Կարլսկրունա (շվեդ.՝ Karlskrona)-վարչական կենտրոն շվեդական Բլեկինգե նահանգում[3]։ Հիմնադրվել է Կարլ XIի կողմից որպես շվեդական նավատորմի գլխավոր (իսկ այժմ միակ) հանգրվան, որը գտնվել է 33 կղզիների վրա, Բալթիկ ծովի ափին։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «Կարլի թագ»։ Բնակչությունը 62 804 բնակիչ է 2009 թվականի տվյալներով։

Բնակավայր
Կարլսկրունա
շվեդ.՝ Karlskrona
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՀամայնքԿառլսկրունա
Հիմնադրված է1680[1] թ.
Մակերես2203±0,5 հեկտար
ԲԾՄ16±1 մետր
Բնակչություն36 423 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0455
Փոստային դասիչ371 xx
Պաշտոնական կայքkarlskrona.se
Կարլսկրունա (Շվեդիա)##
Կարլսկրունա (Շվեդիա)

Պատմություն

խմբագրել
 
Կարլսկրունայի հիմնադրումը

Քաղաքը հիմնադրվել է 1680 թվականին Շվեդիայի թագավոր Կարլ XI-ի կողմից[4][5]։ Նախագծվել է XVII դարում ժամանակի լավագույն ճարտարապետների կողմից։ Մինչ օրերս մնում է ուշ Վերածննդի քաղաքաշինության վառ օրինակ և ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությանցանկում։ Տեսարժան վայրերից են երկրի ամենամեծ փայտե եկեղեցին՝ թվագրված 1685 թվականին, և բարոկկո ոճի երկու տաճար` XVIII դարի՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին (Գերմանական եկեղեցի, 1709 թվական) և Ֆրեդերիկի եկեղեցին (1744 թվական)։ Երկու եկեղեցին էլ նախագծել է Տեսսին կրտսերը։

Հյուսիսային պատերազմի տարիներին Կարլսկրունան եղել է Շվեդիայի ամենաշատ բնակեցված քաղաքներից մեկը, իսկ տեղական նավաշինարանը` Սկանդինավիայի ամենամեծ գործատուն։

1790 թվականին քաղաքը գրեթե ամբողջությումբ ոչնչացել է հրդեհից[5]։

Կարլսկրունան այժմ գավառական քաղաք է։ «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթում նկարագրված են կենդանացած հուշարձանները (բրոնզե և փայտե), որոնք տեղադրված են Կարլսկրունայում։

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Karlskronas historie
  2. Statistiska tätorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per tätortStatistics Sweden, 2024.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 152.
  4. ВТ-ВЭС|Карлскрона
  5. 5,0 5,1 «Карлскрона». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսկրունա» հոդվածին։