Կիտրոնաթիթեռ կլեոպատրա

միջատների տեսակ

Կիտրոնաթիթեռ կլեոպատրա[1] (լատին․՝ Gonepteryx cleopatra), սպիտակաթիթեռների (Pieridae) ընտանիքի մեջ մտնող Gonepteryx ցեղի ցերեկային թիթեռ։ Տեսակը նկարագրված է շվեդ բնախույզ Կարլ Լիննեյի կողմից 1767 թվականին, իր տեսակային անվանումը ստացել է ի պատիվ եգիպտական թագուհի Կլեոպատրայի։

Կիտրոնաթիթեռ կլեոպատրա
Տեսակտաքսոն
Անվանված էԿլեոպատրա
 Gonepteryx cleopatra Վիքիպահեստում
Էգ, թևերի ստորին կողմ

Նկարագրություն

խմբագրել

Թևերի բացվածքը 50—70 մմ[2]։ Արուի թևերի հիմնական ֆոնը արևային դեղին է։ Արուների առջևի թևերի վերին մասում կան նարնջագույն մեծ հատվածներ։ Առջևի թևերի գագաթը ձգված է սուր ատամնավոր ձևով, հետևի թևերի վրա ջղերը ևս ատամնավոր են՝ Cu1: Թևերի առջևի և արտաքին ծայրերում գտնվում են մուգ կետեր։ Կենտրոնական հատվածի վերին մասում գտնվող պուտերը վառ նարնջագույն են, հետին թևերի վրա դրանք ավելի մեծ չափսերի են։ Սեռային դիմորֆիզմը արտահայտվում է էգերի մոտ հիմնական ֆոնի ավելի բաց գունավորմամբ, որը հանդիսանում է սպիտակաթիթեռ, և նրանց մոտ հետին թևերի վրա նարնջագույն բծավորության բացակայությամբ։

Այս տեսակի արեալը տեղակայված է Պալեարկտիկայի հարավ-արևելքում՝ Հարավային Եվրոպայում, Աֆրիկայի հյուսիսում և Մերձավոր Արևելքում։

Եվրոպայի տարածքում արեալը՝ Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Կորսիկա, Կրետե, Մալթա, Պորտուգալիա, Սարդինիա, Սիցիլիա, Թուրքիա՝ եվրոպական մաս, Ֆրանսիա[3]։

Ժ. Ռոբերը ռուսական Հեռավոր Արևելքի (Վլադիվոստոկ) համար Ա.Զեյցի[4] աշխատանքում մի արուի համար սխալմամբ մատնանշել է այս տեսակը[1]։ Այս նմուշի համար բնութագրվել էր G. cleopatra orientalis Röber in Seitz, 1907 ենթատեսակը (այժմ՝ անընդունելի)։ Ինչպես գտնում են որոշ հեղինակներ, տեղի է ունեցել պիտակների շփոթմունք[5][6]։ Բայց չի բացառվում, որ այս արուն իրոք սերում է Վլադիվոստոկից և հանդիսանում է մեծ կիտրոնաթիթեռ[1]։ Նմանատիպ առջևի թևերի վերին մասում մեծ նարնջագույն հատվածներով ձևերը, որոնք իրոք շատ նման են կլեոպատրա կիտրոնաթիթեռի նկարին, հայտնի են Հարավային Եվրոպայում՝ Գերմանիայում, կիտրոնաթիթեռի մոտ տեսակի՝ ab. progressiva Geest[1]:

Կենսաբանություն

խմբագրել

 

Հանդիպում են հազվադեպ անտառներում, անտառային կածաններում։ Մեկ տարվա ընթացքում զարգանում է մեկ սերնդով։ Հարավային Իսպանիայում տալիս է երկու սերունդ մեկ տարվա ընթացքում։ Թռիչքի ժամանակը՝ մայիսից օգոստոս։ Այնուհետև երկու սեռի թիթեռներն էլ ձմեռում են, և նրանց թռիչքը շարունակվում է գարնանը։

Էգը բեղմնավորումից հետո ձվադրում է թրթուրները կերային բույսերի բողբոջների, երիտասարդ ընձյուղների և ճյուղերի վրա։ Երիտասարդ թրթուրները սկզբնական շրջանում քերում են տերևները, իսկ ավելի ուշ՝ կրծում։ Թրթուրների սննդային բույսը՝ Rhamnus alaternus հարսնյակը բաց կանաչ գույնի է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Кошкин Е.С. Лимонницы (Lepidoptera, Pieridae: Gonepteryx) Дальнего Востока России: таксономия, биология и распространение. Амурский зоологический журнал I (4), 2009. С. 374-385
  2. Tristan Lafranchis, Motyle dzienne, przewodnik terenowy i klucz do rozpoznawania. MULTICO Oficyna Wydawnicza, Warszawa 2007. ISBN 978-83-7073-476-3
  3. O. Karsholt, J. Razowski (eds.), 1996. The Lepidoptera of Europe: a distributional checklist
  4. Seitz A. The Macrolepidoptera of the World. Vol. I: The Macrolepidoptera of the Palaearctic Fauna. T. 1: Diurnals. Stuttgart: Fritz Lehmann Verlag, 1907. 380 pp
  5. Некрутенко Ю.П. Филогения и географическое распространение рода Gonepteryx (Lepidoptera, Pieridae). Опыт историко-зоогеографического исследования. Киев: Наукова думка, 1968. 128 с.
  6. Kudrna O. A revision of the genus Gonepteryx Leach (Lep., Pieridae) // Entomologist’s Gazette, 1975. Vol. 26. P. 3-37

Գրականություն

խմբագրել
  • Bernard d'Abrera, Butterflies of the Holarctic Region, Part I, Hill House, Victoria 1990, S.98
  • Tom Tolman/Richard Lewington, Collins Butterfly Guide, HarperCollins, London, 2008
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռ կլեոպատրա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռ կլեոպատրա» հոդվածին։