Կարլոս Արանա Կաստանեդա[5] (իսպ.՝ Carlos César Salvador Arana Castañeda. դեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1][2][3][…], Կախամարկա, Պերու - ապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2][4][…], Լոս Անջելես, ԱՄՆ), պերուացի գրող և անտրոպոլոգ։ 1968 թվականին տպագրվում է նրա առաջին գիրքը ՝ «Դոն Խուանի ուսմունքը» (The Teachings of Don Juan)։ Առաջին դեմքով գրված այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես էր Կաստանեդան աշակերտություն անցնում Յակի ցեղի շաման Խուան Մատուսի մոտ։ Հետագայում Կաստանեդան գրում է ևս 11 գիրք, շարունակելով աշակերտության պատմությունը։ Այս գրքերը վաճառվում են շուրջ 12 միլիոն օրինակով ու թարգմանվում 17 լեզվով։

Կարլոս Կաստանեդա
իսպ.՝ Carlos Castaneda
Ծննդյան անունԿարլոս Ցեզար Սալվադոր Առենա Կաստանեդա
Ծնվել էդեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1][2][3][…]
ԾննդավայրԿախամարկա, Պերու
Վախճանվել էապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2][4][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, ԱՄՆ
Մասնագիտությունարձակագիր, մարդաբան, անտրոպոլոգ, էթնոգրաֆ, միստիկ, բանաստեղծ
Լեզուանգլերեն
Ազգությունպերուացի
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ստեղծագործական շրջան20-րդ դար
Ժանրերվեպ և էսսե
Թեմաներշամանիզմ, նեոշամանիզմ
ԱմուսինFlorinda Donner?
Изображение автографа
Կայքcarlos-castaneda.com
 Carlos Castaneda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շատ դժվար է ինչ-որ բան ասել Կարլոս Կաստանեդայի կենսագրության մասին, և այստեղ ներկայացվող անձնական բնույթի տեղեկությունները վիճարկելի են։ Դրա պատճառներից մեկն այն է, որ նա հետևողականորեն կիրառել է «անձնական պատմության ջնջում» անվանվող պրակտիկան։ Այս պրակտիկայի էությունը որևէ անձի մասին այլոց ունեցած որոշակի և կոնկրետ պատկերացման ջնջումն է։ «Անձնական պատմության ջնջում» պրակտիկան կիրառվում է այն նպատակով, որպեսզի անձը ազատվի այն սահմանափակումներից, որոնք նրան պարտադրվում են այլ մարդկանց մտքերով։

Ծնունդը խմբագրել

Կաստանեդայի ծննդյան թվականը և վայրը միշտ տարակարծությունների առիթ են հանդիսացել։ Ծննդյան թվի վերաբերյալ գոյություն ունի երեք տարբերակ

  1. 1925 թ. «Թայմ» ամսագրի վարկածով[6]։ Կաստանեդան հետագայում բազմիցս իր դժգոհությունն է հայտնել «Թայմ» ամսագրի տվյալ հոդվածում տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ։
  2. 1931 թ. նշվում է որոշ հոդվածներում և մահախոսականներում[7]
  3. 1935 թ. Կաստանեդան նշել է որոշ հարցազրույցների ժամանակ[8]

Կաստանեդայի ծննդավայրի մասին տեղեկություններ նույնպես հակասական են։

Առաջին տարիներ խմբագրել

Հեղինակի տարբերակ խմբագրել

Ըստ Կաստանեդայի նրա սկզբնական ազգանունը ոչ թե Կաստանեդա էր, այլ Արանա։ Կաստանեդա (մոր ազգանունն է) ազգանունը նա վերցրել է 1959 թ.-ին ամերիկյան քաղաքացիությունը ընդունելիս։ Ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, ապահովված ընտանիքում, 1935 թ.-ի դեկտեմբերի 25-ին։ Նրա ծնվելու պահին հայրը 17 տարեկան էր, իսկ մայրը՝ 15։ Նրան դաստիարակել էր իր մորաքույրերից մեկը։ Մորաքույրը մահանում է երբ Կաստանեդան վեց տարեկան էր։ Իսկ Կաստանեդայի մայրը մահանում է երբ Կաստանեդան քսանհինգ տարեկան էր։

Մոտավորապես 10-12 տարեկանում նրան ուղարկում են Բուենոս Այրեսում գտնվող մանկատուն։ 15 տարեկանում նրան ուղարկում են ԱՄՆ։ Սան Ֆրանցիսկո քաղաքում նա ավարտում է դպրոցը (Hollywood High School), որից հետո գնում է Միլան։ Միլանում սովորում է գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Գեղարվեստի մեջ հաջողություններ չի ունենում և շուտով վերադառնում է Կալիֆորնիա։

1955-1959 թթ. նա այցելում է գրականությանը, ժուռնալիստիկային և հոգեբանությանը վերաբերվող տարրաբնույթ դասընթացներ։ Նույն այդ ժամանակահատվածում նա աշխատում է մի հոգեվերլուծաբանի մոտ որպես օգնական։ Նրա պարտականությունների մեջ է մտնում հոգեվերլուծական սեանսների ընթացքում հարյուրավոր ձայնագրությունների դասակարգումը։


Աշակերտությունը Խուան Մատուսի մոտ խմբագրել

Քանի որ Կաստանեդայի տեսությունների և ուսմունքի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը իր իսկ գրած գրքերն են, ապա գրականագետները Դոն Խուանի մասին տեղեկություններ քաղում են առաջին հերթին հենց Կաստանեդայի գրքերից։ Դոն Խուան Մատուսի իրական մարդ կամ հնարովի կերպար լինելու մասին շատ տեսակետներ են առաջադրվել, սակայն այդպես էլ բոլորի համար ընդունելի տարբերակ դեռևս չկա։ Ըստ Կաստանեդայի նա Դուն Խուանի մոտ աշակերտությունը սկսել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից մեկնել է Մեքսիկա՝ անտրոպոլոգիական հետազոտություններ անելու նպատակով[9]։ Հետազոտությունների հիմնական նպատակը հնդկացիական շամանների կողմից պսիխոդելիկ և հալյուցինոգեն բույսերի օգտագործման պրակտիկան ուսումնասիրելն էր։ Այդ բույսերի ցուցակում կարևորագույներնն են պեյոտ կակտուսը, արջընկույզը և սնկերի որոշ տեսակներ[9]։ Նրան ծանոթացնում են Խուան Մատուսի հետ, ասելով, որ նա բույսերի լավագույն «մասնագետն է»։ Հետագայում Կաստանեդան անցնում է աշակերտության շաման Խուան Մատուսի մոտ, նրա 12 հատորներից կազմված վեպը այդ աշակերտության նկարագրությունն է, իսկ վերջին մի քանի գրքերը իրենցից ներկայացնում են կատարվածը հասկանալու և վերիմաստավորելու փորձ[10]։

Ստեղծագործությունները խմբագրել

  1. 1968 - Դոն Խուանի ուսմունքը։ Յակի ցեղի հնդկացիների գիտության ճանապարհը (անգլ. The Teachings of Don Juan, A Yaqui Way of Knowledge)
  2. 1971 - Ուրիշ իրականություն (անգլ. A Separate Reality)
  3. 1972 - Ճանապարհորդություն դեպի Իքստլան (անգլ. Journey to Ixtlan)
  4. 1974 - Հեքիաթներ ուժի մասին (անգլ. Tales of Power)
  5. 1977 - Ուժի երկրորդ օղակը (անգլ. The Second Ring of Power)
  6. 1981 - Արծվի պարգևը (անգլ. The Eagle’s Gift)
  7. 1984 - Հրդեհ ներսից (անգլ. The Fire From Within)
  8. 1987 - Լռության ուժը (անգլ. The Power of Silence)
  9. 1993 - Երազատեսության արվեստը (անգլ. The Art of Dreaming)
  10. 1997 - Անսահմանության ակտիվ կողմը (անգլ. The Active Side of Infinity)
  11. 1998 - Ժամանակի անիվը (անգլ. The Wheel of Time)
  12. 1998 - Մոգական շարժումներ։ Հին Մեքսիկայի շամանների կիրառական իմաստությունը (անգլ. Magical Passes of the Sorcerers of Ancient Mexico)

Հիմնական գաղափարների ցանկ խմբագրել

  • Նագվալ - շամանական խմբի առաջնորդ, ուսուցիչ
  • Բրուխո - շաման
  • Մասկալիտո - պեյոտից պատրաստված թմրանյութի անվանում, նաև ոգու անվանում
  • Սատանի խոտ - արջընկույզ
  • Միտոդ - շամանական խոկում
  • Գիտակցում - մոգական տերմինաբանության կարևոր տարր,
  • Արծիվ - «էներգետիկ գերագույն էություն», որը մարդկանց մահվանից հետո խլում է ամբողջ գիտակցումը
  • Երազատեսներ - շամանների խմբի մեջ մի մասնագիտացված խումբ
  • Ստալկերներ - շամանների խմբի մեջ մյուս մասնագիտացված խումբը
  • Լուսաթելերից կառուցված ձու - ըստ շամանների մարդու իրական նկարագրությունը
  • Երկրորդ ուշադրություն - գիտակցության փոփոխված մի վիճակ, որում հնարավոր է տեսնել «Լույսի ձուն»
  • Հավաքման կետ - լուսաձվի վրա մի կետ, որտեղ հավաքվում են «լուսաթելերը ձվի վրա», և որի ֆիքսված լինելը հնարավորություն չի տալիս մարդուն տեսնել «այլ աշխարհներ»
  • Նպատակ - Կաստանեդայի խմբի շամանների նպատակն է, հասնել այնպիսի աստիճանի որ մահվան պահին «Արծվի» մոտով աննկատ անցնեն, ու պահպանեն գիտակցումը։
  • Անձնական պատմություն - այն ամենը ինչ գիտեն մարդու մասին այլ մարդիկ, ինչը խանգարում է նրա էության փոփոխությանը
  • Խղճահարություն սեփական անձի հանդեպ - ևս մի խանգարող հոգեբանական մեխանիզմ
  • Թենսեգիրտի - հոգեֆիզիկական վարժություններ

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Wepman D. Castaneda, Carlos (15 December 1925?–27 April 1998), anthropologist and writer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1401118
  5. Corey Donovan. "Prelude to don Juan: Castaneda's Early Years". Retrieved 2010-05-04.
  6. Burton, Sandra; և այլք: (1973 թ․ մարտի 5). «Don Juan and the Sorcerer's Apprentice». Time. 101 (10). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  7. Մահախոսականներ (ռուսերեն)
  8. Форт К. «Беседы с Карлосом Кастанедой» // Карлос Кастанеда. Лекции и интервью. — М.: София, 2006. С. 296.
  9. 9,0 9,1 Carlos Castaneda «The Teachings of Don Juan: A Yaqui Way of Knowledge»
  10. Carlos Castaneda The Wheel of Time

Արտաքին հղումներ խմբագրել