Հուզական ինտելեկտ (անգլ.՝ emotional intelligence, EI), ունակություն, որի շնորհիվ մարդը կարողանում է ճանաչել այլոց և սեփական հույզերը, մտադրությունները, մոտիվացաները, ցանկությունները և կառավարել դրանք հստակ խնդիրների լուծման նպատակով[1]։ «Հուզական ինտելեկտ» հասակցությունը առաջացավ այն ժամանակ, երբ ինտելեկտի գործակցի միջոցով չկարողացան ցույց տալ տարբեր ոլորտներում մարդու հաջողակ կամ անհաջողակ լինելու փոխկապակցվածությունը։ Որպես բացատրություն առաջ էր քաշվում այն փաստը, որ հաջողակ մարդիկ առավել արդյունավետորեն են փոխազզեցության մեջ մտնում մյուսների հետ, ինչը հիմնվում է հուզական կապերի վրա և սեփական հույզերը արդյունավետորեն կառավարելու ունակության շնորհիվ, իսկ Ինտելեկտ հասակացությունը իր մեջ չէր պարունակում այդ բաղադրիչները, և ինտելեկտը չափող թեստերնը նույնպես ունակ չէին գնահատել այդ ընդունակությունները[2]։ Ըստ Ս. Ջ. Ստեյնի և Գվորդ Բուքի կարծիքների, որոնք ավելի քիչ պրոֆեսիոնալ են, հուզական ինտելեկը՝ ի տարբերություն բոլորի համար ավելի հասկանալի ինտելեկտի, իրավիճակին ճիշտ լուծում ու ազդեցություն ունենելու ընդունակություն է, այսինքն ինտուիտիվ մակարդակի վրա կարողանալ որսալ այն, ինչը ուզում են կարողանալ անել նաև մյուսները, ճանաչել ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների ուժեղ և թույլ կողմերը՝ չերթարկվելով ուժեղ սթրեսոգեն գործոների[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Smith, M.K. (2002) «Howard Gardner and multiple intelligences», The Encyclopedia of Informal Education, downloaded from http://infed.org/mobi/howard-gardner-multiple-intelligences-and-education/ on October 31, 2005.
  2. Emotional Intelligence: Issues in Paradigm Building
  3. Стивен Дж. Стейн, Говард И. Бук Преимущества EQ. Эмоциональный интеллект и ваши успехи. — Баланс Бизнес Букс, 2007 г. — 384 с.