Բացել գլխավոր ցանկը

Յոհան Կեպլեր (գերմ.՝ Johannes Kepler, դեկտեմբերի 27, 1571[1][2], Վայլ դեր Շտադտ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[3] - նոյեմբերի 15, 1630(1630-11-15)[4][1][2][5][6][7][8][9][10], Ռեգենսբուրգ, Բավարիա[11]), գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող երեք օրենք։

Յոհան Կեպլեր
գերմ.՝ Johannes Kepler
Johannes Kepler 1610.jpg
Ծնվել էդեկտեմբերի 27, 1571[1][2]
Վայլ դեր Շտադտ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[3]
Մահացել էնոյեմբերի 15, 1630(1630-11-15)[4][1][2][5][6][7][8][9][10] (58 տարեկանում)
Ռեգենսբուրգ, Բավարիա[11]
ԳերեզմանՌեգենսբուրգ
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Ազգությունգերմանացի
Դավանանքաթեիստ[4] և լյութերականություն
Մասնագիտությունբնագետ, աստղագուշակ, աստվածաբան, մաթեմատիկոս, աստղագետ, երաժշտագետ, ֆիզիկոս, տիեզերաբան, երաժշտություն տեսաբան և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Գրացի համալսարան
Գործունեության ոլորտօպտիկա, աստղագիտություն, մաթեմատիկա և Մեխանիկա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան[4]
Գիտական աստիճանԲակալավր[4] (1588) և արվեստների մագիստրոս[4] (1591)
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1]
Գիտական ղեկավարMichael Maestlin?
Հայտնի աշակերտներPeter Crüger?
ՄայրԿատարինա Կեպլեր
Ստորագրություն
Unterschrift Kepler.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Johannes Kepler Վիքիպահեստում

Բովանդակություն

ԳործունեությունԽմբագրել

Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Նիկոլայ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը։ Այդ նպատակով 1601 թվականին Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 թվականին Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման երեք օրենքները, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ։ 1619 թվականին լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատության մեջ նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ 1627 թվականին ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրան առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով։ Յոհան Կեպլերն աշխատություն ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ։ Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։

Վաղ տարիներԽմբագրել

Յոհան Կեպլերը ծնվել է 1571 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սուրբ Հովհաննես ավետարանչի տոնի օրը, Վայլ դեր Շտադտ քաղաքում (այժմգտնվում է Գերմանիայի Շտուտգարդ վարչական շրջանի կենտրոնից 30 կմ արևմուտք՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում)։ Պապը՝ Սեբալդ Կեպլերը, Վայլ դեր Շտադտի քաղաքապետն էր, բայց Յոհանի ծնվելու ժամանակ նա ուներ երկու եղբայր և մեկ քույր, այսպիսով Կեպլերների ընտանիքի կարողությունը բաժանվեց։ Հայրը՝ Հենիխ Կեպլերը, աշխատում էր որպես վարձկան, և լքել է ընտանիքը, երբ Յոհանը հինգ տարեկան էր։ Ամենայն հավանականությամբ նա մահացել է Նիդերլանդական հեղափոխության ժամանակ։ Մայրը՝ Կատարինա Գուլդենմաննը, պանդոկապանի դուստր էր և զբաղվում էր բուսաբուժությամբ։ Ծնվելով վաղաժամ՝ Յոհանը հիվանդոտ և տկար երեխա էր։ Այնուամենայնիվ, նա հաճախ զարմացնում էր իր պապիկի պանդոկ ժամանած ճանապարհորդներին՝ իր բացառիկ մաթեմատիկական հմտություններով[12]:

Աստղագիտությանը ծանոթացել է վաղ տարիքում։ Վեց տարեկանում նկատել է C/1577 V1 գիսաստղը[13]: Ինը տարեկանում նկատել է մեկ այլ աստղագիտական երևույթ՝ լուսնի 1580 թվականի խավարումը։ Մանկական տարիքում ծաղիկով վարակվելու արդյունքում թուլացել է տեսողությունը, աշխատունակությունից զրկվել են ձեռքերը՝ սահմանափակելով աստղագիտական դիտարկումների կարողությունը[13][14]:

1589 թվականին՝ քերականության դպրոցում, լատիներենի դպրոցում և Մաուլբրոննի սեմինարիայում սովորելուց հետո, Կեպլերը մասնակցում է Թյուբինգենի համալսարանի աստվածաբանական սեմինարներին։ Այնտեղ Վիտուս Մյուլերից սովորում է փիլիսոփայություն[15], Ջեքոբ Հիրդբրենդից՝ աստվածաբանություն, ով նաև ուսուցանել է Մայքլ Մեստլիին[16]: Նա փաստեց, որ հոյակապ մաթեմատիկոս է և, դասընկերների համար հորոսկոպ հաշվարկելով, վաստակեց հմուտ աստղագետի համբավ։ Մայքլ Մեստլիի, ով 1583-1631[16] թվականներին եղել է Թյուբինգենի պրոֆեսոր, ուսուցման ներքո նա ծանոթացավ մոլորակների շարժման և՛ Պտղոմեոսի, և՛ Կոպեռնիկոսի համակարգների հետ։ Այդ ժամանակ նա ընդունում էր Կոպեռնիկոսի տեսությունը։ Ուսանողական բանավեճերից մեկի ժամանակ նա պաշտպանել է արևակենտրոն համակարգի ուսմունքը և՛ տեսական, և՛ աստվածաբանական տեսանկյուններից՝ հաստատելով, որ տիեզերքում շարժիչ ուժի հիմնական աղբյուրը Արեգակն է[17]: Չնայած նախարար դառնալու իր ցանկություններին, ուսումն ավարտելուց հետո ստացավ Գրազի բողոքական դեպրոցում (հետագայում՝ Գրազի համալսարան) մաթեմատիկայի և աստղագիտության ուսուցչի պաշտոնի առաջարկ։ Նա առաջարկն ընդունեց 1594 թվականի ապրիլին՝ 23 տարեկանում[18]:

ԱշխատություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 470

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Bryant W. W. KeplerLondon, New York City: Society for Promoting Christian Knowledge, Macmillan Publishers, 1920. — P. 13.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Berry A. A Short History of AstronomyJohn Murray, 1898.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 Nationalencyklopedin — 1999.
  8. 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  10. 10,0 10,1 10,2 Indiana Philosophy Ontology Project
  11. 11,0 11,1 11,2 Кеплер Иоганн // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  12. Caspar. Kepler, pp.  29–36; Connor. Kepler's Witch, pp.  23–46.
  13. 13,0 13,1 Koestler. The Sleepwalkers, p. 234 (translated from Kepler's family horoscope).
  14. Caspar. Kepler, pp.  36–38; Connor. Kepler's Witch, pp.  25–27.
  15. Connor, James A. Kepler's Witch (2004), p. 58.
  16. 16,0 16,1 Barker, Peter; Goldstein, Bernard R. "Theological Foundations of Kepler's Astronomy", Osiris, 2nd Series, Vol. 16, Science in Theistic Contexts: Cognitive Dimensions (2001), p. 96.
  17. Westman, Robert S. "Kepler's Early Physico-Astrological Problematic," Journal for the History of Astronomy, 32 (2001): 227–36.
  18. Caspar. Kepler, pp.  38–52; Connor. Kepler's Witch, pp.  49–69.

Արտաքին հղումներԽմբագրել