Կենսակայունություն (անգլ.՝ hardiness թարգմանաբար՝ «տոկունություն», «դիմացկունություն», «կոփվածություն»), սթրեսային իրավիճակներին դիմակայելու անձի կարողություն՝ դրա հետ մեկտեղ պահպանելով ներքին հավասարակշռությունն առանց գործունեության հաջողության նվազեցման[1]։ Կենսակայունության հայեցակարգը զարգացում է ստացել Սալվատորե Մադիի, Քոբասիի և Չիկագոյի համալսարանում նրանց ասպիրանտների գրքում[2], ինչպես նաև մի շարք հետազոտական զեկույցներում[3][4][5][6][7][8]։

Պատմություն խմբագրել

1975 թվականին Մադին իր հետազոտական թիմի հետ սկսել է ուսումնասիրել «Illinois Bell» հեռախոսային ընկերության մենեջերներին։ Այդ ընթացքում ընկերությունն արմատապես փոխել էր աշխատանքի սկզբունքը, ինչի պատճառով աշխատակիցներն ուժեղ սթրեսի էին ենթարկվել։ 1981-1982 թվականներին այնտեղ աշխատանքից ազատվել է մոտ 40 հազար աշխատակից։

Հետազոտելով ընկերության տարբեր բժշկական և հոգեբանական պարամետրերով շուրջ 450 մենեջերների ընտրանքը, Մադին հայտնաբերել է, որ կտրուկ փոփոխությունների իրավիճակում փորձարկվողների երկու երրորդի մոտ հաստատվել է Հանս Սելյեի սթրեսի հայեցակարգը. նրանց առողջությունը վատացել է, աշխատանքի հաջողության ցուցանիշները նվազել են, վատացել են հարաբերությունները մտերիմների հետ։ Արձանագրվել են արյան բարձր ճնշման, միգրենի, դեպրեսիայի, ամուսնալուծությունների, ինքնասպանության փորձերի դեպքեր։ Բայց ընտրանքի մյուս մասը լիովին այլ արդյունքներ է ցուցադրել․ երկարատև անորոշ սթրեսային իրավիճակի ազդեցության տակ գտնվող աշխատակիցների մեկ երրորդը, ընդհակառակը, առաջադիմել է։ Նրանք իրենց ավելի առողջ էին զգում, քան երբևէ, բարելավում էին հարաբերությունները մտերիմների հետ, իսկ աշխատանքում առաջ էին քաշում արժեքավոր գաղափարներ, աշխատում էին ավելի լավ և արդյունավետ, իսկ եթե հեռանում էին ընկերությունից, ապա հաջողության էին հասնում այլ վայրերում, իսկ երբեմն անգամ բացում էին սեփական գործը։

Հետաքրքրվելով, թե որն է «տուժածների» և «առաջադիմածների» միջև տարբերությունը, Մադին սկսել է տարբերություններ փնտրել այդ երկու խմբերի միջև։ Պարզվել է, որ «առաջադիմածների» (կենսակայուն) և «տուժածների» (ոչ կենսակայուն) միջև տարբերություններ են եղել երեք դիրքորոշումների՝ սթրեսային իրավիճակների նկատմամբ վերաբերմունքի, շրջակա մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի և հատուկ փոխակերպվող քոփինգի կիրառման առկայության կամ բացակայության մեջ[9]։

Կենսակայունության բաղադրիչներ խմբագրել

Սալվատորե Մադին առանձնացրել է կենսակայունության համեմատաբար ինքնավար երեք բաղադրիչ՝ ներգրավվածություն, վերահսկողություն, ռիսկի ընդունում։ Այս բաղադրիչների և կենսակայունության արտահայտումն ընդհանուր առմամբ խոչընդոտում է սթրեսային իրավիճակներում ներքին լարվածության առաջացմանը[10]։

  • Ներգրավվածություն (անգլ.՝ commitment), անձի ներգրավվածություն իր կյանքի իրադարձությունների և իր գործունեության մեջ՝ դրանցից հաճույք ստանալու համար[11]։
  • Վերահսկողությունը (անգլ.՝ control) սուբյեկտին դրդում է իրավիճակի վրա ազդեցության և ներգործության ուղիների և միջոցների որոնմանը՝ այն պակաս կամ ոչ սթրեսային դարձնելու համար։ Այպիսով անձը խուսափում է անօգնականության վիճակի մեջ ընկնելուց, ինչպես նաև իր գործողությունների, արարքների, ջանքերի և արդյունքների, հարաբերությունների, իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապի առկայության համոզմունքից։
  • Ռիսկի ընդունումը (անգլ.՝ challenge) թույլ է տալիս անձին հասկանալ ռիսկի անխուսափելիությունը և բաց մնալ շրջապատող աշխարհին, տեղի ունեցող իրադարձությունը որպես մարտահրավեր և փորձություն ընդունել, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ՝ որոշակի դասեր քաղելու համար[12]։

Բացի այդ բաղադրիչներից, կենսակայունությունը ներառում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են կոոպերացիան (համագործակցությունը), վստահությունը և ստեղծարարությունը[13]։

Կենսակայունության բաղադրիչները զարգանում են մանկության և մասամբ պատանեկության ընթացքում, թեև դրանք կարող են զարգանալ հետագայում թրենինգների միջոցով։ Նրանց զարգացումը որոշիչ կերպով կախված է երեխայի հետ ծնողների հարաբերություններից։ Մասնավորապես, ներգրավվածության բաղադրիչի զարգացման համար սկզբունքորեն կարևոր է ծնողների կողմից ընդունումը և աջակցությունը, սերը և հավանությունը։ Վերահսկողության բաղադրիչի զարգացման համար կարևոր է երեխայի նախաձեռնողության աջակցությունը, իր հնարավորությունների սահմաններում աճող բարդության խնդիրների լուծման նրա ձգտումը։ Ռիսկի ընդունման զարգացման համար կարևոր է տպավորությունների հարստությունը, փոփոխականությունը և միջավայրի անմիատարրությունը[1]։

Կենսակայունության մեխանիզմներ խմբագրել

Իր հետազոտություններում Սալվատորե Մադին նկարագրում է հինգ հիմնական մեխանիզմները, որոնց շնորհիվ արտահայտվում է կենսակայունության բուֆերային ազդեցությունը հիվանդությունների և սթրեսի զարգացման վրա[14]

  • կյանքի փոփոխությունների գնահատում որպես պակաս սթրեսային
  • տրանսֆորմացիոն տիրապետման մոտիվացիայի ստեղծում
  • իմունային ռեակցիայի ուժեղացում
  • առողջության պրակտիկաների (առողջ ապրելակերպի) նկատմամբ պատասխանատվության ուժեղացում
  • ակտիվ սոցիալական աջակցության որոնում, որը նպաստում է տրանսֆորմացիոն տիրապետմանը։

Կենսակայուն մարդու բնութագիր խմբագրել

Համաձայն Ս․ Ա․ Մոգոմազի՝ կենսակայուն մարդը[15]

  • բարձր է իմաստավորում սեփական կյանքը, բավարարված է անցյալ և ներկա կյանքով, որը նրա կողմից ընկալվում է որպես հետաքրքիր և էմոցիոնալ հագեցած
  • հակված է խեղաթյուրել իրականությունը՝ ստեղծելով աշխարհի իդեալական պատկեր
  • ցույց է տալիս ակտիվության և նպատակասլացության բարձր մակարդակ, որի շնորհիվ հետաքրքրությամբ ներգրավվում է կյանքի իրադարձությունների մեջ, ձգտում է տիրապետել իրավիճակին և կառավարել սեփական առողջությունը
  • բարձր հուզական ինտելեկտ և սեփական և ուրիշի հույզերը համարժեք կառավարելու ունակություն ունի։

Հետազոտողները հաստատել են կենսակայունության կապը մտածողության ճկունության, ստեղծարարության, բարձր սոցիալ-հոգեբանական հարմարեցման և անձի ընդհանուր հոգեբանական բարեկեցության հետ[16]։

Այսպիսով, կենսակայուն մարդը ոչ միայն ի վիճակի է պահպանել «հավատքն իր և իր ուժերի», ցանկացած իրավիճակի դրական արդյունքի հանդեպ, այլ նաև կարողանում է արդյունավետ կերպով վերակառուցել սեփական դիրքորոշումները, հմտությունները և ունակությունները՝ համաձայն ստացված փորձի փոխակերպման հետ։ Կենսակայուն մարդն ի վիճակի է ընտրողաբար մոտենալ քոփինգ ռազմավարությունների ընտրությանն այս կամ այն իրավիճակում։ Նա օգտագործում է խնդրին կողմնորոշվող տիրապետման ոճն այն իրավիճակներում, որոնք պահանջում են և ունեն լուծման հնարավորություն, և էմոցիոներին կողմնորոշվող ոճն այն իրավիճակներում, որոնք չունեն լուծման հնարավորություն՝ երկարատև սթրեսային ազդեցությունների դեպքում[17]։

Կենսակայունության հասկացություն տարբեր մոտեցումներում խմբագրել

  • Էքզիստենցիալիստների տեսություններում կենսակայունությունը կապված է անհատականության, ակտիվության, ստեղծագործական գործունեության վրա սուբյեկտի ուղղվածության, ապագա ինքնազարգացման նախագծման նպատակասլացության, սոցիալական հասարակության մեջ գոյության իմաստի գիտակցման րոնման հետ[18][19]։
  • Իռացիոնալիստ փիլիսոփաները բացատրում են կենսակայունությունը հոգու ուժով ինքնահաստատվելու, կյանքում առաջադիմելու մարդու ձգտման միջոցով[20]։
  • Հերմենևտիկան մեկնաբանում է սուբյեկտի կյանքի իմաստն ինքնագիտակցության, անձնային կարեկցանքի միջոցով և այդ հասկացությունները կապում է կենսակայունության հետ[21]։
  • Պոզիտիվիզմի փիլիսոփայությունը պաշտպանում է երիտասարդ տարիքում կենսակայունության արդիացման անհրաժեշտությունը՝ մտածողության անձնային զարգացվածության պայմանով[22]։
  • Հումանիստական ուղղությունը կարծում է, որ կենսակայունությունը դրսևորվում է մարդու գերազանցության ձգտման, ինքնարդիացման, սոցիալական փոխգործակցության և այլ առումներով[23]։

Ա. Ֆ. Զամալեևը և այլ ռուս փիլիսոփաներ լրացնում են օտարերկրյա հեղինակներին և խոսում են անհատի ճանաչողական ակտիվության անհրաժեշտության մասին, որը հանգեցնում է ինքնազարգացմանը, նպատակին հասնելու մոտիվացվածությանը, ինչպես նաև դիմում են կամքին, գիտակցությանը, անհատականացմանը[24], ինչը բացում է մարդու կենսակայունության ֆենոմենի ուսումնասիրության նոր ուղղություններ[25]։

Կենսակայունության չափման մեթոդներ խմբագրել

Կենսակայունության չափման համար մշակված մի քանի մեթոդներ կան, որոնցից առավել հաճախ օգտագործվում են Personal Views Survey[26][27], Dispositional Resilience Scale[28][29][30] և Hardiness Scale[31]։

Մադիի հայեցակարգով կենսակայունության չափման հետազոտությունները, որոնք միևնույն ժամանակ ծառայում են որպես կենսակայունության չափման մեթոդների վավերության ստուգման միջոցներ, կարելի է բաժանել երեք հիմնական ուղղությունների․

  • հոգեբանական փոփոխականների հետ կենսակայունության կապի հետազոտություններ, որոնք արտահայտում են տարբեր տեսակների խնդիրներ և խախտումներ (կառուցողական վավերություն)
  • անձի այլ դրական հատկանիշների հետ կենսակայունության կապի հետազոտություններ և դրանց տարբերության հիմնավորում (խտրական վավերություն)
  • կլինիկական և վարքագծային փոփոխականների՝ առողջության, կատարման արդյունավետության և այլնի հետ կենսակայունության կապի հետազոտություններ (բնապահպանական վավերություն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Д.А. Леонтьев, Е.И. Рассказова Тест жизнестойкости. — Москва: Смысл, 2006. — 63 с. — ISBN 5-89357-228-9
  2. Maddi, S. R., & Kobasa, S. C. (1984). The hardy executive : Health under stress. Homewood, IL: Dow Jones-Irwin.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Kobasa, S. C. (1982). «Commitment and coping in stress resistance among lawyers». Journal of Personality and Social Psychology. 42 (4): 707–717. doi:10.1037/0022-3514.42.4.707.
  4. Kobasa, S. C., Maddi, S. R., & Courington, S. (1981). «Personality and constitution as mediators in the stress-illness relationship». Journal of Health and Social Behavior. 22 (4): 368–378. doi:10.2307/2136678. JSTOR 2136678. PMID 7320474.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Kobasa, S. C., Maddi, S. R., & Kahn, S. (1982). «Hardiness and health: A prospective study». Journal of Personality and Social Psychology. 42 (1): 168–177. doi:10.1037/0022-3514.42.1.168. PMID 7057354.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Kobasa, S. C., Maddi, S. R., Puccetti, M. C., & Zola, M. A. (1985). «Effectiveness of hardiness, exercise and social support as resources against illness». Journal of Psychosomatic Research. 29 (5): 525–533. doi:10.1016/0022-3999(85)90086-8. PMID 4067890.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Kobasa, S. C., Maddi, S. R., & Zola, M. A. (1983). «Type A and hardiness». Journal of Behavioral Medicine. 6 (1): 41–51. doi:10.1007/BF00845275. PMID 6876154.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Kobasa, S. C., & Puccetti, M. C. (1983). «Personality and social resources in stress resistance». Journal of Personality and Social Psychology. 45 (4): 839–850. doi:10.1037/0022-3514.45.4.839. PMID 6631665.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Maddi S.R Hardiness training at Illinois Bell Telephone // Health promotion evaluation. — 1987.
  10. Maddi S. R. Hardiness: The courage to grow from stresses // The Journal of Positive Psychology. — 2006. — Т. 1. — С. 160—168.
  11. Maddi S. The Hardiness Enhancing Lifestyle Program for Improving Physical, Mental and Social Wellness. // National Wellness Institute. — 1987. — С. 101—115.
  12. Хачатурова М. Р. Жизнестойкость и ее роль в совладающем поведении личности в ситуации межличностного конфликта // Альманах современной науки и образования. — 2010. — ISSN 1993-5552.
  13. Фоминова А. Жизнестойкость личности. — Litres, 2017.
  14. Maddi S. R., Khoshaba D. M. Hardiness and Mental Health // Journal of Personality Assessment. — 1994. — С. 265–274.
  15. Богомаз С.А., Баланев Д.Ю. Жизнестойкость как компонент инновационного потенциала человека // Сибирский психологический журнал. — 2009.
  16. Водяха С. А. Креативность студентов как предиктор психологического благополучия и жизнестойкости // Педагогическое образование в России. — 2015.
  17. Лапкина Е. В. Совладающее поведение, жизнестойкость и жизнеспособность личности: связь понятий, функции // Костромского государственного университета. — 2015.
  18. Франкл В. Человек в поисках смысла. — пер. с англ. и нем. под общ. ред. Л.Я. Гозмана, Д.А. Леонтьева.. — Москва: Прогресс, 1990. — 368 с.
  19. Maddi S.R., Koshaba D.M. Resilience at work: how to succeed no matter what life throws at you.. — NY: AMACOM, 2005. — 213 с.
  20. Шопенгауэр А. Мир как воля и представление. — Наука. — Москва: Т. 2., 1993. — 669 с.
  21. Рикер П. Герменевтика. Этика. Политика: Московские лекции и интервью. — M.: Academia, 1995. — 160 с.
  22. Рассел Б. Словарь разума, материи, морали / общ. ред. А. А. Васильченко. — Киев: PortRoyal, 1996. — 368 с.
  23. Маслоу А. Мотивация и личность. — СПб.: Евразия, 1999. — 478 с.
  24. Смысл жизни в русской философии / отв. ред. А. Ф. Замалеев. — СПб.: Наука, 1995. — 380 с.
  25. Конюхова Т. В., Конюхова Е. Т. Жизнестойкость личности как особый паттерн установок освоения социокультурного пространства // Известия Томского политехнического университета. — 2013.
  26. Maddi S. R. Personal Views Survey II: A measure of dispositional hardiness. — 1997.
  27. Maddi, S. R., Harvey, R. H., Khoshaba, D. M., Lu, J. L., Persico, M., & Brow, M. (2006). «The personality construct of hardiness, III: Relationships with repression, innovativeness, authoritarianism, and performance». Journal of Personality. 74 (2): 575—597. doi:10.1111/j.1467-6494.2006.00385.x. PMID 16529587.
  28. Bartone, P. T. (1991, June) Development and validation of a short hardiness measure. Paper presented at the Annual Convention of the American Psychological Society, Washington, DC
  29. Bartone, P. T. (1995, July) A short hardiness scale. Paper presented at the Annual Convention of the American Psychological Society, New York
  30. Bartone, P. T., Ursano, R. J., Wright, K. M., & Ingraham, L. H. (1989). «The impact of a military air disaster on the health of assistance workers: A prospective study». Journal of Nervous and Mental Disease. 177 (6): 317—328. doi:10.1097/00005053-198906000-00001. PMID 2723619.
  31. Nowack, K. M. (1989). «Coping style, cognitive hardiness, and health status». Journal of Behavioral Medicine. 12 (2): 145—158. doi:10.1007/BF00846548. PMID 2760920.