զգացմունքների և մտավոր ուժի խորության մասին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Claudio Arrau León (1903 — 1991) — Find A Grave Memorial