Կիպրական խոհանոց (հուն․՝ Κυπριακή κουζίνα), Կիպրոսի Հանրապետության և դե ֆակտո կերպով ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ազգային խոհանոցը։ Կիպրոական խոհանոցը սերտորեն կապված է հունական և թուրքական խոհանոցների հետ[1]։ Ճաշատեսակների յուրահատուկ համի և բաղադրության ձևավորման համար կիպրական խոհանոցի վրա նաև մեծ ազդեցություն են ունեցել հարևան տարածաշրջանի՝ բյուզանդական, ֆրանսիական, իտալական, կատալոնական, օսմանյան և Մերձավոր Արևելքի երկրների ազգային խոհանոցները։ Կիպրական խոհանոցին բնորոշ նշանավոր ճաշատեսակներից մեկը Հալումի կոչվող կիպրական պանիրն է, որը Կիպրոսում սկսել են պատրաստել միջնադարյան ժամանակաշրջաններից ի վեր։ Կիպրական այս պանիրը կարող է ծառայել որպես թարմ ուտեստ, խորոված և նախուտեստ։ Կիպրական խոհանոցում նաև կարևոր նշանակություն ունի ծովամթերքը։ Կիպրոսի խոհարարները ծովամթերքներից առավել շատ օգտագործում են խորոված կաղամար, ութոտնուկ, կարմրուկ ինչպես նաև մի շարք ծովային բույսեր, որոնք կարող են ծառայել որպես լավ նախուտեստ։ Լինելով հունական խոհանոցի հետևորդը, կիպրական խոհանոցում ևս լայնորեն օգտագործվում են բանջարեղենները, մասնավորապես աղցանների համար լայնորեն կիրառվում է լոլիկ և վարունգ։ Բացի լոլիկից և վարունգից, լայնորեն կիրառվում է նաև մի շարք մրգերի տեսակներ՝ ընկույզ, խնձոր, խաղող, նարինջ, մանդարին, կեռաս, ելակ, թուզ, ձմերուկ, սեխ, ավոկադո, կիտրոն, նուշ, շագանակ և կաղին։ Համեմունքներից կիպրական խոհանոցում օգտագործվում է մաղադանոս, պղպեղի զանազան տեսակներ (մասնավորապես սև պղպեղ), ինչպես նաև սերմեր։ Հաճախակի օգտագործվող բանջարեղեններից են կանաչ պղպեղ, բամիա, կանաչ լոբի, արտիճուկներ, գազար, լոլիկ, վարունգ, հազար, խաղողի տերևներ և այլն։ Կիպրական խոհանոցում օգտագործվում է ալանի սև հաց, որը օգտագործովում է նաև թուրքական խոհանոցում։ Կիպրոսի ազգային խոհանոցը հայտնի է նաև իր բազմապիսի աղանդերներով, որոնցից նշանավորը լոխումն է։ Կիպրոսի ազգային խոհանոցի կարևորագույն բաղադրիչներից է նաև ընկույզը, որը օգտագործվում է ճաշատեսակների մեծ մասի մեջ։ Կիպրոսի ազգային խոհանոցը չի կարելի պատկերացնել առանց համեմունքների և խոտաբույսերի։ Նշանավոր համեմունքներն են պղպեղը, մաղադանոսը, նեխուրը, թարմ համեմը, ուրցը և այլն։ Դաղձը կիպրական խոհանոցի կարևորագույն խոտաբույսն է։ Տեղացիները տաղձը օգտագործում են ճաշատեսակներում, ինչպես նաև մսի հեմեմելու համար։ Կիպրական խոհանոցը զարդարում են բազմաթիվ և բազմագույն աղցանները, որոնց հիմնական բաղադրիչները լոլիկը և վարունգն է, որը բնորոշ է հունական խոհանոցին։ Կարևոր նշանակություն ունի հունական աղցանը։

Սուվլակի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sitas, Amaranth (1995) Kopiaste: the cookbook of traditional Cyprus food. Limassol: K. P. Kyriakou (Books & Stationery) Ltd ISBN 9963-76170-4 (first published by the author in 1968; published by Kyriakou since 1986)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրական խոհանոց» հոդվածին։