«Կյանքի ջութակը», Կարա-Դարվիշի վիպակը, որն առանձին գրքով առաջին անգամ հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը 2019 թվականին[1] (խմբագիր` Հովիկ Չարխչյան, շապիկը` Դավիթ Հակոբյանի)։

Կյանքի ջութակը
Գրքի շապիկի առաջին էջը
ՀեղինակԿարա-Դարվիշ
ԺանրՎիպակ
Կազմված է11 մասից
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Պյոտր Սալարյան, Լյուդմիլա Իվանովնա, Սաշինկա
Էջեր84 էջ
ԽմբագիրՀովիկ Չարխչյան
Կազմի հեղինակԴավիթ Հակոբյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԴարակ
Հրատարակման տարեթիվ2019
ԳՄՍՀ978-9939-9222-8-7
ՀՏԴ821.19-31
ԳՄԴ84(5Հ)-44
ՎիքիքաղվածքԿյանքի ջութակը

Սյուժե

խմբագրել

Պյոտր Արտեմիչ Սալարյանը աշխատանքի բնագավառում կայուն դիրքի հասած ստատսկի սավետնիկ է, որը ծնողների, եղբայրների ու քրոջ մավանից հետո ապրում էր միայնակ՝ ժլատաբար ծախսելով իր ունեցած գումարը, գնում էր միայն աշխատանքի, զբաղեցնում էր իր հայրական տան երկու սենյակը (տան մյուս մասը վարձով էր տալիս). «Ոչ մի ձգտում, ոչ մի ցանկություն կամ իղձ չէր ծագում այս ոսկրացած վանդակի մեջ։ Ամեն ինչ, ըստ երևույթին, մարած էր նրա մեջ»։

Երբ Սալարյանի տան սենյակներից մեկը վարձակալում է Լյուդմիլա Իվանովնան, որը , Սալարյանը սկսում է վերանայել իր ապրելակերպը. նոր հագուստ է գնում, սկսում է ավելի հաճախ նալ բաղնիք (նախկինում տարեկան մեկ-երկու անգամվա փոխարեն), հանձնարարում է մաքրել իր սենյակը և այլն։ Ծանոթության պահին Սալարյանի արտաքինը վանող տպավորություն է թողնում Լյուդմիլա Իվանովնայի վրա. «Սալարյանի այլանդակ, կորացած կերպարանքը նորա սրտում մի անբացատրելի զգացմունք հարուցեց, խղճահարություն էր դա, թե մի տեսակ զզվանք բերող զգացմունք, երբ, օրինակ, տեսնում ես խլեզ, գորտ կամ մողես»։ Սալարյանը իր ծանոթությունների շնորհիվ Լյուդմիլա Իվանովնային օնում է աշխատանքի տեղավորվել, ապա նրան փող է տալիս գնումների համար. առաջին ամուսնու հետ կյանքի ընթացքում սովոր լինելով հարուստ կյանքի՝ Լյուդմիլա Իվանովնան հակվում է այն մտքին, որ պետք է ամուսնանա Սալարյանի հետ։ Վերջինս էլ շռայլությամբ ծախսում է իր ժառանություն ստացած ու տարիների ընթացքում խնայած գումարն ու տներից ու կալվածքից ստացվող եկամուտը.

  Կինը կյանքի զորեղ շունչն է, կյանքի կախարդական ջութակը, ասում էր նա, և այդ շնչով ես ապրել սկսեցի, այդ ջութակի նվագով հմայվել, թող ուրեմն, այդ ջութակի համար էլ զրկվեմ իմ թանկագին ոսկիներից, որոնք ես պահում էի ինչ որ անորոշ նպատակի համար։  

Սալարյանը վստահ էր, որ իր հարստության շնորհիվ Լյուդմիլա Իվանովնան կհամաձայնի ամուսնանալ իր հետ, իսկ քանի որ նրա ծնողներն կարիքի մեջ էին, նրանք նույնպես տալիս են իրենց համաձայնությունը՝ հույս հայտնելով, որ դուստրը իրենց նույնպես կօգնի հետագայում։ Լյուդմիլա Իվանովնան էլ իր հերթին Սալարյանի առաջ պայման է դնում, որ ամուսնությունից հետո «լիակատար ազատություն պետք է ունենամ ես, և ոչ մի բան նյութական զոհողություն չպիտի խնայեք իմ ապագա կյանքիս համար»։

Ամուսնությունից առաջ ծանոթանալով Սաշինկայի հետ՝ Լյուդմիլա Իվանովնան շարունակում է նրա հետ անդիպել նաև ամուսնությունից հետո. «Ո՞ւր է դու էլ եթե կարողանայիր տալ ինձ այն կյանքի ապահովության կեսը գոնե, ես քոնը կլինեի, իսկ մենք միասին միայն պիտի տառապենք մեր չքավորության մեջ։ Թող որ այդպես էլ մենք սիրենք միմյանց, գուրգուրենք միմյանց մեր սրտերում»։

Սալարյանը կասկածում է, որ կինը կարող է կապ ունենալ ուրիշի հետ, բայց վստահ է, որ ոսկիները նրան կպահեն իր կողքին։

Վիպակի հերոսներ

խմբագրել
  • Պյոտր Սալարյան
  • Լյուդմիլա Իվանովնա
  • Սաշինկա

Վիպակի մասին

խմբագրել
  Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ։ Մարդկային հարաբերությունների ենթաշերտերում խմորվող սրացումները ծնունդ են առնում արտաքին աշխարհի ազդակների թելադրանքով և միայն ներքին ընդվզումն է, որ կարող է ձերբազատել զգացմունքները` այդ շղթայազերծման դիմաց վճարելով թանկ գին, որպիսին միայն կարող է լինել այն բանի կորուստը, ինչին ձգտում է մարդը։ Անկում` հանուն թռիչքի. ահա այն ճանապարհը, որ մատնանշում է Կարա-Դարվիշը «Կյանքի ջութակը» ստեղծագործության մեջ։ Եվ եթե ինչ-որ ժամանակ մի ինչ-որ գրականագետ «Կյանքի ջութակը» ներկայացնելու էր իբրև «անհատի մեջ նախամարդկայինն առաջին պլան մղելու տենդենց, ջլախտավոր տռփանքներ, բնազդների մանրամասնում», ապա նմանատիպ բնորոշում­ները ոչ միայն կողմ­նակալ, այլև կոպիտ մեկնաբանություն են։ «Կյանքի ջութակը» միանգամայն այլ որակական քայլ է, իր ժամանակների համար համարձակ խոսք և անկաշկանդ հայացք կյանքի նրբին, անդրկուլիսային երևույթների վրա, երբ գրողը բարձրաձայնում է այն, ինչի մասին մյուսները մտածում, սակայն լռում են[2]։
- Հովիկ Չարխչյան
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Հովիկ Չարխչյան, Կարա-Դարվիշի սիրո ալքիմիան։ Կարա-Դարվիշ, Կյանքի ջութակը, Ե., Դարակ, 2019, էջ 6։