Կարինե Սարգսյան (էքսպերտ)

հետազոտող, «Cedars-Sinai» բժշկական համալսարանի «OncoBiobank»-ի գիտական տնօրեն, Ավստրիայի «Graz» բժշկական համալսարանի բիոբանկի հիմնադիր-տնօրենը և պրոֆե

Կարինե Վոլոդյայի Սարգսյան, հայ-ավստրիացի բժիշկ, գենետիկ, գիտության կառավարման փորձագետ[1], ԵՊԲՀ պատվավոր դոկտոր[2], ESBB նախկին նախագահ, ARICE փորձագետ[3], Սեդերս Սինայ (Cedars-Sinai ) բժշկական կենտրոնի (Լոս Անջելես) Քաղցկեղի օնկոբանկի գիտական տնօրեն[4][5]։

Կարինե Սարգսյան
Ծնվել էմայիսի 13, 1976(1976-05-13) (47 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ավստրիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, պրոֆեսոր և փորձագետ
Հաստատություն(ներ)Գրացի բժշկական համալսարան, Գրացի բժշկական համալսարան և Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն

Հիմնադրել է աշխարհի խոշորագույն և Եվրոպայում ամենամեծ (25 միլիոն բիոնմուշ) կլինիկական բիոբանկերից[Ն 1] մեկը` Ավստրիայի Գրացի Բժշկական համալսարանի Միջազգային Բիոբանկը, որի գործադիր տնօրեն և կրթության կառավարման տնօրեն է (2007-2019)[6][7]. Գրացի Բժշկական համալսարանի «Բիոբանկինգում և բժշկության մեջ մարդակենտրոն արհեստական ինտելեկտ և մեքենայական ուսուցում» մագիստրոսական ծրագրի գիտական տնօրեն և դասախոս, գիտահետազոտական, կրթական ծրագրերի, կենսանմուշների ուսումնասիրման ծրագրերի գլխավոր պատասխանատու[8]։

Նաև ապագայի վրա արհեստական բանականության ազդեցության կանխատեսման առաջամարտիկ է, որին անդրադառնում է ամենատարբեր հարթակներում։ Դրան է նվիրված 2023 թվականին լույս տեսած գիրքը` «Ապագա բանականություն. Աշխարհը 2050 թվականին»[9]։

Նրա նախաձեռնությամբ 2016 թվականին ներդրվել է Բոլոնիայի չափանիշներին համապատասխան առաջին Բիոբանկինգի մագիստրոսական ծրագիրը Գրացի բժշկական համալսարանում[10]։

2017 թվականի նոյեմբերից նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է[11]։

Դասախոսում է 19 երկրներում։ Փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Վիետնամի օնկոլոգիական կենտրոնին, Քաթարի Բիոբանկին, Գերմանիայի, Կիպրոսի ու աշխարհի մի շարք երկրների գիտական կենտրոններին։

Կենսագրություն խմբագրել

Կարինե Սարգսյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 13-ին, Վանաձորում, հայ մանկավարժների ընտանիքում։ 1992 թվականին ավարտել է Վանաձերի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով և ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան։ 1998 թվականին մանկաբույժ կոչում ստանալով` 1999-2000 թվականներին հատուկ մանկաբուժական ուսուցում է անցել Երևանի Հանրապետական Մանկական հիվանդանոցում (այժմ՝ Արաբկիր կլինիկա)։

Երկրորդ բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Պրակտիկ հոգեբանության ամբիոնում։

Մանկաբույժ աշխատելու տարիներին սկսել է կատարել լայնամասշտաբ հետազոտական աշխատանք։ 2004թ․ շահել է միջազգային գիտական դրամաշնորհ և հրավիրվել Ավստրիայի Գրացի բժշկական համալսարան։ 2005 թվականի հունվարին Կարինե Սարգսյանը տեղափոխվել է Ավստրիա։ Այնտեղ նա աշխատել է համալսարանական մանկական կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի բաժնում և գիտական լաբորատորիայում։ Զբաղվել է Շտիրիայում անչափահասների գիրության ուսումնասիրությամբ։

2007 թվականից ստանձնել է Գրացի Բիոբանկի հիմնադիր տնօրենի պաշտոնը, որը կարճ ժամանակում դարձել է աշխարհի լավագույն և ամենաճանաչված բիոբանկերից մեկը։

Գիտության կառավարում խմբագրել

2007- 2019 թթ․ եղել է Գրացի Բժշկական համալսարանի Biobank Graz և բիոտվյալների բազայի գործադիր տնօրենը։ Իսկ 2019-ից ցայսօր Գրացի բժշկական համալսարանի միջազգային բիոբանկավորման և կրթական ծրագրերի գործադիր տնօրենն է։ 2009-2011 թթ․ ստանձնել է Competence Centre K BioPersMed Անհատականացված բժշկության բիոմարկերների իրավասությունների K կենտրոնի գիտական տնօրենի պաշտոնը։ Competence Centre K BioPersMed[12], որը համարվում է Ավստրիական հետազոտությունների խթանման գործակալության (FFG) ամենամրցունակ «մեկնարկային դրամաշնորհային ծրագրերից» մեկը[13][14]։ 2016 թվականից Գրացի Բիոբանկինգի մագիստրոսական ծրագրի գիտական փոխտնօրեն և դասախոս (պրոֆ.) է[15][16]։

2016 թվականին «Կյանքի մասին գիտությունների միջազգային մրցանակաբաշպությանը» ճանաչել է Գրացի բիոբանկը «Առողջապահության հետազոտությունների եվրոպական լավագույն կազմակերպություն»[17] տարեկան մոտ 300 գիտական նախագծերով։

2017 թվականի նոյեմբերից Կարինե Սարգսյանը դարձել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր[11][16]։

2023 թվականի հունվարին նշանակվել է Սեդարս Սինայ բժշկական կենտրոնի (Լոս Անջելես) օնկոբիբանկի գիտական տնօրեն[4]։

Կարինե Սարգսյանը վերահսկել է ԵՄ «Horizon 2020»-ի[18] մի քանի տասնյակ լայնածավալ դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև քաղցկեղի հետազոտության կազմակերպման և կառավարման ծրագրեր՝ համագործակցելով ավելի քան 33 տարբեր ոլորտների գործընկերների հետ։ Օրինակ`

  • Կիպրոսի Բիոբանկ (CY-Biobank)
  • Հայաստանի Բիոբանկ (ARICE):

Նախաձեռնել է Բոլոնիայի կոնվենցիայով հաստատված առաջին մագիստրոսական ծրագիրը բիոբանկում և դասախոսել է նմանատիպ ծրագրերում ողջ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

Մասնակցել է <<Որակի ապահովումը և ներդաշնակեցումը համաշխարհային Բիոբանկում>> ծրագրին որպես էքսպերտ և համահեղինակել է Բիոբանկերի ISO ստանդարտների նորմերը (ISO 20387)[19] : Նախաձեռնել է տվյալների ներդաշնակեցում ազգերի միջև` ներդնելով արհեստական ինտելեկտի և մեքենայական լեզվի (AI և ML) նոր մեթոդներ, որոնք օգտագործվում են բիոբանկային տվյալների մեջ և դարձել է «Մարդակենտրոն արհեստական ինտելեկտ և մեքենայական ուսուցում բժշկության մեջ» համալսարանական դասընթացի համահեղինակ[5]։

Նա ունի բազմաթիվ ինստիտուցիոնալ պարտականություններ, ինչպիսիք են Ասիայի կոհորտային կոնսորցիում - Լյարդի քաղցկեղի միջազգային համաճարակաբանական կոնսորցիումի (ACC - ILCEC)[20] խորհրդատու, Վիետնամում Ուռուցքաբանության հետազոտության, Կատարի Բիոբանկում կրթական գործունեության պատասխանատու խորհրդատու, Գերմանիայի տիեզերական գործակալության, BBMRI Լեհաստանի SEAB անդամ և շատ ավելին։

Նա Կենսաբանական և բնապահպանական պահեստների միջազգային միությունը (ISBER) ստանդարտների համահեղինակ է, Կենսապահպանման և կենսաբանկի Եվրոպաի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի միության (ESBB)[8] կրթության աշխատանքային խմբի ղեկավարն է 2010 թվականից։ 2022 - 2023 թթ․ եղել է ESBB-ի նախագահ[21]։

Բացի այդ, նա մենթոր է Ամերիկյան Ավստրիական Հիմնադրամի այցելու բժիշկների համար (Գրացի գործնական փորձառության ծրագրի շրջանակներում[22]):

Այլ հարթակներ խմբագրել

Կարինե Սարգսյանն ապագայի հետազոտությանը անդրառառնում է իր դասախոսություններում, նաև TEDx հրապարակային ելույթներում, ինչպես նաև Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումներում[3][23]։ Ապագայագիտությանն է նվիրված նրա համահեղինակած գիրքը՝«Ապագա բանականություն. Աշխարհը 2050 թվականին...»[24]:

Կարինե Սարգսյանը որպես TEDx-ի կազմակերպիչ է[15] և խոսնակ[6][8]։ Կարինե Սարգսյանը բարձրաձայնում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հրաժարվում ենք սիրած բաներից և ինչ ազդեցություն է թողնում պատերազմը մեր մոլորակի և կլիմայի վրա[25][26]։

Նա դասախոսում է աշխարհի 19 երկրների կրթական հաստատություններում, որոնցից են`

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Կարինե Սարգսյանն արժանացել է մի շարք մցանակների, այդ թվում.

  • 2009 թվականին - «Academic Management Award for Biobank Graz» [ «Գրացի Բիոբանկի համալսարանական կառավարման» ] մրցանակ
  • 2014 թվականին - «ESBBs RBYC: Biobank of the Year 2014» [ «Բիոբանկի ուսումնասիրության տարվա մրցանակ. 2014 տարվա Բիոբանկ»] մրցանակ[27]
  • 2016 թվականին - «Healthcare & Life Sciences Awards 2016: Most outstanding academic Biobank» [«Առողջապահության և կյանքի գիտությունների մրցանակաբաշխություն 2016. Ամենակարկառուն ակադեմիական բիոբանկ»] մրցանակ
  • 2016 թվականին «International Life Sciences Awards 2016: Best European Academic Biobank», [«Կյանքի գիտությունների միջազգային մրցանակաբաշխություն 2016. Լավագույն եվրոպական համալսարանական Բիոբանկ»] մրցանակ[17]։
  • Վիետնամի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
  • Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է և հրավիրված դասախոս։

Բիոբանկ Հայաստանում խմբագրել

Թվինինգի աջակցությամբ Հայաստանում Քաղցկեղի հետազոտման համար ենթակառուցվածք (ARICE) է ստեղծվել` ելնելով քաղցկեղի շատ բարձր հաճախականության և մահացության մակարդակի տեսանկյունից[Ն 2]:

Կարինե Սարգսյանը Հայաստանում Քաղցկեղի հետազոտման համար ենթակառուցվածքի (ARICE)` Բիոբանկի ստեղծման նախագծի պատասխանատուն է[28]։ Այն իրականացվում է 2020 թվականից[29], Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Գենետիկայի ամբիոնի և ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպությունների (Գրացի բժշկական համալսարան-Ավստրիա, Կառլիի համալսարան-Չեխիա և IARC- Քաղցկեղի ուսումասիրության միջազգային գործակալություն-Ֆրանսիա) հետ Թվինինգ[30] համագործակցությամբ[28][29]։ Նաև հեշտացվել է իրավասությունների տարածումը ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում[28]։

Քաղցկեղի հետազոտության հայկական հետազոտական ենթակառուցվածքի (ARICE) առկայությունը կմեծացնի Հայաստանում քաղցկեղի հետազոտության ոլորտում հետազոտական ենթակառուցվածքի կարողությունները՝ ինտեգրելու ամուր պաթոլոգիա և գենոմային ֆոն։

Անձնական կյանք խմբագրել

Կարինե Սարգսյանը ամուսնացած է Վարդան Քյուրումյանի հետ, ով ծնվել է Վանաձորում։ Վերջինս ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ախատում է վաճառքի տեխնիկական ինժեներ և մենեջեր։ Նրանք ունեն դուստր`Աստղիկ Քյուրումյան։ Աստղիկը TEDx-ի խոսնակ[31] է և բեմի դիզայներ։ Աստղիկը <<Համաշխարհային ամենախելացի մարդկանց>> (Mensa International) ասոցիացիայի մշտական անդամ է 15 տարեկանից։

Մատենագրություն խմբագրել

2023 թվականին լույս տեսած գիրքը` «Ապագա բանականություն. Աշխարհը 2050 թվականին...» ապագայագիտության` ապագան հաշվարկելու կանխատեսման մոդելավորման մասին է, արհեստական բանականության առաջնորդության, գլոբալ մարտահրավերների լուծման ապագայի և բնության հետ ներդաշնակ ապրելակերպի ձևավորման մասին է[24]։

Կարինե Սարգսյանը 50-ից ավելի մասնագիտական հոդվածների, ինչպես նաև գրքերի հեղինակ և համահեղինակ է[32][33][34]։

Ընտրանի խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Բիոբանկը մարդու կենսաբանական նմուշների բոլոր տեսակների, ինչպիսիք են արյունը, հյուսվածքը, բջիջները կամ ԴՆԹ-ն (Գենային բանկեր) պահելու վայր է։ Այն նաև պահպանում է նմուշների հետ կապված տվյալներ, ինչպես նաև այլ կենսամոլեկուլային ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել առողջապահական հետազոտություններում։
  2. Ըստ դեպքերի Հայաստանում քաղցկեղը հազվադեպ է չարորակ հիվանդությունների շարքում, մինչդեռ այն ցածր է քաղցկեղի հետազոտության մեջ՝ համեմատած ԵՄ միջին ցուցանիշի հետ[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գիտության կառավարման էքսպերտ Կարինե Սարգսյան». www.1tv.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Բագրատ Ալեքյանը և Կարինե Սարգսյանը` ԵՊԲՀ պատվավոր դոկտորներ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 «"In the future the health would be contagious, not the disease": ARICE expert Karine Sargsyan at "Digital Davos 2023"» [«Ապագայում ոչ թե հիվանդությունը, այլ առողջությունը վարակիչ կլինի». ARICE փորձագետ Կարինե Սարգսյանը «Թվային Դավոս 2023»-ում]. www.arice.am. 14.02.2023. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  4. 4,0 4,1 «Karine Sargsyan named biobank director at Cedars-Sinai». The Cancer Letter (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  5. 5,0 5,1 «Karine Sargsyan». researchers.cedars-sinai.edu. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  6. 6,0 6,1 «Diaspora - Karine Sargsyan». diaspora.gov.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Niezliczone korzyści biobankowania Countless benefits of biobanking Biobank MedUni Graz». Genetyka (լեհերեն). 2021 թ․ հունիսի 29. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 «TEDxMedUniGraz | TED». www.ted.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  9. Landesz, Tamás; Varghese, Sangeeth; Sargsyan, Karine, eds. (2023). «Future Intelligence». Future of Business and Finance (անգլերեն). doi:10.1007/978-3-031-36382-5. ISSN 2662-2467.
  10. «European researchers tackle cancer with Biobanks». euronews (անգլերեն). 2019 թ․ հունվարի 14. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  11. 11,0 11,1 «YSMU Alumna Karine Sargsyan serving as Visiting Professor in the Department of Medical Genetics at Yerevan State Medical University» [ԵՊԲՀ շրջանավարտ Կարինե Սարգսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր]. ysmu.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  12. «"BioPersMed cohort": an outstanding interdisciplinary sample collection at Biobank Graz» (PDF).
  13. «Competence Centers for Excellent Technologies. Competence Centre K» (PDF).
  14. «INVEST IN AUSTRIA» (PDF).
  15. 15,0 15,1 «Dr. Karne Sargsyan». orcid.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  16. 16,0 16,1 «Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»». www.med-practic.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  17. 17,0 17,1 «International Life Sciences Award 2016». BBMRI-ERIC: Making New Treatments Possible (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  18. «Horizon 2020». research-and-innovation.ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  19. «ANAB Accreditation for Biobanking | ISO 20387». anab.ansi.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  20. «ACC Meetings | The Asia Cohort Consortium». www.asiacohort.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  21. «Biobanking: Neue Funktion für Karine Sargsyan». www.medunigraz.at (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  22. «Internships - Career Center». careercenter.uni-graz.at. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.(չաշխատող հղում)
  23. «Future of Our World in 2050». Digital.Davos.2022 (անգլերեն). Davos Worldwide - Digital Davos. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  24. 24,0 24,1 Future Intelligence The World in 2050 -Enabling Governments, Innovators, and Businesses to Create a Better Future.
  25. Sargsyan, Karine (2020-10-16), Don't Give Up - If You Love It, Վերցված է 2023-07-07-ին
  26. Don't Give Up - If You Love It | Karine Sargsyan | TEDxMedUniGraz, Վերցված է 2023-07-07-ին
  27. «Biobank Graz is the "Biobank of the Year 2014"» (PDF).
  28. 28,0 28,1 28,2 28,3 «ARICE». www.arice.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  29. 29,0 29,1 «Twinning for the Armenian Research Infrastructure on Cancer Research (ARICE)». Grant agreement ID: 952417.
  30. «Twinning». rea.ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  31. Kyurumyan, Astghik (2019-10-08), Don't measure people, Վերցված է 2023-11-05-ին
  32. «Sargsyan K[Author] - Search Results - PubMed». PubMed (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  33. «karine sargsyan - PMC - NCBI». www.ncbi.nlm.nih.gov (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  34. «Karine Sargsyan». scholar.google.ca. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել