Հովիկ Չարխչյան

հայ գրականագետ, հրապարակախոս, լրագրող, խմբագիր

Հովիկ Ալբերտի Չարխչյան (հունիսի 25, 1964(1964-06-25), Թայթան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գրականագետ, լրագրող։

Հովիկ Չարխչյան
Ծնվել էհունիսի 25, 1964(1964-06-25) (59 տարեկան)
ԾննդավայրԹայթան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, հրապարակախոս, լրագրող և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱշխատավայրՀայաստանի պաշտպանության նախարարություն
Հովիկ Չարխչյան Վիքիքաղվածքում
Հովիկ Չարխչյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981 թվականին՝ ոսկե մեդալով։ 1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-1998 թթ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։

Երկերի մատենագրությունը խմբագրել

  • Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
  • Սպարապետ (հրապարակումների ժողովածու), Երևան, 2002։
  • Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004[1]։
  • Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004[2]։
  • Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005[3]։
  • Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ), Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 608 էջ[4]։
  • Մինչև աշխարհի ծայրը, «Անտարես», 2015։
  • Ես՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ, Ե., Անտարես, 2017։
  • Անժամանակ, Ե., «Դարակ», 2019, 268 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան[5]։

Գրականագիտական հրապարակումները մամուլում խմբագրել

  • Ոչ թե սրտի տեղափոխություն, այլ հոգու այլակերպություն, «Գիտության աշխարհում» ամսագիր, թիվ 1, 2005։
  • Չարենցյան գաղտնագրեր, «Գիտությունների աշխարհում», թիվ 2, 2005։
  • Ով է թարգմանել «Քառասունքը», «Գիտությունների աշխարհում», թիվ 4, 2006։
  • Եղիշե Չարենց. էջեր կենսագրության համար, «Գիտությունների աշխարհում», թիվ 1, 2007։
  • Չարենցի չնկարահանած սցենարը, «Երկիր», 12. 2. 2005։
  • Պարույր Սևակ. երկու անտիպ նամակ, «Երկիր», 17. 6. 2005։
  • Սևակի մեծ սերը և Սահինյանի «ռոմանս անսեր»-ը, «Ժամանակի միտք», նոյեմբեր, 2004։
  • 37 թիվն սկսել է 37 թվից դեռ շատ առաջ, «Հայոց լեզուն և գրականություն» ամսագիր, թիվ 1-2։
  • Եղծ Գալոեանոյ, վասն մաքուր օդոյ, «Հայկական ժամանակ», 16. 8. 2007։
  • Չարենցյան մի անհայտ վավերագիր, «Հայկական ժամանակ», 3. 12. 2005։
  • Սևակ և Ստալին. մոլորություն և ապաշխարանք, «Մեգապոլիս» ամսագիր, թիվ 4, 2010 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովիկ Չարխչյան հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Չարխչյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Չարխչյան» հոդվածին։