Արա Դեղտրիկյան

հայ դերասան, հաղորդավար, ասմունքող

Արա Ալֆրեդի Դեղտրիկյան (փետրվարի 14, 1965(1965-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ[1]։

Արա Ալֆրեդի Դեղտրիկյան
Ծնվել էփետրվարի 14, 1965(1965-02-14) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1982) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան, ասմունքող և հաղորդավար
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Ունեն աղջիկ[2]։

Մրցանակներ խմբագրել

  • 2003 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար։
  • 2007 թվականին արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի՝ Ա. Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող։
  • 2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Դերեր ներկայացումներում խմբագրել

Ներկայացում Դեր
«Բարի գալուստ» Ազատ
Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» Պաղդասար
«Ատամնաբույժն արևելյան» Մարգար
«Շողոքորթն» Արշակ
Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» Ժևակին
Աղասի Այվազյան «Չարենցի ուղղիչ տունը» Միշա
Տուրրինիի «Առնետաորսը» Տղա
Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Մորաքույր, Լենդրուշ)
Նիկոլայիյի «Սեր մինչ ի մահ»
Գրիգոր Խանջյանի «Ինձնից պրծում չկա» Վարդգես
Վիլիամ Շեքսպիրի «Մակբեթ» Մակբեթ
Գագիկ Սարգսյանի «Կարմիր կիրակիի զինվորը» Զորավար Անդրանիկ
Ժորես Անանյանի «Մեր տան տերերը» Հայրո
«Ատամնաբույժն արևելյան» Մարգար
«Էսպես մինչև ե՞րբ» Թորգոմ
«Սեր, մինչ ի մահ» Բրունո
«Չորս պատճառ ամուսնության համար» Հեռման
«Ձեր աստվածը փողն է» Բռիլիանտով
«Ընթրիք հիմարի հետ» Պինյոն

Ֆիլմագրություն խմբագրել

2000 թվականից նկարահանվել է հեռուստաթատրոնում` «Անթրապոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» և հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմերում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր։ Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր», «Նռան հատիկ»։ 2011-2012 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ռետրո 22:30» երաժշտական հաղորդումը։ Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք նախագծերում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Արա Դեղտրիկյանի 50-ամյակը նշել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ «Ինձնից պրծում չկա» ներկայացումը խաղալուց հետո, հաջորդել է պաշտոնական արարողություն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արա Դեղտրիկյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ. Արա Դեղտրիկյան
  3. Արա Դեղտրիկյանը նշում է ծննդյան 50-ամյակը(չաշխատող հղում)