Լոխում
Լոխում (թուրքերեն՝ rahat-lokum — «հարմար կտորներ»), շաքարավազից (շաքար լոխում) կամ ալյուրից (ռահաթ-լոխում) պատրաստվող քաղցրավենիք, որի մեջ ավելացնում են նաև օսլա, ընկույզ, պիստակ, կոկոս և այլն։ Առավել տարածված է ռահաթ-լոխումը, որը այժմ պարզապես կոչվում է «լոխում»[1]։
Լոխումի բաղադրիչները | |
միջերկրական խոհանոց | |
Տեսակ | Աղանդեր |
Ենթատեսակ | Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | Օսմանյան կայսրություն |
Lokum Վիքիպահեստում |
Անվանման ծագումը
խմբագրելԹուրքերեն բառերի բացատրությունը. ռահա(թ)՝ հաճույք, հարմարավետություն, երջանկություն, և լոխում՝ կտորներ։ Բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum (راحة الحلقوم / rāḥatu ʾl-ḥulqūm) արտահայտությունից, որը կարելի է թարգմանել որպես «քիմքի համար հաճելի»։ Արաբերենում ռահաթ լոխումը սովորաբար անվանում են ռահա(թ) (արաբ․՝ راحة թ-ն խուլ է, այդ իսկ պատճառով գրվում է, բայց չի թարգմանվում)՝ առանց լոխում բառը ավելացնելու։ Լոխումը ավանդական քաղցրավենիք է նաև Բալկանյան թերակղզում։
Պատմություն
խմբագրելՔաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։
Ստամբուլում XVIII դարի վերջում այս քաղցրավենիքը վերը նշված ձևով պատրաստեց թուրք հրուշակագործ Ալի Մուհադդին Հաջի Բեքիրը և առաջարկեց սուլթանին։ Հաջի Բեքիրը լոխումի մի քանի նոր տեսակներ պատրաստեց՝ ավելացնելով բաղադրության մեջ նաև ընկույզ։
1897 թվականին Հաջի Բեքիրի թոռը՝ Մեհմեդ Մուհիդդինը, Բրյուսելի ցուցադրության ժամանակ եվրոպական հասարակությանը ներկայացրեց ռահաթ-լոխումը։ Այդ ժամանակ նա ստացավ ցուցադրության ոսկե մեդալը և ռահաթ-լոխումի՝ Եվրոպա առաքման պայմանագրեր կնքեց։ 2013 թվականի տվյալներով լոխումը արտադրվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ Ասիայի, Եվրոպայի (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և այլն), Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։
Տարատեսակներ
խմբագրելԳոյություն ունեն լոխումի մեծ թվով տարատեսակներ, որոնք կախված են իրենց լցոններից։ Ըստ այդմ՝ բաժանվում են հետևյալ խմբերի.
- Ձևով և չափերով
- Խորանարդե լոխում (խորանարդի տեսքով լոխում),
- Մանկական լոխում (լոխում, որից պատրաստում են փոքրիկ կենդանիներ՝ երեխաների համար),
- Ռուլետային լոխում,
- Կտրատած լոխում,
- Ամբողջական լոխում,
- Արաբական լոխում (չկտրված փոքր մասերի, մեծ լոխում՝ վեցանկյան տեսքով).
- Երկշերտանի լոխում։
- Լցոնման տեսակով
- Մրգային լոխում (լոխում, որի արտադրության ժամանակ աքարավազի փոխարեն կամ նրա հետ միասին ավելացնում են մրգահյութ. այն հաղորդում է յուրահատուկ գույն և համ),
- Ընկուզե լոխում (լոխում, որի արտադրության ժամանակ օգտագործում են ընկույզ, պիստակ կամ գետնանուշ),
- Ծաղկաթերթերով լոխում, ամենից հաճախ՝ վարդերի,
- Սպիտակ լոխում (սրա պատրաստման ժամանակ չեն օգտագործում ոչ մի հավելում. միայն շաքար, օսլա և ջուր),
- Մեղրային լոխում,
- Թզային լոխում,
- «Վիզիր» լոխում։
Պատրաստումը
խմբագրելԱյս քաղցրավենիքը պատրաստվում է օսլայից, օշարակից և շաքարավազից՝ ընկույզի կամ մրգային հյութերի ավելացմամբ։ Լոխումի պատրաստման համար արդեն պատրաստի զանգվածը պահում են երկու օր։ Լոխումը հարկավոր է պահել այնպիսի վայրում, որ նվազագույնի հասցվի օդի հետ շփումը։
Արվեստի մեջ
խմբագրել- Կլայվ Սթեյփլզ Լյուիզի «Առյուծ, կախարդ և զգեստապահարան» չորրորդ գլուխը («Նարնիայի ժամանակագրությունները» գրքերի շարքից) կոչվում է «Ռահաթ-լոխում» (այլ թարգմանություններում՝ «Թուրքական քաղցրություններ»)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Rahat lokum (պատմություն, ծագումը և անվան կրճատումը)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռահաթ-լոխում
- Rahat lokum
- Ռահաթ-լոխումի պատմությունն ու բաղադրատոմսը
- Լոխումի բաղադրատոմսը Արխիվացված 2012-06-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոխում» հոդվածին։ |