Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ
Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ (անգլ.՝ War(s) of the Roses — Վարդերի պատերազմ(ներ)), Անգլիական քաղաքացիական պատերազմների շարք Անգլիայի գահին տիրանալու համար, որոնք տեղի ունեցան Պլանտագենետների հարստության երկու ենթաճյուղերի միջև. Լանկեստերների հարստության, որոնք ասոցացվում էին կարմիր վարդի հետ և Յուրքերի հարստության միջև, որոնց խորհրդանիշն էր սպիտակ վարդը։ Արդյունքում պատերազմները կտրեցին երկու ընտանիքների արական գծերը։ Հակամարտությունը չնայած որոշ դրվագների տեղի ունեցավ 1455 թվականից 1487 թվականը, սակայն կռիվներ տեղի ունեցան և ժամանակաշրջանից առաջ և հետո։ Իշխանության համար պայքարը սկսվեց Հարյուրամյա պատերազմից հետո առաջացած տնտեսական ճգնաժամից հետո, խնդիրներ կային ավատատիրության շրջանում որոնց էր հերթին միանում էր թագավոր Հենրի VI-ը, ով վերականգնեց Ռիչարդ Յորքեցու իրավունքները Անգլիայի գահին։ Պատմաբանների կարծքիով այս գործոնները բավարար չեն նկարագրելու պատերազմների պատճառները[1]:
Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Լանկաստերներ և նրանց աջակիցներ | Յորքեր և նրանց աջակիցներ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Հենրի VI Էդուարդ Վեստմինսերցի Հենրի VII |
Ռիչարդ Էդուարդ IV Ռիչարդ III |
Յորքի կոմսի մահից հետո 1460 թվականին իրավունքները փոխանցվեցին նրա ժառանգորդ Էդուարդին։ Յորքիստների մի շարք հաղթանակներից հետո 1461 թվականի հունվար-փետրվար ամիսներին, Էդուարդը բազմեց գահին 1461 թվականի մարտի 4-ին և վերջին լանկեստերյան դիմադրությունը կոտրվեց Տաունտոնի ճակատամարտում։ Այսպիսով Էդուարդը դարձավ Անգլիայի առաջին յորքիստ թագավորը որպես Էդուարդ IV: Փոքր դիմադրություններ եղան հյուսիսում մինչև 1464 թվականը, սակայն Էդուարդի կառավարման առաջին տարիները հիմնականում խաղաղ էին։
Պատերազմների նոր շրջան սկսվեց 1469 թվականին, երբ Անգլիայի ամենահզոր ազնվական Վարվիքի կոմս Ռիչարդ Նևիլը լքեց Էդուարդին և անցավ լանքեստերների կողմը։ Առավելությունը փոխվեց մի քանի անգամ, քանի որ յորքիստները և լանքեստերները փոխանակվեցին մի քանի հաղթանակներով 1469-1470 թվականներին (անգամ Էդուարդը գերի ընկավ 1469 թվականին)։ Երբ Էդուարդը փախավ Ֆլանդրիա, Հենրի VI-ը նորից դարձավ թագավոր 1470 թվականի հոկտեմբերի 3-ին, սակայն այս անգամ քիչ կառավարեց, քանի որ նրա զորքերը պարտություն կրեցին Տյուքսպերիի ճակատամարտում 1471 թվականի մայիսի 21-ին և Էդուարդը առանց դիմադրության մտավ Լոնդոն և բազմեց գահին և հնարավոր է սպանեց Հենրիին նույն օրը։ Քանի որ Լանքեստերների բոլոր առաջնորդները սպանված կամ ձերբակալված էին, Էդուարդը առանց դիմադրության կառավարեց մինչև իր հանկարծակի մահը 1483 թվականին։ Նրա 12 ամյա որդին կառավարեց 78 օր որպես Էդուարդ V-ը։ Նրան գահընկեց արեց հորեղբայրը` Էդուարդ IV-ի եղբայր Ռիչարդը, ով դարձավ Ռիչարդ III-ը։
Ռիչարդ III-ի գահակալությունը անցավ մշուշոտ պայմաններում, նրա գահ բարձրանալուց շատ չանցած բռնկվեց Բուքինգեմի ապստամբությունը, քանի որ որոշ յորքիստներ անցան լանկեստերների կողմը։ Չնայած ապստամբները չունեին կենտրոնական կոորդինատոր, Հների VI-ի խորթ եղբայր Ռիչմոնդի կոմս Էդմունդի վտարված որդի Հենրի Թյուդորը վերադարձավ երկիր և գլխավորեց բրետոնական և անգլիական միավորված բանակը։ Ռիչարդը խուսափեց ուղղակի հակամարտել Հենրիի հետ մինչև 1485 թվականի օգոստոսի 22-ի Բոսֆորդի դաշտի ճակատամարտը։ Ռիչարդ III-ը սպանվեց և նրա զորքերը պարտություն կրեցին Բոսֆորդի դաշտում, որից հետո Հենրին տիրեց Անգլիայի գահին և ամուսնացավ Էդուարդ IV-ի դուստր Եղիսաբեթ Յորքեցու հետ` այսպիսով միավորելով երկու ընտանիքները։ Թյուդորները իշխեցին Անգլիայի թագավորությունում մինչև 1603 թվականը, երբ մահացավ Եղիսաբեթ I-ը, Հենրի VII-ի և Եղիսաբեթ Յորքեցու ծոռնուհին։
Հենրիի գահին բարձրանալուց շատ չանցած Լինքոլինի կոմսը, ով համակրում էր Յորքիստներին, առաջ քաշեց Լամբեր Սիմնելին որպես Ռիչարդ Յորքեցի, Էդուարդ V-ի կրտսեր եղբայր։ Լինքոլնի զորքերը պարտություն կրեցին և նա սպանվեց Սթոքֆիլդի ճակատամարտում 1487 թվականի հունիսի 16-ին` ավարտին հասցնելով Վարդերի պատերազմները։
Անուն և խորրդանիշներ
խմբագրելՎարդերի պատերազմ անունը վերաբերում է միևնույն արքայական տոհմի երկու հակառակորդ տներին։ Պատերազմի անունը ծագել է տան խորհրդանիշներից՝ Յորքերի սպիտակ վարդը և Լանկաստերների կարմիր վարդը։ Վարդերի պատերազմ անվանումը հայտնի դարձավ 19-րդ դարում Սըր Վալտեր Սքոթի «Anne of Geierstein»-ի հրատարակչությունից հետո[2][3]։ Սքոթը անունը ընտրել է՝ հիմնվելով Ուիլյամ Շեքսպիրի Հենրի VI-ի առաջին մասի (արարված 2, տեսարան 4) վրա, որտեղ այգում մի շարք ազնվականներ և մի իրավաբան քաղում են կարամիր կամ սպիտակ վարդեր Լանկաստերներին կամ Յորքերին իրենց հավատարմությունը ցույց տալու համար։ Գրաքննադատները հաճախ են առաջարկում այն վարկածը, որ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը ուժեղ ալեգորիկ հղում է տալիս Յորքերի կոնֆլիկտին՝ ի դեմս Սպիտակ թագուհու, և Լանկաստերներին՝ ի դեմս Կարմիր թագուհու։
Յորք գործիչները օգտագործել են սպիտակ վարդի խորհրդանիշը դեռ կոնֆլիկտի սկզբից, իսկ Լանկաստերների կարմիր վարդը ի հայտ եկավ Հենրի Թյուդորի Բոսվորի 1485 թվականի ճակատամարտի հաղթանակից հետո, երբ այն միավորվեց Յորքերի սպիտակ վարդի հետ և ստեղծեց Թյուդորների վարդը, որը խորհրդանշում է երկու տների միավորումը[4]։
Թեև հակառակորդ տների անունները գալիս են Յորք և Լանկաստեր քաղաքների անվանումներից, համապատասխան դքսությունները կապ չունեն այս երկու քաղաքների հետ։ Լանկաստերյան դքսության տարածքները հիմնականում գտնվում էին Գլոստերշիրում, Հյուսիսային Ուելսում և Յորքշիրում, մինչ Յորքի դքսության դղյակները և տարածքները տարածվում էին Անգլիայում և Ուելսում[5]։
Իրադարձությունների լուսաբանում
խմբագրել1450-ական թվականներին Անգլիայում լարվածությունը գալիս էր Հենրի VIի հոգեկան վիճակից և նրա անկարողությունից ունենալ ժառանգ իր կնոջից՝ Անժուեցուց։ Ուղիղ ժառանգի բացակայության պայմաններում գահին հավակնում էին երկու հակամարտող ճյուղեր՝ Բիֆորտների հարստությունը Էդմունդ Բիֆորտի գլխավորութմաբ և Յորքերի հարստությունը, headed by Ռիչարդ Յորքացու գլխավորությամբ։ 1453 թվականին խնդիրնեն հասան կիզակետին, չնայած Մարգարետ Անժուեցին հղի էր, Հենրի VI-ը հոգեկան հիվանդության պատճառով այլևս անկարող էր կառավարել։ Կանչվեց ազնվականների մեծ ժողով, որի ժամանակ Ռիչարդն իրեն հռչակեց Լորդ պրոտեկտոր և գլխավոր ռեգենտ, քանի որ Հենրին այլևս անկարող է կառավարել։ Դրանից հետո Մարգարեթը լույս աշխարհ բերեց առողջ տղայի, ում կոչեցին Էդուարդ Վեստմինստերցի։
1455 թվականին Հենրին փորձեց վերականգնել իր դիրքերը՝ բաց պատերազմի գնալով Սուրբ Ալբանսի ճակատամարտում։ Մի շաչք Լանկեստերներ սպանվեցին Յորքիստների կողմից։ Հենրին նորից բանտարկվեց և Ռիչարդ Յորքեցին նորից դարձավ Լորդ պրոտեկտոր։ Չնայած խաղաղությունը ժամանակավորապես վերականգնվեց, Լանկաստրիացիները ոգեշնչվեցին Մարգարեթ Անջուեցուց՝ վիճարկելու Յորքի ազդեցությունը։
Գրականության մեջ
խմբագրելՎարդերի պատերազմների ընթացքում գրված տարեգրությունները (քրոնիքոնները) ներառում են
- Բենեթի տարեգրություն
- Գրեգորիի տարեգրություն (1189–1469)
- Կարճ անգլիական տարեգրություն (մինչև 1465)
- Հարդինգի տարեգրություն՝ առաջին մաս Հենրի VI (1457)
- Հարդինգի տարեգրություն՝ երկրորդ մաս Ռիչարդ Յորքի դուքս և Էդուարդ IV (1460 և 1464)
- Հարդինգի տարեգրություն՝ երկրորդ մաս Յորքշիր՝ վերանայված Լանկաստրները Հենրի VI-ի ժամանակ
- Ջոն Քեփգրեյվ (1464)
- Լինկոլնշիրի ապստամբության տարեգրություն(1470)
- Էդուարդ IV-ի Անգլիա ժամանելու պատմությունը (1471)
- Ժան դը Վավրեն (մինչև 1471)
- Մի անգլիական տարեգրություն (1461)
- Կրճատ լատինական տարեգրություն (1422–71)
- Ֆաբյան (մինչև 1485)
- Ջոն Ռուզ (1480/86)
- Քրոյլենդ տարեգրություն (1449–1486)
Կենտրոնական կերպարներ
խմբագրել- Անգլիայի թագավորներ
- Հենրի VI (Լանկաստեր)
- Էդուարդ IV (Յորք)
- Էդուարդ V (Յորք)
- Ռիչարդ III (Յորք)
- Հենրի VII (Լանկաստերյան արմատներ ունեցող Թյուդոր, ով ամուսնացավ Յորք թագաժառանգի հետ
- Յորք
- Էլիզաբեթ Վուդվիլ` Էդուարդ IV-ի կողակից թագուհին
- Աննա Նևիլ` Ռրչարդ III-ի կողակից թագուհի
- Ժակետա Վուդվիլ, Լեյդի Ռիվերս` Էլիզաբեթ Վուդվիլի մայրը
- Ջորջ Պլանտաջենտ` Կլարենսի առաջին դուքսը, Էդուարդ IV-ի և Ռիչարդ III-ի եղբայրը
- Ռիչարդ Պլանտաջենտ` Յորքի երրորդ դուքսը
- Ռիչարդ Նևիլ` Վորվիքի 16-րդ կոմսը (Արքա ստեղծողը)
- Ռիչարդ Նևիլ` Սալիսբերի 5-րդ կոմսը
- Ջոն Նևիլ` Մոնտագուի 1-ին մարքիզ
- Ուիլիամ Նևիլ` Քենթի 1-ին կոմս
- Լանկաստեր
- Անժուի Մարգարետը` Հենրի VI-ի կողակից թագուհին
- Մարգարետ Բյուֆորտ` Ռիչմոնդի և Դերբիի կոմսուհին, Հենրի VII-ի մայրը
- Հենրի Հոլանդացի` Էքզիթերի 3-րդ դուքսը
- Սըր Հենրի Պերսի` Նորթհամբերլենդի 2-րդ կոմսը
- Հենրի Պերսի` Նորթհամբերլենդի 3-րդ կոմսը
- Ջասփեր Թյուդոր` Բեդֆորդի 1-ին դուքս, Հենրի VI-ի խորթ եղբայրը
Տոհմածառ
խմբագրելԳծապատկերում կարմիր եզրագծերով վանդակներում նշված են Լանկաստերները, կապույտներում՝ Յորքերը։
- ↑ Fourth son. Թոմաս Վուդստոք being the youngest
- ↑ Firstborn son
- ↑ Second son
- ↑ Third son
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Grummitt, 2012, էջեր xviii–xxi
- ↑ Goodwin, 2012, էջ xix
- ↑ During Shakespeare's time people used the term Civil Wars: cf. e.g., the title of Samuel Daniel's work, the First Four Books of the Civil Wars
- ↑ Goodwin, 2012, էջ xxi
- ↑ Rowse, 1966, էջ 109
- ↑ Alchin, Linda. "Lords and Ladies". King Henry II. Lords and Ladies, n.d. Web. 6 February 2014. http://www.lordsandladies.org/king-henry-ii.htm.
- ↑ Barrow, Mandy. "Timeline of the Kings and Queens of England: The Plantagenets". Project Britain: British Life and Culture. Mandy Barrow, n.d. Web. 6 February 2014. http://projectbritain.com/monarchy/angevins.html.
- ↑ Needham, Mark. "Family tree of Henry (II, King of England 1154–1189)". TimeRef.com. TimeRef.com, n.d. Web. 6 February 2014. http://www.timeref.com/tree68.htm.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 333)։ |