Վիլհելմ Ֆուրտվենգլեր
Վիլհելմ Ֆուրտվենգլեր (գերմ.՝ Gustav Heinrich Ernst Martin Wilhelm Furtwängler, հունվարի 25, 1886[1][2][3][…], Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ - նոյեմբերի 30, 1954[1][2][3][…], Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դիրիժոր։ Երաժշտության պատմության մեջ գերմանացի անվանի դիրիժորներից մեկը։
Վիլհելմ Ֆուրտվենգլեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Wilhelm Furtwängler |
Ի ծնե անուն | գերմ.՝ Gustav Heinrich Ernst Martin Wilhelm Furtwängler |
Ծնվել է | հունվարի 25, 1886[1][2][3][…] Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 1954[1][2][3][…] (68 տարեկան) Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Բերգֆրայդհոֆ |
Ժանրեր | սիմֆոնիա |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, դիրիժոր և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | EMI |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Ամուսին | Էլիզաբեթ Ֆուրտվենգլեր |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Wilhelm Furtwängler Վիքիպահեստում |
1922-1945 և 1952-1954 թվականներին Ֆուրտվենգլերը Բեռլինի ֆիլհարմոնիայի դիրիժորն էր, 1922-1926 թվականներին նաև Gewandhaus նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Այլ նվագախմբերից ևս ստացել է հրավերներ և հանդես եկել Վիեննայի Ֆիլհարմոնիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա Գերմանիայի առաջատար դիրիժորն էր, թեև նացիստական կարգերի կողմնակից չէր[4] ։
Ֆուրտվենգլերի գործունեությունը փաստագրված է առևտրային և հեռարձակման մի շարք ձայնագրություններում և նպաստել նրա վարկանիշի բարձրացմանը։ Նա իր ազդեցությունն է թողել այլ դիրիժորների վրա. նրա անունը բազմիցս նշվում է, երբ քննարկվում է վերջիններիս կատարողական ոճը[5]։
Կենսագրություն
խմբագրելԳուստավ Հենրիխ Էռնստ Մարտին Վիլհելմ Ֆուրտվենգլերը ծնվել է Շյոնեբերգում (այժմ՝ Բեռլինի կազմում) ունևոր ընտանիքում։ Հայրը՝ Ադոլֆը, հնէաբան էր, մայրը՝ նկարչուհի։ Մանկության մեծ մասն անց է կացրոլ Մյունխենում, որտեղ հայրը սովորում էր Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանում։ Վաղ հասակից ստացել է երաժշտական կրթություն և սիրել կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենին ու ամբողջ կյանքի ընթացքում պահպանել նրա ստեղծագործությունների հանդեպ սերը։
Թեև Ֆուրտվենգլերը հայտնի դարձավ գլխավորապես որպես դիրիժոր, նա իրեն ավելի շատ համարում էր կոմպոզիտոր։ Նա դարձավ դիրիժոր որպեսզի կատարեր իր ստեղծագործությունները։ 20 տարեկան հասակում նա հեղինակել էր մի քանի ստեղծագործություններ։ Սակայն դրանք հայտնի չդարձան և ազդեցին կոմպոզիտորի ֆինանսական անկայության վրա և նա կենտրոնացավ դիրիժորության վրա։ Առաջին անգամ որպես դիրիժոր հանդես եկավ Kaim նվագախմբում (այժմ՝ Մյունխենի Ֆիլհարմոնիա)՝ Անտոն Բրուքների «Իններորդ սիմֆոնիան» ստեղծագործությամբ։ Այնուհետև նա շարունակում է հանդես գալ Մյունխենում, Ստրասբուրգում, Լյուբեկում, Մանհայմում, Ֆրանկֆուրտում և Վիեննայում։
Ֆուրտվենգլերը 1915-1920 թվականներին հաջորդեց Արթուր Բոդանսկուն՝ որպես Մանհայմի օպերայի և երաժշտական ակադեմիայի դիրիժոր։ Վաղ հասակում մի քանի անգամ մնացել էր Մանհայմում՝ տատի մոտ։ Ընտանիքի միջոցով ծանոթացել էր հրեա Գայսմարների հետ, ովքեր առաջատար իրավաբաններ էին և երաժիշտներ[6]։ Բերթա Գայսմարը գրում է․
Ֆուրտվենգլերը այնքան լավ էր դահուկ քշում, գրեթե պրոֆեսիոնալ ձևով։ Գրեթե ամեն սպորտ ստացվում էր նրա մոտ․ նա սիրում էր թենիս, նավարկել և լողալ․․․ Նա լավ հեծյալ էր․․․[7] |
Բերթա Գայսմարը դարձավ նրա քարտուղարուհին և բիզնես մենեջերը սկզբում Մանհայմում, այնուհետև՝ Բեռլինում մինչև նա ստիպված էր լքել Գերմանիան 1934 թվականին[8]։ 1921 թվականից Ֆուրտվենգլերն արձակուրդներն անց էր կացնում Էնգադինում Բերթայի և նրա մոր հետ։ 1924 թվականին նա տուն գնեց այնտեղ։ Ամուսնանալուց հետո տունը բաց էր ընկերների լայն շրջանակի համար[9]։
1920 թվականին նա նշանակվեց Բեռլինի պետական կապելլայի դիրիժոր՝ հաջորդելով Ռիխարդ Շտրաուսին։ 1922 թվականի հունվարին Արթուր Նիկիշի հանկարծամահ լինելուց հետո Ֆուրտվենգլերին նշանակեցին որպես Լեյպցիգի Գևանդհաուզի նվագախմբի դիրիժոր։ Կարճ ժամանակ անց նա դառնում է Բեռլինի ֆիլհարմոնիայի դիրիժորը՝ կրկին հաջորդելով Նիկիշին[10]։ Ֆուրտվենգլերն առաջին անգամ Լոնդոնում հանդես է գալիս 1924 թվականին և շարունակում է այնտեղ իր գործունեությունը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ նա կատարում է Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» ստեղծագործությունը (1938)[4]։ (Պատերազմից հետո Ֆուրտվենգլերը Լոնդոնում հանդես եկավ 1948-1954 թվականներին)։ 1925 թվականին նրան հրավիրեցին Նյու Յորքի ֆիլհարմոնիայից, որտեղ պարբերաբար հանդես եկավ հետագա 2 տարիներին ևս[4]։
1945 թվականի հունվարին Ֆուրտվենգլերը մեկնեց Շվեյցարիա։ Այս ժամանակահատվածում էր, որ նա ավարտեց իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ No. 2 սիմֆոնիան, որն առաջին անգամ կատարվեց 1948 թվականին Բեռլինի ֆիլհարմոնիայում Ֆուրտվենգլերի գլխավորությամբ և ձայնագրվեց Deutsche Grammophon-ի համար։
Պատերազմի հետո նա վերսկսեց իր կատարումները և ձայնագրությունները և Եվրոպայում մնաց հայտնի դիրիժոր՝ թեև 1930-1940-ական թվականներին նրա գործունեությունը հաճախ քննադատության էր ենթարկվում։
Մահացել է 1954 թվականին Էբերշտայնբուրգում՝ Բադեն-Բադենի մոտ։ Թաղվել է Heidelberg Bergfriedhof-ում։
Գրականություն
խմբագրել- Cairns, David "Wilhelm Furtwängler" in The New Grove Dictionary of Music and Musicians London: Macmillan, 1980.
- Kater, Michael H. The Twisted Muse: Musicians and Their Music in the Third Reich Oxford: Oxford University Press, 1997.
- Spotts, Frederic Hitler and the Power of Aesthetics. London: Hutchinson, 2002. ISBN 0-09-179394-7
- Shirakawa, Sam H. The Devil's Music Master: The controversial life and career of Wilhelm Furtwängler Oxford: Oxford University Press, 1992 ISBN 0-19-506508-5
- Frisch, Walter Brahms: The Four Symphonies New Haven and London: Yale University Press, 2003 ISBN 0-30009965-7
- Geissmar, Berta The Baton and the Jackboot, Hamish Hamilton, 1944.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 David Cairns "Wilhelm Furtwängler" in The New Grove Dictionary of Music and Musicians London: Macmillan, 1980
- ↑ Cowan, Rob. «Furtwängler – Man and Myth». Gramophone. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Geissmar p 12
- ↑ Geissmar p 15
- ↑ Geissmar pp 20-5 and 143-7
- ↑ Geissmar p 23
- ↑ Geissmar pp 20-5 & p 30
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Ֆուրտվենգլեր» հոդվածին։ |