Հարսնյակ, լրիվ կերպարանափոխության ենթարկվող միջատների զարգացման փուլ։ Հարսնյակը չի սնվում, անշարժ է, սակայն նրանում տեղի են ունենում ներքին ինտենսիվ փոխակերպումներ, որոնց ընթացքում միջատը թրթուրից վեր է ածվում հասուն անհատի՝ իմագոյի։ Հարսնյակավորումը տեղի է ունենում հողում, անտառի փռոցաշերտում, ծառի կեղևի, բնափայտի տակ, հազվադեպ տերևների, բաց կեղևի վրա։ Ոչ լրիվ կերպարանափոխությամբ զարգացող որոշ միջատների (օրինակ՝ որդան կարմիր) արուները ևս ունեն հարսնյակի փուլ (տես նաև Մետամորֆոզ)։

Հարսնյակ Ստեփանավանի անտառներում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 312