Կարեն Հեքիմյան, 11 սեպտեմբերի, 1970, Երևան, Պահպանողական կուսակցության խորհրդի անդամ, նախկին նախագահ[1], «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ․[2] քիմիկոս, լրագրող, իրավապաշտպան։

Պահպանողական կուսակցության նախագահ

Կրթություն, ընտանիք խմբագրել

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիա-տեխնոլոգիական բաժինը[3]։ Իրավաբանի որակավորմամբ ավարտել է Երևանի Մաշտոցի անվան համալսարանը։ Ավարտել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուի ասպիրանտուրան։ Աշխատել է Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում և ՀՊՃՀ-ում։ Անալգետիկների սինթեզի բնագավառում մի շարք գիտական աշխատությունների համահեղինակ է։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Մասնակցել է 1988-ի համաժողովրդական շարժմանը, համագործակցել է «Մաշտոց» միավորման և Ազգային ինքնորոշում միավորման հետ։ 1990-ին ընտրվել է Շենգավիթի շրջանի շրջխորհրդի պատգամավոր։ 1991թ. աշխատել է «Անկախություն» թերթում։ 1991-ի ապրիլի 14-ին մի խումբ համախոհների հետ միասին հիմնադրել է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։ 1991-ին, 1992-ին և 1993-ին Հայաստանի ազգային պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու ՀՀ ԳԽ 8-րդ, 31-րդ և 36-րդ ընտրատարածքներում։ 1992-ին ղեկավարել է Հակոբջան Թադևոսյանի ընտրարշավը։ 1995-ին ՀՀ ԱԺ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (միակ ընտրատարածքը, որը չի վերահսկվել իշխանությունների կողմից) նախագահ է ընտրվել:1996-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի, 2008-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը։ Դիտորդական առաքելություն է իրականացրել 1998, 1999, 2008, 2013թթ. ՀՀ ԱԺ և ՀՀ նախագահի ընտրություններում[4]։ 2007թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Իմպիչմենտ» դաշինքի[5] համամասնական ցուցակով։ 2008-ին համաժողովրդական շարժման հանրահավաքներին և ցույցերին մասնակցելու պատճառով 2 անգամ բերման է ենթարկվել[6] ոստիկանություն[7], ճանաչվել է քաղհալածյալ[8][9]։ 2023 թվականի հունվարի 8-ին Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարում ընտրվել է[10] Պահպանողական կուսակցության նախագահ[1], 2024 թվականի հունավրի 9-ին կուսակցության 13-րդ համարգումարում ընտրվել է կուսակցության խորհրդի անդամ[11]։

Հասարակական գործունեություն խմբագրել

2000-ականներից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ[12][13][14]։ Բազմաթիվ դատական հայցեր է շահել[15], կանխելով վարչարարական ապրօինությունները, և պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու շահերը։ 2012-ին հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ 2008-ին ՄԻՊ-ին մեղադրել է անգործության մեջ[16][17], որից որոշ ժամանակ անց օմբուդսմենը ազատվել է աշխատանքից[18]։ 2012-ին բազմաթիվ նամակ բողոքներ է գրել ՀՀ քարտեզի վրա Արծվաշենը վերականգնվելու պահանջով[19]։ 2014-ին դատի է տվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը[20][21][22],: ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան դեմ նրա կազմակերպված ցույցերից հետո[23] բարեփոխվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան գործունեությունը[24], բարելավվել են Հայաստան-Լիտվա հարաբերությունները, ստեղծվել է Լիտվա-Արցախ բարեկամության խումբ[25], Լիտվայի դեսպանատան աշխատակիցները ՀՀ քաղաքացիների հետ սկսել են խոսել նաև հայերեն։ 2015-ին ներկայացրել է հաղորդում՝ 1920-21թթ հարյուրավոր հայ սպաների և քաղաքական գործիչների աքսորի և սպանության փաստով, որը դեռ իրավական գնահատական չի ստացել։ 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել է ՀՀ վարչական դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ չէր ընդունել հայցը։ Վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, բայց, այնուամենայնիվ, մերժել է բողոքը[26]։

= Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ».
  2. ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստ
  3. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
  4. Չջնջված դրոշմակնիքը հազարավոր քաղաքացիների իրավունք է խախտում
  5. «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը
  6. «Կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվեն» դու ես վառել»
  7. Պաշտպանը խախտում տեսնում է(չաշխատող հղում)
  8. Ընդդեմ քաղաքական հալածանքների
  9. «Կարեն Հեքիմյանն ունի մարդու իրավունքներ, իսկ ես ո՞չ»
  10. «Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարի որոշումները».
  11. «Պահպանողական կուսակցության 13-րդ համագումարը բանաձև է ընդունել - Պահպանողական Կուսակցություն».
  12. Դատարանը որոշում է կայացրել՝ առանց «Հանուն Հայաստանի»
  13. Հինգ խորհուրդ նրանց, ում ՃՈ-ն արդեն տուգանել է(չաշխատող հղում)
  14. Հինգ խորհուրդ նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին(չաշխատող հղում)
  15. «Դատական տեղեկատվական համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  16. ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը
  17. Օմբուդսմենի դեմ գործը կարճվեց
  18. Օմբուդսմենը հրաժարական է ներկայացրել
  19. «Օրանժ Արմենիան»՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն
  20. Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը
  21. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը
  22. ԱԳՆ-ն դատարանում պարտվեց ՀՀ քաղաքացուն
  23. Հայաստանում գործում է ընդհատակյա դեսպանատուն
  24. Կարեն Հեքիմյան. Լիտվան ընդդեմ նախապաշարմունքների եւ Իսպանիայի
  25. Լիտվայի խորհրդարանում ստեղծվեց Լիտվա-Արցախ բարեկամության խումբը(չաշխատող հղում)
  26. «Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու պահանջը։».