Կուտատուկ,Բամիա,(Hibiscus esculentus), փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս։ Հայաստանում հիմնականում մշակվում է Արարատյան դաշտում։
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 30-200 սմ։ Տերևները երկարակոթուն են, խոշոր, թաթաձև-բլթակավոր կամ թաթաձև-բաժանված, թավոտ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը երկարավուն, կարճ մազմզուկներով ծածկված, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը կանաչ են, կլորավուն։ Չհասունացած տուփիկներն օգտագործվում են որպես սնունդ (թարմ, չորացրած, թթու դրած), սերմերը փոխարինում են սուրճին։ Մշակվում է բամիայի տեղ. սորտ-պոպուլացիան։ Ստացվել է Սոնա սորտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 261)։