Կարլ ֆոն Շեռցեր (գերմ.՝ Karl von Scherzer, մայիսի 1, 1821(1821-05-01)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2] - փետրվարի 19, 1903(1903-02-19)[1], Գորիցիա, Իտալիա[3]), ավստրիացի դիվանագետ, ճանապարհորդ, մարդաբան և գրող։

Կարլ ֆոն Շեռցեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1821(1821-05-01)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 19, 1903(1903-02-19)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԳորիցիա, Իտալիա[3]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, մարդաբան, գրող և աշխարհագրագետ
Զբաղեցրած պաշտոններambassador of Austria to the United Kingdom?
ԱնդամությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
 Karl von Scherzer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարլ Շեռցերը ծնվել է վիեննական հարուստ ընտանիքում, ստացել հիանալի կրթություն։ Սովորել է իրավագիտություն, այնուհետև զբաղվել է տպագրական գործով, բացել է տպագրական արվեստանոց։ Իր առաջին ճանապարհորդությունները դեպի Հարավային Տիրոլ, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Անգլիա կատարել է դեռևս ուսանողական տարիներին (1838-1842)։ 1848 թվականին հիմնադրել է Գուտենբերգի միությունը («Gutenberg-Verein»), որը պաշտպանում էր տպագրական աշխատողների շահերը։ Եղել է Լիբերալ կուսակցության անդամ և 1848 թվականի հեղափոխության մի շարք ղեկավարների ընկեր, որի համար ձերբակալվել է և 1851 թվականին և կանգնել է ռազմական տրիբունալի առջև։

1852-1855 թվականներին Կառլ Շեռցերը գերմանացի ճանապարհորդ Մորից Վագների հետ մեծ ճանապարհորդություն է կատարում Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Հայրենիք վերադառնալուց հետո, 1855 թվականին, հավաքած մեծ գիտական հավաքածուով, Շեռցերը կրկին կանգնում է տրիբունալի առաջ, այս անգամ` «անթույլատրելի բացակայության» մեղադրանքով և դատապարտվում 6 շաբաթվա ազատազրկման (որը սահմանափակվում է 8 օրյա կալանքով)։ 1857-1859 թվականներին Շեռցերն աշխատել է ավստրիական ֆինանսների նախարարությունում։ Էրցհերցոգ Մաքսիմիլիանի խնդրանքով Կ. Շեռցերը մասնակցել է պատմության մեջ առաջին և միակ` ավստրիական նավատորմի շուրջերկրյա ծովային գիտարշավին (Նովարի արշավ)` որպես դրա քարտուղար և ժամանակագիր, ինչպես նաև` առևտրային գործակալ։ Այդ նավարկությունից վերադառնալուց հետո Շեռցերին շնորհվում է ասպետական կոչում, և 1866 թվականին նա դառնում է առևտրի նախարարության պետական խորհրդական։ 1869 թվականին Շեռցերը մասնակցում է ավստրո-հունգարական արշավին դեպի Արևելյան Ասիա (այցելում է Չինաստան, Ճապոնիա և Սիամ)։

1872-1878 թվականներին եղել է Զմյուռնիայում Ավստրո-Հունգարիայի գլխավոր հյուպատոսը (այժմ՝ Իզմիր

1878 թվականին եղել է Ավստրո-Հունգարիայի դեսպան Լոնդոնում, 1878-1884 թվականներին՝ Լայպցիգում, 1884-1896 թվականներին եղել է Ջենովայում գլխավոր հյուպատոս։ 1896-ից անցել է թոշակի։

Մեքսիկայի գիտակ Կ. Շեռցերը նախազգուշացրել է իր հովանավոր էրցհերցոգ Ֆերդինանդ Մաքսիմիլիանին Մեքսիկական արշավի անցկացման մեծ վտանգի մասին։ Ճանապարհորդ Կ. Շեռցերի գրությունները բարձր են գնահատել հեռավոր երկրների այնպիսի հետազոտողներ, ինչպիսիք են Ալեքսանդր ֆոն Հումբոլդտը և Յուստուս ֆոն Լիբիխը։

Աշխատություններ խմբագրել

  • Reisen in Nordamerika, 3 Bände, 1854, (mit M. Wagner);
  • Die Republik Costarica, 1856, (mit M. Wagner)
  • Wanderungen durch mittelamerikanische Freistaaten, 1857
  • Reise der österreichischen Fregatte Novara um die Erde, beschreibender Teil, 3 Bände, Wien 1861-62
  • Reise der österreichischen Fregatte Novara um die Erde, statistisch-kommerzieller Teil, 2 Bände , 1864.
  • Aus dem Natur und Völkerleben im tropischen Amerika, 1864
  • Fachmännische Berichte über die österreichisch-ungarische Expedition nach Siam, China und Japan, 1872.
  • Smyrna, 1873.
  • Weltindustrien, 1880
  • Das wirtschaftliche Leben der Völker, 1886

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Scherzer, Karl Ritter von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 29. — S. 227.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117222364 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • «Шерцер, Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ ֆոն Շեռցեր» հոդվածին։