Հալում, նյութի անցումը բյուրեղային (պինդ) վիճակից հեղուկ վիճակի, տեղի է ունենում ջերմության քանակի կլանումով (I կարգի ֆազային անցում)։ Հալման բնութագրական մեծություններն են հալման ջերմաստիճանը (Th) և հալման ջերմությունը։ Հալման հակառակ պրոցեսը՝ բյուրեղացումը, ընթանում է նույն (Th) ջերմաստիճանում և ջերմության նույն քանակի անջատումով, որը կլանվում է Հալման պրոցեսում։ Որոշակի (Th)-ի առկայությունը բյուրեղային նյութերի կարևոր հատկանիշն է, որով դրանք տարբերվում են որոշակի հալման ջերմաստիճան չունեցող ամորֆ նյութերից։ Մաքուր մետաղներից Հալման ամենաբարձր ջերմաստիճանն ունի վոլֆրամը (3410 °C), ամենացածրը՝ սնդիկը (-38,9 °C)։ խառնուրդները միշտ իջեցնում են (Th)։ Հալման ամբողջ պրոցեսի ընթացքում նյութի ջերմաստիճանը մնում է հաստատուն և հավասար (Th)-ի (նկ. 1), չնայած նյութին ջերմության քանակ է հաղորդվում։ (Th) կախված է ճնշումից, այդ մեծությունների կապն արտահայտվում է Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարումով։ Նյութերի մեծ մասի ծավալը Հալման ժամանակ աճում է (մի քանի%-ով), որի հետևանքով ճնշման մեծացմանը զուգընթաց (Th) բարձրանում է։ Սակայն որոշ նյութերի (օրինակ, Ge, Si, Bi, InSb, GaSb, թուջ, սառույց ևն) հալման պրոցեսում դիտվում է ծավալի փոքրացում, որը պայմանավորում է (Th)-ի նվազում՝ ճնշման մեծացմանը զուգընթաց (նկ. 2)։ Հալման պրոցեսը բացատրվում է մոլեկուլային-կինետիկ տեսությամբ։ Բյուրեղային ջերմության քանակ հաղորդելը մետաղներին։

Սառույցի հալումը բաժակի մեջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 52