Կարինե Աճեմյան

Հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարինե Խաչիկի Աճեմյան (հուլիսի 1, 1962(1962-07-01)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դերասան, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ[3], ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ։

Կարինե Աճեմյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1962(1962-07-01)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դերասանուհի
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ
 Karine Atchemyan Վիքիպահեստում

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի կինը[4]։

Կրթություն խմբագրել

1981 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1992 թվականին ավարտել է Հայ-բրիտանական բիզնես դպրոցը՝ ստանալով գործարար-մենեջերի որակավորում։ 1999 թվականին Վիեննայում ստացել է առևտրային բանկերի ռազմավարական պլանավորման ոլորտի բանկային աշխատողի որակավորում (IBTI)։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1982 թվականից մինչև 1984 թվականը որպես դաշնամուրի դասատու և կոնցերտմայստեր աշխատել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում։ 1988 թվականից եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության գիտամեթոդաբանական կենտրոնի ռեժիսոր, ավագ գիտաշխատող։ 1994-1996 թվականներին աշխատել է որպես «Մետրո» թատրոնի տնօրեն։ 1998 թվականին որպես գլխավոր տնօրենի խորհրդական աշխատել է «Հայխնայբանկում», այնուհետև եղել է բանկի աշխատակազմի և քարտուղարության ղեկավար։ 2000-2002 թվականներին որպես տնօրենի խորհրդական աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ 2002-2004 թվականներին եղել է «GTMC» (General Transworld Manufacturing Company) ՓԲԸ ֆինանսական բաժնի պետ, 2004-2005 թվականներին՝ «Քանաքեռ» ՓԲԸ-ում որպես տնօրենի գլխավոր խորհրդական։ 2005-2009 թվականներին եղել է «Արվեստ» հիմնադրամի գլխավոր տնօրեն, 2008 թվականին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։

Անդամություն խմբագրել

2010 թվականին ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ։ 2012 թվականին՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի անդամ։ 2005 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամ է, մշակութային հանձնախմբի ղեկավար։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2009 թվականի, մայիսի 12-ին համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության և խորհրդի անդամ։

2012 թվականին նորից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։ 2019 թ․-ից պատգամավոր չէ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=982&lang=eng
  2. 2,0 2,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1066&lang=eng
  3. Կարինե Խաչիկի Աճեմյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  4. Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ. Արա Դեղտրիկյան
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.