Հակոբ Գենջյան
Հակոբ Գենջյան (գրական կեղծանուն՝ Կարա-Դարվիշ, 1872[1][2], Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 16, 1932[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրող, թարգմանիչ։
Հակոբ Գենջյան | |
---|---|
Ծնվել է | 1872[1][2] |
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1932[1][2] |
Վախճանի վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գրական անուն | Կարա-Դարվիշ[1][2] |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, ուսուցիչ, բանաստեղծ և վիպասան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Նոր Նախիջևանի թեմական դպրոց (1893)[1] |
Ժանրեր | վիպակ[1] |
Գրական ուղղություններ | ֆուտուրիզմ[1] |
Հակոբ Գենջյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1893 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական սեմինարիան։ Եղել է գրագիր, ուսուցիչ։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ։ 1910-ական թվականներին տարվել է ֆուտուրիզմով, փորձել այն արմատավորել հայ քնարերգության մեջ։ «Երվանդ Գոշ» (1911 թ.) վիպակում ստեղծել է կյանքի վերանորոգման էկլեկտիկ ուսմունք՝ համատեղելով լուսավորականությունն ու քրիստոնեությունը, տուրք տվել ժամանակի անհատապաշտական ու հուսահատական տրամադրություններին։ «Կյանքի ջութակը» (1917 թ.) վիպակում գերիշխում են նատուրալիստական տեսարանները։ «Օրերից առաջ» (1928 թ.) երկը փորձ է՝ իմաստավորելու նախահեղափոխական մտավորականության կյանքը։ Կարա-Դարվիշը թարգմանություններ է արել Ուոլթ Ուիթմենից։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Շիրվանզադեի, Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի առանձին ստեղծագործություններ։
Երկեր
խմբագրել- Կյանքի ջութակը, Ե., «Դարակ», 2019, 84 էջ։ Խմբագիր՝ Հովիկ Չարխչյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 540.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գենջյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 293)։ |