Կարոլին Ունգեր (գերմ.՝ Caroline Unger, հոկտեմբերի 28, 1803(1803-10-28)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] - մարտի 23, 1877(1877-03-23)[1][2][6][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[6]), ավստրիացի օպերային երգչուհի։

Կարոլին Ունգեր
Ծնվել էհոկտեմբերի 28, 1803(1803-10-28)[1][2][3][…]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5]
Երկիր Ավստրիա
Մահացել էմարտի 23, 1877(1877-03-23)[1][2][6][…] (73 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[6]
ԳերեզմանՍան Մինիատո Ալ Մոնտե
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո, սոպրանո[6] և մեցցո-սոպրանո[6]
Գործիքներվոկալ
ԱմուսինFrançois Sabatier?
 Caroline Unger Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարոլին Ունգերը ծնվել է 1803 թվականի հոկտեմբերի 28-ին, Շտուլվեյսենբուրգում։ Երգեցողության դասեր առել է Ա. Լանգի և Մ. Ֆոգլի ղեկավարությամբ, ապա Ջ. Ռոնկոնիի մոտ՝ Միլանում։ Կարոլինի առաջին բեմելը կայացել է 1821 թվականին Վիեննայում, որտեղ նա հանդես է եկել Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայում Դոնաբելլայի դերում։ Ունգերը մտերիմ էր Բեթհովենի հետ, ով նշանակալի դեր ունեցավ երգչուհու արտիստական գործունեության ասպարեզում. Կարոլինը մասնակցեց Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայի և այլ ստեղծագործությունների պրեմիերաներին։ Հայտնի է, որ Իններորդ սիմֆոնիայի պրեմիերան ղեկավարել է լսողությունն ամբողջովին կորցրած Բեթհովենը։ Ավարտին, մինչ դահլիճը թնդում էր ծափահարություններից ու իրեն ուղղված ողջույնի կանչերից, մեծ կոմպոզիտորը հապաղում էր շրջվել դեպի հանդիսատեսը, քանի որ վախենում էր բոլորովին նոր մոտեցմամբ գրված այս ստեղծագործության համար իրեն խիստ քննադատող դեմքեր ու սառն ընդունելություն տեսնել։ Եվ Կարոլին Ունգերը մոտեցել է Բեթհովենին, ու բռնած նրա ուսերից, շրջել դեպի դահլիճը։ 1825-1833 թվականներին Կարոլին Ունգերի արտիստական գործունեությունը ծավալվեց Իտալիայում։ 1825 թվականին երգել է Միլանի «Դել Ֆոնդո» և «Սան Կարլո» թատրոններում, 1827-1830 թվականներին Միլանի Լա Սկալա թատրոնում, ապա Հռոմի, Ֆլորենցիայի, Բոլոնիայի, Վենետիկի և Թուրինի թատրոններում։ 1830-1833 թվականներին հանդես է եկել Փարիզում, որտեղ, սակայն, ունեցավ նվազ հաջողություններ։ Այստեղ նա խաղացել է Ռոմեոյի դերը՝ Ռոսսինիի «Կապուլետներ և Մոնտեքյուներ» օպերայում։ Այնուհետև խաղացել է Վիեննայի (1837-1840 թթ.) և Դրեզդենի (1840-1842 թթ.) օպերային թատրոններում։ Կարոլինը հանդես է եկել նաև որպես համերգային երգչուհի։ Կարոլին Ունգերը բեմը թողել է 1843 թվականին։ Վախճանվել է 1877 թվականի մարտի 23-ին, Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող մի վիլլայում։

Գործունեություն

խմբագրել
 
Կարոլին Ունգերը

Կարոլին Ունգերը համարում է բելկանտո դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Տիրապետում էր հյութեղ և զորեղ ձայնի։ Հանդիսատեսին գրավում էր աչքի ընկնող ջերմ խաղով և պաթոսով լեցուն կատարողականությամբ։ Նրա արտիստական և ձայնային տվյալների առանձնահատկությունները հաշվի առնելով են իրենց մի շարք ստեղծագործություններ գրել կոմպոզիտորներ Վինչենցո Բելլինին («Օտարերկրուհին», 1829 թ.), Գաետանո Դոնիցետին («Փարիզուհին», 1833 թ. և «Բելիսարիուս», 1836 թ.) և Սավերիո Մերկադանտեն («Երկու հանրաճանաչ հակառակորդները», 1838 թ.): Կարոլին Ունգերն այս բոլոր ստեղծագործությունների կատարման ընթացքում հանդես էր գալիս իբրև գլխավոր դերակատար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Unger-Sabathier, Karoline (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 49. — S. 66.
  5. 5,0 5,1 5,2 Marx E. 210 österreichische Komponistinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart (գերմ.): Biographie, Werk und BibliographieSalzburg, Wien, F: Residenz Verlag, 2001. — S. 363—366. — ISBN 978-3-7017-1215-1
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Archivio Storico Ricordi — 1808.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլին Ունգեր» հոդվածին։